fbpx
Բաժիններ

Վարդան Մինասյան․ «Գոռ Մալաքյանը հիմա երևի լավագույն մարզավիճակում է այն պահից, ինչ աշխատում եմ նրա հետ»

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Ալաշկերտի» նկատմամբ հաղթանակից հետո (2-0) հայտնել է խաղից իր տպավորությունների մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

-Այս հանդիպումը «Փյունիկի» հետ մրցավեճի նման ստացվեց, այն առումով, որ 2 հավասար թիմերի խաղ էր: Ուղղակի մենք երևի ավելի արդյունավետ էինք: «Ալաշկերտը» 0-1 հաշվով պարտվելիս պահ ուներ․ եթե գոլ խփեր, ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ մրցավեճն ինչպես կվերջանար: Համենայն դեպս, մեր բախտն այդ պահին ինչ-որ տեղ բերեց: Երևի արժանի էինք հաղթանակին:

Սա ընթացիկ առաջնության 2-րդ հանդիպումն էր, որ «Արարատ-Արմենիան» դարպասն անառիկ պահեց: Այդուհանդերձ, պաշտպանությունում կրկին խնդիրներ նկատվեցին: Ինչի՞ հետ եք դա կապում և ինչպե՞ս կարելի է լուծել այդ խնդիրները:

-Նախ, չկա այնպիսի թիմ, որ այնքան իդեալական խաղա, որ գոլ բաց չթողնի: Բացի այդ, ես հանդիպումից առաջ էլ էի թիմին ասել, որ մրցակիցն ունի անհատական լավ որակներով ֆուտբոլիստներ, որոնք ցանկացած պահի կարող են հարց լուծել: Այնպես որ, դա մի քիչ էլ մրցակցի գործոնն է: Բայց մենք փորձում էինք ամեն ինչ անել, որ նվազագույնի հասցնեինք նրանց՝ պահեր ունենալու հնարավորությունները: Նորից կրկնեմ՝ «Ալաշկերտը» լավ մրցակից է:

Ինչի՞ հետ էր կապված Ֆուրջել Նարսինգի բացակայությունը:

-Նա մկանային մի քիչ խնդիրներ ունի, և ռիսկի չենք դիմում: Հույս ունեմ՝ Նարսինգը հոկտեմբերի 21-ին կայանալիք խաղին արդեն կազմ ու պատրաստ կլինի:

Ի՞նչ կասեք Զաքարիա Սանոգոյի խաղի մասին: Մի քանի տուր առաջ նշում էիք, որ նա կարծես դեռ լիովին չի հասկացել իր առջև դրված պահանջները: Նա հիմա այդ առումով ի՞նչ կարգավիճակում է:

-Նա շատ մեծ պոտենցիալ ունի: Այնքան չհասկանալու խնդիրը չէ, որքան առաջնությանը հարմարվելու խնդիր կա նրա դեպքում: Դիտարկելով այն, ինչ հիմա ցույց է տալիս՝ կարող եմ ասել, որ շատ տեղ ունի ավելացնելու՝ հաշվի առնելով նաև նրա տարիքը։ Մենք ավելին ենք սպասում Սանոգոյից, բայց այդ ամենը՝ քայլ առ քայլ, ու նրան շատ ճնշման տակ չենք դնում:

Բավականին երկար ժամանակ է՝ աշխատում եք Գոռ Մալաքյանի հետ: Ըստ Ձեզ՝ նա հիմա այդ հատվածի ընթացքում իր լավագույն մարզավիճակո՞ւմ է:

-Երևի՝ այո: Հետո՝ տարիքն էլ պետք է հաշվի առնել, որովհետև ֆուտբոլիստները մեծանում են, սկսում են ավելի կայանալ, հասկանալ, որ ֆուտբոլը, այսպես ասած, ուրախ խաղ չէ, այն աշխատանք է, որը պետք է կատարել: Նրա դեպքում ամենամեծ խնդիրը կապված էր հենց այդ ամենն ըմբռնելու հետ: Գոռը լավ որակներ ունի: Բայց կարող եմ ասել նաև, որ դեռ ավելացնելու տեղ ունի:

Արմեն Ադամյան․ «Արարատ-Արմենիան» մեզ գերազանցեց միայն գոլային պահերի ավելի լավ իրացմամբ»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ալեքսանդր Գրիգորյանը հաստատել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել

Կոբյալկոն Հայաստանում հանդես եկած միակ լեգեոներն է, որ արդյունավետության տարիքային ռեկորդ է սահմանել

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Վարդան Մինասյան․ «Խնդիր ունենք պաշտպանության կենտրոնում»

Վադիմ Բորեց․ «Այսօր դրական շատ պահեր եղան, որոնք մեզ բարձրացրին փոքր-ինչ այլ մակարդակ» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Այսօր խաղացինք սրտով, ոչ թե մտքով» (տեսանյութ)

«Նոան» արժանի հաղթանակ տարավ «Լոռիի» նկատմամբ․ VNews-ի ֆոտոշարքը

«Ես պրոֆեսիոնալ եմ»․ «Երևանի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Երևանին», «Նոան» պարտության մատնեց «Լոռիին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր

«Նոա» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Լազորենկո․ «Այս միավորը ռազմավարական առումով շատ կարևոր է մեզ համար» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Եթե որոշ խաղերում մրցավարները սխալվեցին, ապա այսօր նկատելի էր ինչ-որ կանխակալություն» (տեսանյութ)