Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից լավագույնը Շանթ Սարգսյանի արդյունքն է - VNews
Բաժիններ

Աշխարհի պատանեկան առաջնություն. Հայ շախմատիստներից լավագույնը Շանթ Սարգսյանի արդյունքն է

Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 4-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Շանթ Սարգսյանը:

Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը 2-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց՝ հաշտություն կնքելով գերմանացի Վալենտին Բակելսի հետ: Շանթը 3 միավորով հետապնդում է իրենից կես միավոր ավելի վաստակած 6 առաջատարներին:

Տարիքային նույն խմբում հանդես եկող Արթուր Դավթյանն առաջին պարտությունը կրեց՝ զիջելով հնդիկ Կալյան Արջունին: Դավթյանն ունի 2,5 միավոր:

Հայ շախմատիստներից ոչ մեկին չհաջողվեց 4-րդ տուրում հաղթանակ տոնել: Պարտություններ կրեցին Մամիկոն Ղարիբյանը, Ալեքս Սահակյանը, Աննա Խաչատրյանն ու Աստղիկ Հակոբյանը: Արսեն Դավթյանն ու Սրբուհի Սարգսյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ:

Նրանք կներկայացնեն Հայաստանը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ավարտական տուրը կանվանի մրցանակակիրներին

Հովիկ Հայրապետյանը շատ մոտ է վերջնական հաջողությանը

Առաջատարների խմբում նեղվածք է

Հովիկ Հայրապետյանը շարունակեց հաղթարշավը

Հովիկ Հայրապետյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Շանթ Սարգսյանը՝ շախմատի ակադեմիայի գավաթակիր

Շանթ Սարգսյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

Շանթ Սարգսյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Շանթ Սարգսյանը շարունակեց հաղթարշավը

Շանթ Սարգսյանը կշարունակի պայքարն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճեց

Շախմատի Հայաստանի ուսանողական ընտրանին առցանց մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել

Հայ պատանի շախմատիստները 3-րդն են Եվրոպայում

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը