fbpx
Բաժիններ

«Ինչպե՞ս եմ հայտնվել Մեսիի օգտին քվեարկած ավագների թվում, եթե չեմ մասնակցել քվեարկությանը»․ Նիկարագուայի հավաքականի ավագ

Նիկարագուայի հավաքականի ավագ Խուան Բարերան հայտարարել է, որ չի մասնակցել ՖԻՖԱ-ի վարկածով 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը: Այդուհանդերձ, նրա քվեն տեղ է գտել պաշտոնական փաստաթղթում, որի համաձայն՝ ֆուտբոլիստն առաջին հորիզոնականում նշել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:

«Ես չեմ քվեարկել Մեսիի օգտին: Շատ զարմացած էի՝ տեսնելով իմ անունն ավագների թվում, որոնք ընտրել են Մեսիին, քանի որ ես այս տարի չեմ քվեարկել: ՖԻՖԱ-ն հաստատում է, որ ինձ էլեկտրոնային փոստի միջոցով քվեարկությանը մասնակցելու հղում է ուղարկել, բայց ես այն չեմ ստացել: Ինչպե՞ս եմ հայտնվել Մեսիի օգտին քվեարկած ավագների թվում, եթե նույնիսկ չեմ քվեարկել»,- Բարերայի խոսքերը մեջբերում է Libertad Digital-ը:

Ըստ ՖԻՖԱ-ի հրապարակման՝ Բարերան երկրորդ հորիզոնականում նշել է «Լիվերպուլի» հարձակողական ոճի կիսապաշտպան Սադիո Մանեին, երրորդ տեղում՝ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Հիշեցնենք, որ Մեսին լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ազգային հավաքականների ավագների և մարզիչների, ինչպես նաև երկրպագուների ընտրության արդյունքում: Լրագրողների մեծամասնությունը քվեարկել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի օգտին, բայց դա չի ազդել ընդհանուր արդյունքների վրա:

Ինչու Մխիթարյանն ու Գյուլբուդաղյանցը չեն մասնակցել ՖԻՖԱ The Best-ի քվեարկությանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սուարեսը հակասում է Պիկեին. «Մենք կապ չենք ունեցել Նեյմարի տրանսֆերի հետ»

«Բարսելոնայի» տրանսֆերային ծրագիրը 2020-ին. 3 դիրք կամրապնդվի

Մեսին անակնկալ է մատուցել «Բորուսիայի» 15-ամյա հրաշամանուկին՝ ծննդյան օրվա առթիվ (լուսանկար)

«Բարսելոնան» մրցավազքի է դուրս եկել Պոչետինոյի համար

Պիկեն կարող է ժամանակից շուտ ավարտել կարիերան

Լուիս Սուարեսի փոխարինողը «Բարսելոնային» կարժենա 111 միլիոն եվրո

Սնեյդեր. «Կարող էի խաղալ Մեսիի ու Ռոնալդուի մակարդակով, բայց չէի ուզում դա»

Օբամեյանգը հետաձգել է «Արսենալի» հետ բանակցությունները, սպասում է «Բարսելոնային»

Կավանին՝ Մեսիի հետ վիճաբանության մասին․ «Այդպիսին է ֆուտբոլը»

Գրիզմանը կարող է լքել «Բարսելոնան» մոտ ապագայում

«Դե Լիխտը զղջում է «Յուվենտուս» տեղափոխության համար». Կլյուվերտ

Կավանին ու Մեսին վիճաբանության մեջ են մտել խաղի ժամանակ (տեսանյութ)

Պիկեն խոստովանել է՝ որ մարզաձևով կզբաղվեր, եթե չընտրեր ֆուտբոլը

«Բարսելոնան» վերակենդանացնում է Նեյմարի տրանսֆերը

Ովքեր են լավագույններն անցումների թվով՝ վերջին 13 տարում

«Բարսելոնային» ու «Ռեալին» հետաքրքրում է «Ինտերի» պաշտպանը