fbpx
Բաժիններ

Ալեքսանդր Տարխանով․ «Խայտառակ մրցավարություն էր»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Լոռիի» հետ ոչ-ոքիով ավարտված հանդիպումից հետո (2-2) հայտնել է մրցավեճից իր տպավորությունների մասին և պատասխանել լրագրողների հարցերին․

-Բավականին հետաքրքիր հանդիպում էր, խաղը երկկողմանի հարուստ էր թե՛ պայքարով, թե՛ գրոհներով: Մենք հավանաբար ավելի շատ վերահսկեցինք գնդակը և ավելի շատ սպառնալիքներ ստեղծեցինք, ունեինք 100%-անոց պահեր: Բայց գոլ չխփեցինք ու թույլ տվեցինք 2 սխալ՝ կապված 11-մետրանոցների դրվագների հետ, սակայն առաջին 11-մետրանոցի նշանակման հետ ընդհանրապես համաձայն չեմ:

Խայտառակ մրցավարություն էր: Ինչպես դիմավորեցին թիմին, այդպես էլ սպասարկեցին խաղը: 10 րոպե չենք կարողացել մտնել հանդերձարան և միայն իմ բղավելուց հետո ենք դա արել, չնայած այստեղ նաև ֆեդերացիայի աշխատակիցներ կային: Ասում էին՝ անվտանգության աշխատակիցներ պետք է գային, դրա համար էլ թիմին 10 րոպե անիմաստ պահեցին դրսում:

Իսկ մրցավեճը հետաքրքիր էր: «Լոռին» լավ է խաղում, ցուցադրում է կոմբինացիոն ֆուտբոլ՝ հիմնված հարձակման վրա: Մենք նույնպես այդպես ենք գործում, ուստի պայքարը դիտարժան էր:

«Փյունիկը», կարելի է ասել, ձախողեց առաջին խաղաշրջանը: Դրանում տեսնո՞ւմ եք Ձեր մեղքը:

-Միշտ էլ հաղթում են ֆուտբոլիստները, պարտվում՝ մարզիչը: Խնդիրներ ունենք այն առումով, որ նախորդ մրցաշրջանի համեմատ կազմը փոխվել է: Նախորդ տարվա թիմից 9 ֆուտբոլիստ է մնացել, այդ թվում՝ հեռացել են առանցքային խաղացողներ Տալալայը, Հովսեփյանը, եկել են նորեկներ ու երիտասարդ ֆուտբոլիստներ: Կարծում եմ՝ Բուրզանովիչն այսօր շատ լավ խաղաց: Մեզ են միացել նաև Իվուն, Օզբիլիսը, որոնց նախապատրաստվելու համար դեռ ժամանակ է պետք, քանի որ երկար հատված չէին մարզվել:

Նույնը նաև Նիրիսարիկեի դեպքում, թեև նա այսօր շատ լավ հանդես եկավ: Նախորդ խաղերի ընթացքում ֆունկցիոնալ առումով դեռ պատրաստ չէր, ուստի, իհարկե, որոշ սխալներ թույլ տվեց, իսկ այսօր գործնականում առանց սխալների հանդես եկավ, նաև մենապայքարների ժամանակ շատ վստահ գործեց: Սալոմոնին հավաքների ժամանակ տեսել էինք հենց այս մակարդակի վրա, վերջին 2 ամիսներին սպասում էր պայմանագրի ավարտին, չէր կարող խաղալ, ինքնուրույն էր պատրաստվում, հետևաբար նրան էլ ավելի լավ վիճակում ներկայանալու համար ժամանակ էր պետք: Սալոմոնը պաշտպանության կենտրոնում հիմա զույգ է կազմել Ժեստոկովի հետ, ունենք նաև Մարկու: Որոշակի անկայունություն եմ նկատում նրանց գործողություններում, դրա համար էլ երբեմն սխալներ են լինում:

Արասն էլ արդեն մոտ է նրան, որ լինի լավ մարզավիճակում: Նրա վարպետության հետ կապված քննարկելու ոչինչ չկա, բայց այդ ամենը ցուցադրելու համար ֆունկցիոնալ պատրաստականություն է անհրաժեշտ: Լավ մենապայքարներ մղեցինք, տղաներին հանդերձարանում ասացի, որ եթե ապագայում էլ այսպես պայքարենք, ապա բոլորին կհաղթենք: Ֆուտբոլում այսօր նույնիսկ «Բարսելոնան» չի կարող միայն տեխնիկայի հաշվին խաղալ: Պետք են պայքար, մենապայքարներ, լավ շարժում, ուստի երբ այդ որակները կան, խաղը ստացվում է:

Գումարած՝ Անտոնիո Ստանկովն էլ վնասվածք ունի, նա արդեն գտել էր իր տեղը թիմում: Էրիկին ու Օզբիլիսին այսօր չընդգրկեցինք մեկնարկային կազմում, քանի որ նրանց արգելված է հանդես գալ արհեստական խոտածածկի վրա: Առաջինը ծնկի վիրահատության է ենթարկվել, երկրորդն էլ ծնկի շրջանում ինչ-որ խնդիրներ ունի: Փոխարենը, փորձարկեցինք Բուրզանովիչին, որն այսօր լավ խաղաց: Սերոբ Գրիգորյանն էլ շատ լավ ելույթ ունեցավ, անընդհատ բարելավվում է, մինչդեռ ամռանը մտածում էինք ձախ պաշտպանի դիրքն ամրապնդելու մասին: Նա վաստակել է իր տեղը:

Ինչպես «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանն էր, այսօր էլ մենք մեր դարպասին գոլեր բերեցինք: Գոլային պահերի իրացման հետ կապված էլ խնդիր կա: Արթուր Միրանյանն առաջին խաղակեսում 2 լավ պահ ուներ, բայց գոլ չխփեց, իսկ եթե ստացվեր, խնդիրներ չէինք ունենա: Թիմ կառուցելը դժվար է, իսկ կառուցելու ընթացքում արդյունքների հասնելը բարդ է:

Մրցավարի գործողություններում դիտավորություն տեսնո՞ւմ եք և պատրաստվո՞ւմ եք բողոքարկել:

-Մեր ղեկավարները հիմա բողոք են գրում: «Լոռիի» հետ մեր նախորդ խաղում էլ մեզնից միավորներ էին «խլել», որպեսզի չդառնայինք չեմպիոն: Այդտեղ էլ մրցավարական կոպիտ սխալ կար: Չեմ կարող ասել՝ կա՞ դիտավորություն, թե՞ ոչ: Ես ականատես եմ և պարզապես ասում եմ այն, ինչ տեսել եմ խաղադաշտում: Մնացածը պարզելու համար կա ֆեդերացիա, մրցավարական կոմիտե: Ես միշտ տուժել եմ մրցավարությունից, Ռուսաստանում՝ նույնպես: Երբ մոտենում ես մեդալներին, անմիջապես կանգնեցնում են:

Այսինքն, դիտավորյալ է այդ ամենը․․․

-Չգիտեմ: Կամ դիտավորյալ է, կամ էլ չի կարողանում խաղ սպասարկել: Մրցավարության հետ կապված խնդիրներ նկատվում են հետխորհրդային այլ երկրներում ևս: Այսպիսի խնդիրներ չեն եղել ԽՍՀՄ-ի ժամանակ, թեև մրցավարները միշտ էլ ունեցել են որոշակի համակրանք հատկապես դաշտի տեր թիմերի նկատմամբ:

Դավիդ Կամպանյա․ «Ցույց տվեցինք՝ ավելի լավ թիմ ենք, քան «Փյունիկը»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ալեքսանդր Գրիգորյանը հաստատել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել

Կոբյալկոն Հայաստանում հանդես եկած միակ լեգեոներն է, որ արդյունավետության տարիքային ռեկորդ է սահմանել

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Վարդան Մինասյան․ «Խնդիր ունենք պաշտպանության կենտրոնում»

Վադիմ Բորեց․ «Այսօր դրական շատ պահեր եղան, որոնք մեզ բարձրացրին փոքր-ինչ այլ մակարդակ» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Այսօր խաղացինք սրտով, ոչ թե մտքով» (տեսանյութ)

«Նոան» արժանի հաղթանակ տարավ «Լոռիի» նկատմամբ․ VNews-ի ֆոտոշարքը

«Ես պրոֆեսիոնալ եմ»․ «Երևանի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Երևանին», «Նոան» պարտության մատնեց «Լոռիին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր

«Նոա» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Լազորենկո․ «Այս միավորը ռազմավարական առումով շատ կարևոր է մեզ համար» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Եթե որոշ խաղերում մրցավարները սխալվեցին, ապա այսօր նկատելի էր ինչ-որ կանխակալություն» (տեսանյութ)

11-մետրանոցներից խփված գոլերը վճռեցին «Ալաշկերտ» – «Արարատ» հանդիպման ելքը (տեսանյութ)