-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Արարատն» ու «Շիրակը», հերթական հաղթանակները տոնելով, ամրապնդեցին դիրքերն աղյուսակի վերին հորիզոնականներում: «Արարատ-Արմենիան» ու «Լոռին» առաջին պարտությունը կրեցին, իսկ «Ուրարտուին» վերջապես հաջողվեց վայելել հաղթանակի բերկրանքը:
Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1․ Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին 2 պարտություն: Առաջնությունում անցկացված 37 հանդիպումներից 17-ում հաղթել են դաշտի տերերը, 13-ում՝ հյուրերը, 7 խաղում գրանցվել է ոչ-ոքի:
5 խաղում 12 գնդակ խփվեց: Առաջնությունում անցկացված 37 հանդիպումներում գրանցվել է 93 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,51 գոլ):
«Շիրակն» ամբողջացրեց Գյումրիում տիրող տոնական մթնոլորտը՝ հաղթելով չեմպիոնին․ VNews-ի ֆոտոշարքը
2․ «Արարատը» խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տոնեց՝ ընդհատելով «Լոռիի» 8 անպարտելի խաղերի շարքը: Հետաքրքիր է, որ մինչ այդ վերջին անգամ վանաձորցիները պարտվել էին հենց «Արարատին»՝ նախորդ առաջնության 33-րդ տուրում, մայիսի 14-ին հյուրընկալվելիս զիջելով 0-1 հաշվով: Առաջնությունում խոշոր հաշվով առաջին հաղթանակն «Արարատը» տոնել էր «Փյունիկի» նկատմամբ՝ կրկին 4-1 հաշվով:
«Արարատի» ներկայիս արդյունքը թիմի համար շարունակում է լավագույնը մնալ վերջին 11 տարիներին: Ավելի հաջող «Արարատը» հանդես է եկել 2008թ.՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ մեկնարկային 8 հանդիպումներում վաստակելով 22 միավոր:
3․ «Փյունիկը» պարտությամբ ավարտեց Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 700-րդ հանդիպումը: Դա ՀՀ առաջնություններում փյունիկցիների 139-րդ պարտությունն էր: Մնացած հանդիպումներից 433-ում «Փյունիկը» հաղթել է, 128-ն ավարտել է ոչ-ոքի: Փյունիկցիները 1607 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 675 գոլ:
Եթե նախորդ առաջնությունում Ալեքսանդր Տարխանովի օրոք անցկացրած 8 հանդիպումներում «Փյունիկն» անպարտելի էր, ապա ընթացիկ առաջնության 7 խաղերում փյունիկցիներն արդեն 4 պարտություն են կրել:
Գագիկ Սիմոնյան․ «Մակեևն այսօր ապացուցեց, որ շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստ է»
4․ «Արարատ-Արմենիան» առաջին պարտությունը կրեց՝ ընդհատելով անպարտելի 9 խաղերի շարքը: Վերջին անգամ Վարդան Մինասյանի սաները պարտվել էին նախորդ առաջնությունում՝ մայիսի 4-ին հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջելով «Գանձասար-Կապանին»:
Իսկ ահա «Ուրարտուն» վերջապես վայելեց հաղթանակի բերկրանքը՝ ընդհատելով առանց հաղթանակների 12 խաղերի տխուր շարքը: Հետաքրքիր է, որ «Ուրարտուն» էլ վերջին հաղթանակը տոնել էր մայիսի 4-ին՝ Վանաձորում 3-1 հաշվով առավելության հասնելով «Լոռիի» նկատմամբ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո