fbpx
Բաժիններ

Խաղերի մեծամասնությունը կայանալու է Երևանից դուրս․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 8-րդ տուրին ընդառաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» 

21 սեպտեմբերի, ժ.16:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

28 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 15 անգամ, «Գանձասար-Կապանը»՝ 8, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 41-35

«Ալաշկերտ»՝ 5-րդ տեղ (10 միավոր), «Գանձասար-Կապան»՝ 8րդ տեղ (4 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Արմեն Ադամյանը շատ հաջող է կատարում «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պարտականությունները: Նրա գլխավորությամբ անցկացրած 2 խաղերում էլ ալաշկերտցիները խոշոր հաշվով հաղթանակներ տոնեցին («Փյունիկ»՝ 3-0, «Երևան»՝ 5-1)՝ խփելով 8 գոլ: Մինչդեռ մեկնարկային 4 հանդիպումներում «Ալաշկերտն» Աբրահամ Խաշմանյանի օրոք ընդամենը մեկ հաղթանակ էր տոնել ու 5 գոլ էր խփել:

2․ Իսկ ահա «Գանձասար-Կապանին» ոչ մի կերպ չի հաջողվում առաջնությունում առաջին հաղթանակը տոնել: Այդ առումով մինչ այդ գանձասարցիները վատագույն արդյունքը ցույց էին տվել նախորդ առաջնության մեկնարկում՝ 6 խաղ ընթանալով առանց հաղթանակի: Վերջին հաղթանակն առաջնությունում «Գանձասար-Կապանը» տոնել է մայիսի 30-ին՝ հյուրընկալվելիս 7-1 հաշվով ջախջախելով «Արարատին»:

3․ Նախորդ մրցաշրջանում «Ալաշկերտը» բացահայտ առավելության էր հասել «Գանձասար-Կապանի» նկատմամբ՝ պարտության մատնելով առաջնության բոլոր 4 հանդիպումներում էլ: ՀՀ առաջնություններում մրցակիցների միջև կայացած վերջին 6 հանդիպումներն էլ ավարտվել են «Ալաշկերտի» հաղթանակով: «Ալաշկերտն» այդ խաղերում 14 գոլ է խփել, սեփական դարպասն ընդունել է ընդամենը 2 գնդակ: Ընդ որում առաջին 4 խաղերում կապանցիներին չի հաջողվել գրավել ալաշկերտցիների դարպասը:

Իսկ մինչ այդ կայացած առաջնության նախորդ 4 հանդիպումներում առավելությունը «Գանձասար-Կապանի» կողմն էր, որը տոնել էր 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ գանձասարցիները տոնել են անցյալ տարվա ապրիլի 1-ին հյուրընկալվելիս Ալեքս Քրիստիան Ջունիորի խփած միակ գոլի շնորհիվ:

4․ «Ալաշկերտի» կազմում ընթացիկ առաջնությունում արդյունավետ խաղ է ցուցադրում Գուստավո Մարմենտինին, որն արդեն 4 գոլի հեղինակ է դարձել: Նա 6 գնդակով «Ալաշկերտի» ամենաարդյունավետ լեգեոնականների եռյակում է Ուրոշ Նենադովիչից (18 գոլ) և Հեբեր Արաուխոյից (16) հետո: Իսկ ահա «Գանձասար-Կապանի» կազմում նույնիսկ 2 գոլ խփած ֆուտբոլիստ չկա:

5․ Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանը Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 250-րդ խաղը կանցկացնի: «Ալաշկերտի» ֆուտբոլիստներից ՀՀ առաջնություններում ավելի շատ խաղերի է մասնակցել միայն Արտակ Գրիգորյանը՝ 274:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 7 գոլ:

«Գանձասար-Կապան»՝ Գեղամ Հարությունյան՝ 6 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Պաշտոնական․ «Նոան» հայտարարել է երկու տրանսֆերի մասին

«Արարատն» ստուգողական խաղում զիջել է Մոսկվայի «Սպարտակին»

Պաշտոնական․ «Լոռին» ուրուգվայցի ձախ պաշտպան է ձեռք բերել

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

30-ամյա հարձակվողը միացել է «Ուրարտուին»

Պաշտոնական․ Արտակ Ալեքսանյանը հեռացել է «Արարատից»

«Արարատն» ընկերական խաղում հաղթել է ռուսական թիմին

«Փյունիկը» հաղթեց ղազախական թիմին, «Լոռին» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի հետ (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթանակներ է տոնել այսօր կայացած ընկերական խաղերում (տեսանյութ)

Պաշտոնական․ Վահագն Այվազյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Հովհաննես Համբարձումյան․ «Աշխատասիրությունն ամենամեծ տաղանդն է»

Ավստրիացի կենտրոնական պաշտպանը կարիերան կշարունակի «Լոռիում»

Պաշտոնական․ Դավիթ Ղանդիլյանը տեղափոխվել է «Լոռի»

Պաշտոնական․ «Լոռին» արգենտինացի հարձակվող է ձեռք բերել

Պաշտոնական. Սարգիս Շահինյանը՝ «Լոռիի» ֆուտբոլիստ

Պաշտոնական․ «Լոռին» պորտուգալացի դարպասապահ է ձեռք բերել