fbpx
Բաժիններ

Տեր Շտեգենի պատասխանը չուշացավ․ «Նոյերի խոսքերն անարդարացի են»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, որն ավելի վաղ դժգոհություն էր հայտնել Գերմանիայի հավաքականում խաղային պրակտիկա չստանալու փաստից, մեկնաբանել է ազգային թիմում իր թիմակից, «Բավարիայի» ֆուտբոլիստ Մանուել Նոյերի հայտարարությունը:

Վերջինս կարծիք էր հայտնել, որ Տեր Շտեգենի խոսքերը չեն կարող դրականորեն անդրադառնալ Գերմանիայի ընտրանու թիմային ոգու վրա։

«Ակնհայտ է, որ հավաքականում կա մրցակցություն: Ֆուտբոլիստները, ովքեր չեն խաղում, շատ են ցանկանում մտնել խաղադաշտ: Դու չես կարող միշտ գոհ լինել, բայց այդպիսին է ֆուտբոլը: Ես իմ ակնկալիքներն ունեմ և զգում եմ, որ պետք է դրանք արտահայտեմ: Բոլորը տեսնում են՝ ինչպես եմ խաղացել և ինձ պահել վերջին տարիների ընթացքում, և կարծում եմ, որ Նոյերի խոսքերն անարդարացի են: Ցանկանում եմ վերջակետ դնել այս երկխոսությանը»,- Տեր Շտեգենի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք՝ դարպասապահը պահեստայինների նստարանին է անցկացրել ԵՎՐՈ2020-ի ընտրական փուլում Հոլանդիայի (2-4) ու Հյուսիսային Իռլանդիայի (2-0) հավաքականների հետ հանդիպումները: Նրա և Նոյերի միջև մրցակցությունում հաղթել է «Բավարիայի» դարպասապահը:

Կոուտինյո․ «Բավարիան» ավելի շատ է նման ընտանիքի, քան իմ նախկին ակումբները»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պույոլ․ «Ֆուտբոլիստը, որ իր մասին հոգ է տանում այնպես, ինչպես Լեոն, կարող է խաղալ մինչև 38 տարեկան»

«Բավարիան» վստահ հաղթանակ տոնեց և վերադարձավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)

Ռոբերտ Լևանդովսկի՝ 31 խաղ, 36 գոլ (տեսանյութ)

Ալաբան՝ ռասիզմի մասին․ «Ֆուտբոլը սեր է, իսկ եթե սեր չկա, ինչի՞ համար խաղալ»

Մեսին վերջին 6 տարում առաջին անգամ գոլ չի խփել Լա Լիգայի 4 անընդմեջ խաղում

«Բարսելոնան» դեռ չի ստացել նոր հարձակվողի հրավիրելու թույլտվություն

Տեր Շտեգենը «Խետաֆեի» դեմ խաղին 69 փոխանցում է կատարել

«Բարսելոնան» հաստատել է Ալբայի վնասվածքը

«Բարսելոնան» դժվարին խաղում հաղթեց «Խետաֆեին» (տեսանյութ)

Մեսին ֆանտաստիկ գոլային փոխանցում է կատարել (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Խետաֆեի» դեմ խաղում

«Ինտերը» «Բարսելոնայի» աստղին է պահանջում Լաուտարո Մարտինեսի դիմաց

Սետյեն. «Մենք, ինչպես «Ռեալը», Լա լիգան հաղթելու ֆավորիտներից ենք»

Պայքարը թեժանում է․ «Բարսելոնան» նույնպես պատրաստ է վճարել Մարտինեսի հրաժարագնի գումարը

«Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Խետաֆեի» դեմ խաղի համար

«Բարսելոնան» միանում է Սանչոյի համար մղվող պայքարին