«Փյունիկն» աղմկահարույց խաղից հետո առաջին անգամ հանդես կգա Վանաձորում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 10-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

«Փյունիկն» աղմկահարույց խաղից հետո առաջին անգամ հանդես կգա Վանաձորում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 10-րդ տուրին ընդառաջ

«ԵՐԵՎԱՆ» – «ԱՐԱՐԱՏ»

4 հոկտեմբերի, ժ.15:00, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

15 խաղ, «Երևանը» հաղթել է 7 անգամ, «Արարատը»՝ 5, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 19-18

1-ին շրջան. 02.08.2019 «Արարատ» 1-0 «Երևան»
Գոլը՝ Դավիթ Խուրցիձե 60՛

«Երևան»՝ 10-րդ տեղ (0 միավոր), «Արարատ»՝ 1-ին տեղ (19 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Արարատն» առաջնության առաջին շրջանն ավարտեց 1-ին հորիզոնականում՝ 3-րդ տուրից սկսած միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Մինչդեռ նախորդ առաջնության 9-րդ տուրից հետո արարատցիները 5 միավորով եզրափակում էին մրցաշարային աղյուսակը:

2․ Երկարատև ընդմիջումից հետո վերակազմավորված «Երևանը» 20 տարի անց կրկին հանդես գալով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում՝ իր ամենաանհաջող մրցաշրջանն է անցկացնում՝ պարտվելով անցկացրած բոլոր 9 խաղերում էլ: «Երևանն» ամենացածր արդյունավետությունն ունի՝ խփելով ընդամենը 4 գոլ: Պաշտպանությունն էլ ամենաանհուսալին է. 9 խաղում թիմը 20 գոլ է բաց թողել:

3․ Մրցակիցների առաջին ծանոթությունը տեղի է ունեցել 1995թ. նոյեմբերի 5-ին: Այդ խաղում նորաստեղծ «Երևանը» Վաղարշակ Ասլանյանի գլխավորությամբ 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց: Առաջին գոլի հեղինակ դարձավ Արմեն Շահգելդյանը, որը հետագայում՝ 1998թ. արդեն «Երևանի» կազմում գրավել էր «Արարատի» դարպասը: «Երևանին» հաղթանակ պարգևեց Տիգրան Եսայանի դուբլը:

4․ Առաջին շրջանի հանդիպումներում «Արարատի» մարզիչներն ասպարեզ հանեցին 23 ֆուտբոլիստների, որոնցից 18-ը լեգեոնականներ են: Միայն դարպասապահ Սերգեյ Ռևյակինն ու Իվան Սպիչկան են առանց փոխարինման մասնակցել բոլոր 9 հանդիպումներին: Խփած 14 գոլերի հեղինակներ են դարձել 9 ֆուտբոլիստներ, որոնցից ամենաարդյունավետը մրցակիցների դարպասը 3 անգամ գրաված Դենիս Դեդեչկոն է:

5․ «Երևանի» կազմում հանդես են եկել 27 ֆուտբոլիստներ, որոնցից 16-ը լեգեոնականներ են: Արգիշտի Պետրոսյանը, Եվգենի Եվգենևը և Սվյատոսլավ Գրաբչակն առանց փոխարինման մասնակցել են բոլոր 9 խաղերին: Թիմի խփած 4 գոլերից 3-ը բաժին է ընկնում Ռամազան Իսաևին:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Երևան»՝ Տիգրան Եսայան, Արմեն Կարապետյան՝ 3-ական գոլ:

«Արարատ»՝ Կարեն Բարսեղյան՝ 3 գոլ:

Podcast #6. Հայաստանի Բարձրագույն խումբ. Ինչպիսի՞ն է պատկերը առաջին շրջանից հետո

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

«Ալաշկերտ» – «Լոռի» խաղում հայտնի դարձավ Եվրոպա լիգայի վերջին ուղեգրի տիրակալի անունը (տեսանյութ)

Խաղ՝ Եվրոպա լիգայի ուղեգրի համար․ «Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նոա»-«Շիրակ» հանդիպման վիճելի դրվագները՝ ՀՖՖ մրցավարական բաժնի մեկնաբանությամբ

Կառլեն Մկրտչյանը նույնպես հեռացավ «Փյունիկից»

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Վադիմ Բորեց․ «Չենք խախտել արդար խաղի կանոնները․ արեցինք այն, ինչ պետք էր» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» խաղավերջում հաղթանակ է կորզում և դառնում միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին» և գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տուր, որում թիմերը ոչ թե խաղալու են, այլ մարտնչելու․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 27-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Գանձասար-Կապանի» 7 ֆուտբոլիստ խզել է պայմանագիրը թիմի հետ

Թովմաս Գրիգորյանի COVID-19 երկրորդ թեստի արդյունքը բացասական է

Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին՝ ԲԽ-ում նոր փոփոխությունների առաջարկներով

Էլ ե՞րբ էր եղել, որ միանգամից 3 թիմեր առաջնության ավարտից 2 տուր առաջ հավակնեին Հայաստանի չեմպիոնի կոչմանը

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»