fbpx
Բաժիններ

Արմեն Ադամյան․ «Արարատ-Արմենիան» մեզ գերազանցեց միայն գոլային պահերի ավելի լավ իրացմամբ»

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Արարատ-Արմենիայից» կրած պարտությունից հետո (0-2) հայտնել է խաղից իր տպավորությունների մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

-Երկրպագուների համար լավ, հետաքրքիր և մարտական պայքարով հանդիպում ստացվեց: Բաց թողած առաջին գոլն ինչ-որ չափով խառնեց մեր պլանները: Այդուհանդերձ, մենք բավականաչափ պահեր ստեղծեցինք, որպեսզի գոլ խփեինք, սակայն այսօր ինչ-որ բան չհերիքեց: Կա այսպիսի օրենք՝ հաղթում է թիմը, պարտվում՝ մարզիչը: Որոշ բաներ գուցե կփոխենք, բայց, ամեն դեպքում, լավ և ուժեղ թիմ ունենք: Մենք պետք է պայքարենք բոլոր թիմերի հետ ու ամենաբարձր տեղերի համար:

Ձեր կարծիքով՝ «Արարատ-Արմենիան» միայն գոլային պահերի ավելի լավ իրացմա՞մբ գերազանցեց «Ալաշկերտին», թե՞ այլ գործոններով ևս:

-Կարծում եմ՝ միայն դրանով գերազանցեց: Հավասար հանդիպում էր: Գիտենք, որ «Արարատ-Արմենիան» որակյալ թիմ է, բայց մենք ոչնչով չզիջեցինք:

Արտակ Գրիգորյանը և Գագիկ Դաղբաշյանը մնացել էին պահեստայինների նստարանին: Հաշվի առնելով, որ առջևում հավաքականի հանդիպումներն են՝ դա ինչ-որ տեղ անսպասելի էր: Ինչո՞վ էին պայմանավորված այդ որոշումները:

-Արտակը ցավ էր զգացել և դրա համար էլ չխաղաց, իսկ Գագիկ Դաղբաշյանի՝ մեկնարկային կազմում չհայտնվելը տակտիկական որոշում էր:

Ըստ Ձեզ՝ Արտակ Գրիգորյանը պատրաստ կլինի՞ հավաքականի ճամբար մեկնելուն:

-Կարծում եմ՝ այո: Հուսով եմ: Չգիտեմ՝ որքան լուրջ է այդ խնդիրը:

Վարդան Մինասյան․ «Գոռ Մալաքյանը հիմա երևի լավագույն մարզավիճակում է այն պահից, ինչ աշխատում եմ նրա հետ»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ալեքսանդր Գրիգորյանը հաստատել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել

Կոբյալկոն Հայաստանում հանդես եկած միակ լեգեոներն է, որ արդյունավետության տարիքային ռեկորդ է սահմանել

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Վարդան Մինասյան․ «Խնդիր ունենք պաշտպանության կենտրոնում»

Վադիմ Բորեց․ «Այսօր դրական շատ պահեր եղան, որոնք մեզ բարձրացրին փոքր-ինչ այլ մակարդակ» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Այսօր խաղացինք սրտով, ոչ թե մտքով» (տեսանյութ)

«Նոան» արժանի հաղթանակ տարավ «Լոռիի» նկատմամբ․ VNews-ի ֆոտոշարքը

«Ես պրոֆեսիոնալ եմ»․ «Երևանի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Երևանին», «Նոան» պարտության մատնեց «Լոռիին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր

«Նոա» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Լազորենկո․ «Այս միավորը ռազմավարական առումով շատ կարևոր է մեզ համար» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Եթե որոշ խաղերում մրցավարները սխալվեցին, ապա այսօր նկատելի էր ինչ-որ կանխակալություն» (տեսանյութ)