Բարձրագույն խմբի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

Բարձրագույն խմբի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Դարպասապահ՝ Վսևոլոդ Երմակով («Շիրակ»)

Պաշտպաններ՝ Իվան Սպիչկա, Դավիթ Դավիդյան (2-ն էլ՝ «Արարատ»), Արտյոմ Միքայելյան («Շիրակ»)

Կիսապաշտպաններ՝ Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Ռուդիկ Մկրտչյան («Շիրակ»), Դավիթ Խուրցիձե («Արարատ»), Եվգենի Կոբզար («Ուրարտու»), Պավել Դեոբալդ («Նոա»)

Հարձակվողներ՝ Ալեքսանդր Կոզլով («Արարատ»), Մորի Կոնե («Շիրակ»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Դավիթ Խուրցիձե («Արարատ»)

Խուրցիձեն դարձել է ապշեցուցիչ մեկնարկ գրանցած «Արարատի» առաջատարներից մեկը՝ առանց փոխարինման մասնակցելով բոլոր 8 հանդիպումներին: 26-ամյա կիսապաշտպանը «Լոռիի» հետ մրցավեճում (4-1) միջին գծում հսկայածավալ աշխատանք կատարեց, նա և Դենիս Դեդեչկոն պարզապես «բռնագրավել» էին խաղադաշտի կենտրոնը: Խուրցիձեն հասցրեց նաև «ասիստի» հեղինակ դառնալ, երբ կենտրոնից արագացում կատարեց դեպի վանաձորյան թիմի կենտրոնական պաշտպանների թիկունք և, Ալեքսանդր Կոզլովի հաշվենկատ փոխանցումից հետո ստանալով գնդակը, դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց Դավիթ Արշակյանին, թեպետ կարող էր նաև անձամբ եզրափակել գրոհը:

«Արարատն» իր հակագրոհային ֆուտբոլի օգնությամբ խնդիրներ ստեղծեց «Լոռիի» համար, որոնք վերջինս չկարողացավ լուծել: Թիմը կազմակերպված ու առանց թերացումների էր խաղում պաշտպանությունում, հակագրոհներն էլ սրընթաց էին և, որպես կանոն, սպառնալից: Խուրցիձեն վերահսկողության տակ էր առել խաղադաշտի կենտրոնը, զբաղված էր ոչ միայն գնդակ խլելով, այլև ժամանակ առ ժամանակ գնդակ պահելով ու խաղ կազմակերպելով: Առհասարակ, «Արարատից» կարելի է շատ ֆուտբոլիստների ընդգծել, քանի որ բոլորն էլ թիմային լավ աշխատանք կատարեցին: Առաջնության առաջատարը կրկին շեշտը դնում է մրցակցին երկրորդ խաղակեսում «ծնկի բերելու» վրա: Փաստն այն է, որ «Արարատն» այս առաջնությունում խփել է 14 գոլ, որից 12-ը՝ ընդմիջումից հետո:

Բարձրագույն խմբի 8-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ալբերտ Սոլոմոնով. «Կարևոր է, որ թիմի կորիզը կազմեն հայ ֆուտբոլիստները, որ խաղան ֆուտբոլիստներ Վանաձորից» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Պետք է փորձենք խաղի տեմպը պահել մինչև վերջին րոպեն» (տեսանյութ)

«Լոռին» և «Ուրարտուն» համառ պայքարում անցած խաղում մեկական միավոր վաստակեցին (տեսանյութ)

«Լոռի» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Կասպարովը՝ պատմական նվաճման շեմին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Արամ Քոչարյան. «Կոշտությունն ու կոպտությունը խաղի ընթացքից է գալիս, երևի հաղթանակի մեծ ցանկությունն էր պատճառը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Արարատը» այս պահին երևի ամենաբալանսավորված թիմն է» (տեսանյութ)

«Նոայի» մարզչական շտաբը հեռացել է ակումբից

Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատին» էլ չհաջողվեց հաղթել «Լոռիին»

Վիտինյո․ «Մարզչի հանձնարարությունները կատարելու դեպքում կունենանք չեմպիոն դառնալու բոլոր հնարավորությունները» (տեսանյութ)

Ռուդիկ Մկրտչյան. «Սկսել ենք ավելի լավ հասկանալ իրար, դրա շնորհիվ է, որ աճ կա» (տեսանյութ)

Վասպուրակ Մինասյան․ «Պետք է կայունություն մտցնենք խաղի մեջ» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Նռանյանի վնասվածքը խառնեց մեր խաղաքարտերը» (տեսանյութ)

Արսեն Պետրոսյան. «Բոլորի թիմերի մոտ էլ դադարից հետո խաղի բարելավում է նկատվում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Խաղը սկսեցինք 5-4-1 մարտավարությամբ, հետո իրավիճակից ելնելով փոխեցինք և սրություն մտցրեցինք առջևի գծում» (տեսանյութ)