fbpx
Բաժիններ

Կորուստ՝ ամենախնդրահարույց դիրքում․ Գվարդիոլան նոր գլխացավանք ունի

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունզը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել: Այս մասին հաղորդում է անգլիական ակումբի թվիթերյան պաշտոնական էջը:

Անգլիացի ֆուտբոլիստը մկանային վնասվածք ունի: Խաղացողի ապաքինման համար կպահանջվի շուրջ 4-5 շաբաթ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ծանր վնասվածք էր ստացել «քաղաքայինների» կենտրոնական պաշտպաններից մյուսը՝ ֆրանսիացի Էմերիկ Լապորտը, որը խաղադաշտից բացակայելու է մինչև 2020 թվականի հունվար-փետրվար: Այդպիսով, Պեպ Գվարդիոլայի տրամադրության տակ գտնվող միակ առողջ կենտրոնական պաշտպանն այս պահին Նիկոլաս Օտամենդին է:

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Մանչեսթերյան թիմի առաջիկա խաղը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին, երբ Անգլիայի գործող չեմպիոնը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրում մրցելու է Դոնեցկի «Շախտյորի» հետ։

Գվարդիոլա. «Սիթիի հաջողությունները ֆուտբոլիստների շնորհիվ են, ոչ թե իմ»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գվարդիոլան հստակ գիտի, թե ով է փոխարինելու Դավիդ Սիլվային

Գվարդիոլան կորցրել է համբերությունը խաղի ժամանակ Սիլվայի գործողությունների պատճառով

Էտո’օ. «Գվարդիոլան ինձ դուր է գալիս որպես մարզիչ, բայց՝ ոչ որպես անձնավորություն»

Գվարդիոլան նոր մարտահրավեր ունի իր կարիերայում

Գվարդիոլա. «Մեր օրը չէր»

«Սիթին» տնային խաղում պարտվեց «գայլերին», «Արսենալն» ու «Չելսին» հաղթանակներ տարան (տեսանյութ)

«Սիթիի» հարձակվողը կարող է մարզական կարիերան շարունակել «Ռեալում»

«Ռեալն» իր՝ վարձակալության հանձնած ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց 80 միլիոն եվրո է պահանջում

Բերնարդու Սիլվան կարող է որակազրկվել 6 խաղով

«Բավարիան» կրկին ցանկանում է գնել Սանեին, բայց «Սիթին» մեկ այլ աստղի է առաջարկում

«Մանչեսթեր Սիթին» առավելության հասավ Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Դե Բրույնեն հազիվ թե մասնակցի «Սիթիի» առաջիկա խաղին

Գվարդիոլա. «Ես ինքս ինձ չեմ սպանի, եթե չհաղթեմ Չեմպիոնների լիգան»

Ստեռլինգ. «Ցավալի է Բերնարդուին մի ամբողջ շաբաթ տխուր տեսնել»

«Ման Սիթին» արդեն որոշել է, թե ով է փոխարինելու Գվարդիոլային, երբ նա հեռանա