Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

«ԼՈՌԻ» «ՈՒՐԱՐՏՈՒ»

17 սեպտեմբերի, ժ.16:00, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

4 խաղ, «Լոռին» հաղթել է 1 անգամ, «Ուրարտուն»՝ 2, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-7

«Լոռի»՝ 4-րդ տեղ (10 միավոր), «Ուրարտու»՝ 9-րդ տեղ (2 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ «Լոռին» շարունակում է հաջող մրցելույթները՝ 4 խաղում վաստակելով 10 միավոր: Եթե հաշվի առնենք նաև նախորդ մրցաշրջանի վերջնագծում ունեցած ելույթները, ապա «Լոռին» ՀՀ առաջնություններում արդեն 7 խաղ անպարտելի է: Վերջին անգամ վանաձորցիները պարտվել են մայիսի 14-ին՝ նախորդ առաջնության 33-րդ տուրում 0-1 հաշվով զիջելով «Արարատին»:

2․ «Ուրարտուին» ոչ մի կերպ չի հաջողվում նոր մրցաշրջանում անդրանիկ հաղթանակը տոնել՝ 6 հանդիպումներում ընդամենը 2-րդ միավորը վաստակելով: Իլշատ Ֆայզուլինի սաները նախորդ առաջնության ավարտական 5 խաղերում էլ չէին վայելել հաղթանակի բերկրանքը: Հետաքրքիր է, որ վերջին հաղթանակն «Ուրարտուն» տոնել է հենց «Լոռիի» նկատմամբ՝ մայիսի 4-ին Վանաձորում մրցակցին պարտության մատնելով 3-1 հաշվով:

3․ Մրցակիցների մրցավեճում նախորդ առաջնությունում 3 հաղթանակներն էլ գրանցվել են հյուրերի օգտին միևնույն 3-1 հաշվով: «Ուրարտուն» վանաձորյան երկու հանդիպումներն էլ շահել է: «Լոռին» էլ առաջին շրջանի խաղում էր հյուրընկալվելիս հաղթել:

4․ «Ուրարտուի» ավագ Արամ Բարեղամյանը «Լոռիի» հետ մայիսի 4-ին կայացած առաջնության խաղում պաշտոնական մրցումներում 350-րդ հանդիպումն էր անցկացրել՝ հոբելյանը նշելով գոլով: Առաջիկա խաղն էլ Բարեղամյանի համար հիշարժան կլինի՝ 200-րդը պաշտոնական մրցումներում «Ուրարտուի» կազմում: Հարազատ թիմի կազմում նա ՀՀ առաջնություններում 172-րդ անգամ խաղադաշտ դուրս կգա ու կհավասարվի թիմի ռեկորդակիր Սամվել Մելքոնյանին:

5․ «Ուրարտուն» 6 հանդիպումներում ընդամենը 4 գոլ է խփել: Թիմն առայժմ ռմբարկու չունի: «Լոռին» էլ թեև առանձնակի արդյունավետությամբ աչքի չի ընկնում՝ 4 խաղում խփելով 5 գնդակ, սակայն դրանցից 3-ը բաժին է ընկնում թիմի նորեկ Գրիգոր Աղեկյանին:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Ուրարտու»՝ Վալմերսոն Գարսիա Պրայա, Արամ Բարեղամյան՝ 2-ական գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից

Վարդան Մինասյան․ «Ֆուտբոլիստները պետք է կրկին վերականգնեն խաղային ռիթմը» (տեսանյութ)

Օզբիլիսը՝ Մովսիսյանի, Մխիթարյանի, «Յունայթեդից» եկած սկաուտների ու այլ թեմաների մասին

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Շիրակին» արտագնա խաղում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Հայաստանի վերսկսված առաջնության առաջին գոլը (տեսանյութ)

Խոակին Կապառոսը Իսպանիայից հետևում է «Շիրակ» – «Լոռի» հանդիպմանը (լուսանկար)

«Շիրակ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր. հայկական ֆուտբոլի վերադարձը ու գերմանական դիմակայություններ

Բարձրագույն խումբ. Ինչ կորուստներով են թիմերը վերադառնում առաջնություն (տեսանյութ)