Լևանդովսկիին կանգնեցնել հնարավոր չէ․ Լեհ հարձակվողի նոր ռեկորդը Բունդեսլիգայում - VNews
Բաժիններ

Լևանդովսկիին կանգնեցնել հնարավոր չէ․ Լեհ հարձակվողի նոր ռեկորդը Բունդեսլիգայում

Ինչպես հայտնի է, «Բավարիան» Գերմանիայի Բունդեսլիգայի 6-րդ տուրում հյուրընկալվելիս 3-2 հաշվով առավելության է հասել «Պադերբորնի» նկատմամբ:

Մյունխենյան թիմի կազմում գոլերից մեկն իր անվան դիմաց է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին: Նա Գերմանիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 6 մրցավեճում արդեն դարձել է 10 գոլի հեղինակ: Լեհ հարձակվողին երեկ կայացած հանդիպմանը խփած գոլը հնարավորություն է տվել սահմանելու մրցաշարի նոր ռեկորդ:

Առաջնության պատմության մեջ մինչ այս ընդամենը 4 ֆուտբոլիստի էր հաջողվել առաջին 6 տուրում խփել 9 գոլ․ խոսքը Յուպ Հայնկեսի, Գերդ Մյուլերի, Պետեր Մեյերի և Լոթար Մաթեուսի մասին է:

Հիշեցնենք՝ Լևանդովսկին այս տարվա օգոստոսին երկարաձգել է պայմանագրի ժամկետը Գերմանիայի չեմպիոնի հետ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը 2014 թվականի ամռանը «Բավարիային» է միացել ազատ գործակալի կարգավիճակով: Նա ավելի վաղ պաշտպանել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզական պատիվը:

Հյոնեսը նահանջում է ու հետ վերցնում իր սպառնալիքը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բավարիան» ուժեղ էր «Բորուսիայից» (տեսանյութ)

Մանուել Նոյերը պատմական նվաճում է գրանցել

«Նյուքասլը» սկսել է բանակցությունները «Բավարիայի» ֆուտբոլիստի հետ

«Բորուսիա Դորտմունդ»-«Բավարիա». Մեկնարկային կազմեր

Midweek. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ռեալը» կարող էր ձեռք բերել Լևանդովսկուն 22 մլն. եվրոյի դիմաց

Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա

Անկասելի Վերները. Գերմանացին անձնական ռեկորդ սահմանեց (տեսանյութ)

«Բորուսիայի» ևս մեկ առաջատար կարող է չմասնակցել «Բավարիայի» հետ խաղին

«Բավարիան» նորից 5 գոլ խփեց «Այնտրախտին» (տեսանյութ)

40 րոպեում 5 գոլ՝ «Բավարիա» – «Այնտրախտ» խաղում (տեսանյութ)

«Բավարիա» – «Այնտրախտ»․ Մեկնարկային կազմեր

3 ակումբ կպայքարի «Բավարիայի» ֆուտբոլիստի համար

«Բավարիայի» պաշտպանը՝ «Նյուքասլի» առաջին թոփ ձեռք բերու՞մ

Մանուել Նոյեր անունով կատուն իր սեյվերով դարձել է համացանցի աստղը (տեսանյութ)

Հաքիմիի գործակալն ասել է, թե որտեղ է իր հաճախորդը խաղալու հաջորդ տարի