Բարձրագույն խմբի 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Դարպասապահ՝ Սերգեյ Ռևյակին («Արարատ»)

Պաշտպաններ՝ Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Գեորգի Պաշով («Արարատ-Արմենիա»)

Կիսապաշտպաններ՝ Գոռ Մալաքյան, Մաիլսոն Լիմա (2-ն էլ՝ «Արարատ-Արմենիա»), Մուսա Դիակիտե, Ռուսլան Զաերկո (2-ն էլ՝ «Լոռի»), Ուգոչուկվու Իվու («Փյունիկ»)

Հարձակվողներ՝ Միհրան Մանասյան, Ալեքսանդր Գլիշիչ (2-ն էլ՝ «Ալաշկերտ»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Ռուսլան Զաերկո («Լոռի»)

Ռուս կիսապաշտպանը դարձել է կազմում արմատական փոփոխություններ կրած «Լոռիի» առաջատարներից մեկը: Այս ֆուտբոլիստն արդյունավետ անցկացրեց նաև «Ուրարտուի» հետ հանդիպումը՝ դառնալով գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ, իսկ թիմը հաղթանակ տոնեց 2-1 հաշվով: Զաերկոն մրցակցի դարպասը գրավեց տուգանայինից կատարած այնպիսի հարվածով, որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանին մնում էր միայն հայացքով ուղեկցել գնդակը: Այդ սքանչելի գոլն էլ ավելի ոգևորեց վանաձորյան թիմին, որը 21 րոպե անց կրկին աչքի ընկավ ստանդարտներից առավելագույնը քաղելու ունակությամբ:

Անկյունայինի հնարամիտ խաղարկումը գլխի հարվածով եզրափակեց Չաբի Աուզմենդին, գոլային փոխանցումն էլ գրանցվեց Զաերկոյի ակտիվում: «Լոռին» անցկացրած 5 խաղում տոնել է 4 հաղթանակ, խաղացել 1 ոչ-ոքի, իսկ Ռուսլանը բոլոր հանդիպումներում էլ եղել է Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմի մեկնարկային կազմում: Նա այդ մրցավեճի հետագա ընթացքում էլ շատ ակտիվ էր, անընդհատ շարժման մեջ, կարողանում էր թե՛ եզրերից, թե՛ կենտրոնից սրել խաղը, կատարել վտանգավոր հարվածներ և ագրեսիվ գործողություններ: Զաերկոյի ավանդը մեծ էր նրանում, որ «Լոռին» երկրորդ խաղակեսում գնդակից, հետևաբար նաև գրոհելու հնարավորությունից զրկեց մրցակցին: Իսպանական «վառելիքով» լիցքավորված կոլեկտիվը սլանում է առաջ, և տպավորություն կա, որ թիմը խաղից խաղ ավելի մեծ աճ է գրանցելու:

Բարձրագույն խմբի 7-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արթուր Միրանյանը հեռանում է «Փյունիկից»

Բարձրագույն խմբի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խումբ. 18-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

«Արարատը» հաղթեց 300-րդ անգամ, Իշխանյանի և Բադոյանի հոբելյանական խաղերը

Հաստատվել է Բարձրագույն խմբի մոտակա 3 մրցափուլերի խաղացանկը

Արսեն Պետրոսյան․ «2 թիմերի համար էլ դժվար էր դադարից հետո միանգամից մտնել խաղային ռիթմի մեջ» (տեսանյութ)

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին» (տեսանյութ)

«Արարատ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Ուրարտուն» հանդես կգա ակցիայով «Արարատի» հետ խաղում (լուսանկար)

Անհաշտ պայքար, բազմաթիվ գոլային պահեր, մեկ դիպուկ հարված․ VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտ» – «Նոա» խաղից

«Նոան» Մայրովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Աշոտ Ավետիսյան․ «Գոլերը մանկական սխալների հետևանք էին»

Մրցավեճի ելքը վճռվեց արդեն առաջին կեսում․ VNews-ի ֆոտոշարքը «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից