fbpx
Բաժիններ

Ընդամենը 1 խաղ, և Արամ Բարեղամյանը կդառնա «Ուրարտուի» ռեկորդակիրը

Բարձրագույն խմբի 7-րդ տուրը՝ 10 փաստով

Տուրի կենտրոնական խաղում երկրի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ընդհատեց «Արարատի» անպարտելի 6 խաղերի շարքը: «Գանձասար-Կապանին» կրկին չհաջողվեց առաջին հաղթանակը տոնել, իսկ «Երևանի» անհաջողությունները նոր մարզչի օրոք էլ շարունակվեցին:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, պարտվեցին մեկում, մեկ խաղում էլ ոչ-ոքի գրանցվեց: Հյուրերից հաջողությունն ուղեկցեց միայն «Փյունիկին»: Առաջնությունում անցկացված 32 հանդիպումներից 15-ում հաղթել են դաշտի տերերը, 10-ում՝ հյուրերը, 7 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

Վարդան Մինասյան․ «Հուսով եմ՝ Եվրոպա լիգայի ամեն ինչն արդեն մոռացանք և հետ եկանք Հայաստանի առաջնություն» (տեսանյութ)

5 խաղում 13 գնդակ խփվեց: Առաջնությունում անցկացված 32 հանդիպումներում գրանցվել է 81 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,53 գոլ):

2․ «Արարատն» ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունը կրեց՝ առաջին անգամ չկարողանալով գրավել մրցակցի դարպասը: Չնայած անհաջողությանը, արարատցիները 7 խաղում վաստակած 16 միավորով շարունակում են միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Արարատի» ներկայիս արդյունքը թիմի համար շարունակում է լավագույնը մնալ վերջին 11 տարիներին: Ավելի հաջող «Արարատը» հանդես է եկել 2008թ.՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ մեկնարկային 7 հանդիպումներում վաստակելով 19 միավոր:

Գագիկ Սիմոնյան․ «Ֆուտբոլիստները չհասցրին վերականգնվել նախորդ խաղից հետո» (տեսանյութ)

3. Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» 4-րդ անգամ հաղթեց «Արարատին»: Եթե հաշվենք նաև նախորդ առաջնության վերջնագծում ունեցած հաջող ելույթները, ապա «Արարատ-Արմենիան» ՀՀ առաջնություններում արդեն 9 խաղ անպարտելի է: Վերջին պարտությունը չեմպիոնը կրել է մայիսի 4-ին «Գանձասար-Կապանից»:

4․ «Երևանը» 7-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Բարձրագույն խմբի առաջնություններում յուրահատուկ հակառեկորդի հեղինակը «Լոռին» է, որը 1997թ. մեկնարկից 17 խաղ անընդմեջ պարտվել էր և միայն վերջին՝ 18-րդ տուրում էր առաջին միավորը վաստակել՝ ոչ-ոքի խաղալով Արտաշատի «Դվինի» հետ:

5․ «Գանձասար-Կապանը» թարմացրեց թիմային հակառեկորդը՝ առաջնության մեկնարկային 7 հանդիպումներում այդպես էլ չվայելելով հաղթանակի բերկրանքը: Մինչ այդ վատագույն արդյունքը գանձասարցիները ցույց էին տվել նախորդ առաջնությունում, երբ մեկնարկում 6 խաղ անընդմեջ հաղթանակ չէին տարել (3-ական ոչ-ոքի և պարտություն): Այդ տխուր շարքը կապանցիներն ընդհատել էին 7-րդ տուրում՝ 4-0 հաշվով հաղթելով «Արարատին»:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Փյունիկը» առաջարկում է «Ռոմային» ընկերական հանդիպում անցկացնել

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Պաշտոնական. Երևանի «Արարատն» արտասահմանցի գլխավոր մարզիչ ունի

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»

Օզբիլիս. «Հավաքականում միշտ լավ եմ զգում, իսկ ակումբային մակարդակով վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում»

«Գանձասար-Կապանը» ոչ-ոքի է խաղացել Հայաստանի պատանեկան հավաքականի հետ (տեսանյութ)

Գոռ Մալաքյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի հավաքական

«Փյունիկը» ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի հետ

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Վադիմ Բորեց․ «Մենք էլ հույս ունենք, որ հնարավոր կլինի կայունության հասնել»

Աշոտ Բարսեղյան․ «Մենք այս ֆուտբոլիստներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել»

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

«Նոան» 10 հոգով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

«Նոա» – «Գանձասար-Կապան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դաժան պայքար, խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումից