fbpx
Բաժիններ

Դավիդ Կամպանյա․ «Ցույց տվեցինք՝ ավելի լավ թիմ ենք, քան «Փյունիկը»

«Լոռիի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Փյունիկի» հետ ոչ-ոքիով ավարտված հանդիպումից հետո (2-2) հայտնել է մրցավեճից իր տպավորությունների մասին և պատասխանել լրագրողների հարցերին․

-Մենք առաջին 30 րոպեում շատ լավ հանդես եկանք: Լցված էինք վստահությամբ, որ այս խաղում պետք է 3 միավոր վաստակեինք: Եվ գիտակցում էինք՝ ունեինք մրցակից, որը կարող է ունեցած առաջին իսկ հնարավորությունը վերածել գոլի: Առաջին խաղակեսում ավելի շատ պահեր ունեինք, քան մրցակիցը: Տարօրինակ և դժվարին իրավիճակ ստեղծվեց եզրում՝ 3-ն ընդդեմ 1-ի, մրցակիցը դրիբլինգի միջոցով շրջանցեց 3 խաղացողի, և հետո մեր դարպասին 11-մետրանոց նշանակվեց։ Նրանք դրանից հետո այլ շանսեր չունեցան, ու մենք տակտիկապես շատ ավելի լավն էինք, քան «Փյունիկը»:

Երկրորդ խաղակեսում նույն իրավիճակն էր: Հաշիվը դարձրինք 2-1՝ գոլ խփելով 11-մետրանոց հարվածով, իսկ հետո նահանջեցինք, քանի որ թիմը շատ հոգնած էր: Ցանկանում էինք մի փոքր շունչ քաշել, որովհետև թիմը մեծ ջանքեր էր գործադրել: Եվ մրցակիցը շատ լավ գործողության շնորհիվ գոլ խփեց, ու դրանից հետո մենք կրկին ավելի շատ պահեր ունեինք, կրկին կառավարում էինք խաղը, և այս իրավիճակը շատ բարդ է մեզ համար, քանի որ արժանի էինք ավելիին, ցույց տվեցինք՝ ավելի լավ թիմ ենք, քան «Փյունիկը»: Օրեցօր բարելավում ենք տակտիկական առումով: Այս մրցակցի դեմ խաղալը բարդ էր, այն լավ ֆուտբոլ է ցուցադրում, ունի շատ լավ խաղացողներ, և մեր գործած յուրաքանչյուր սխալին շատ հեշտությամբ էր արձագանքում: Պետք է առաջադիմենք հենց այդ առումով, որպեսզի ժամանակ առ ժամանակ ավելի հուսալի լինենք: Ունեինք գնդակի ավելի շատ վերահսկողություն, ավելի շատ շանսեր, կարծում եմ՝ հաղթեցինք ավելի մեծ թվով մենապայքարներում, արեցինք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի 3 միավոր վաստակեինք, սակայն այդքանն էլ երբեմն բավական չէ:

Նկատե՞լ եք մրցավարական որևէ սխալ, որը փոխել է հանդիպման ընթացքը:

-Չեմ ցանկանում կենտրոնանալ այդպիսի իրավիճակների վրա, ինձ ավելի շատ թիմս է հետաքրքրում, մեր փոքր սխալները: Կարծում եմ՝ մրցավարը թույլ տվեց որոշ սխալներ, բայց դա նրա տեսակետն էր: Տարօրինակ ոչինչ չեմ տեսել, որ փոխել է հանդիպման ընթացքը, քանի որ, կարծում եմ, նշանակված բոլոր 11-մետրանոցները քիչ, թե շատ հստակ էին: Կարծում եմ՝ Հայաստանում ավելի վատ մրցավարներ էլ ունենք։ Իմ տեսակետն այն է, որ մրցավարները խաղ առ խաղ աճում են, որովհետև սկզբում ես էլ չէի հասկանում տարբեր որոշումներ: Մի դրվագի համար խախտում էին նշանակում, նույնպիսի մեկ այլ դրվագի համար՝ ոչ: Բայց նրանք հիմա մեկ ոճ են որդեգրել, ու ես ներկայումս ավելի շատ եմ հասկանում մրցավարական որոշումները:

Ալեքսանդր Տարխանով․ «Խայտառակ մրցավարություն էր»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կառլեն Մկրտչյանը վերսկսել է մարզումները

Ալեքսանդր Գրիգորյանը հաստատել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել

Կոբյալկոն Հայաստանում հանդես եկած միակ լեգեոներն է, որ արդյունավետության տարիքային ռեկորդ է սահմանել

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Վարդան Մինասյան․ «Խնդիր ունենք պաշտպանության կենտրոնում»

Վադիմ Բորեց․ «Այսօր դրական շատ պահեր եղան, որոնք մեզ բարձրացրին փոքր-ինչ այլ մակարդակ» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Այսօր խաղացինք սրտով, ոչ թե մտքով» (տեսանյութ)

«Նոան» արժանի հաղթանակ տարավ «Լոռիի» նկատմամբ․ VNews-ի ֆոտոշարքը

«Ես պրոֆեսիոնալ եմ»․ «Երևանի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Երևանին», «Նոան» պարտության մատնեց «Լոռիին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր

«Նոա» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Լազորենկո․ «Այս միավորը ռազմավարական առումով շատ կարևոր է մեզ համար» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Եթե որոշ խաղերում մրցավարները սխալվեցին, ապա այսօր նկատելի էր ինչ-որ կանխակալություն» (տեսանյութ)