fbpx
Բաժիններ

Վարդան Բիչախչյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Ուրարտուի» հետ ոչ-ոքիով ավարտված հանդիպումից հետո (2-2) հայտնել է խաղից իր տպավորությունների մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

-Ինչպես տեսաք, խաղին լուրջ կորուստներով էինք մոտեցել: Փառք ու պատիվ տղաներին, կարողացան մեծ նվիրում դրսևորել ու գերազանց հանդիպում անցկացնել: Կարող եմ ասել, որ մոտ էինք հաղթանակին: Հաշվի մեջ զիջելով՝ նախ կարողացանք հավասարեցնել հաշիվը, ապա՝ առաջ անցնել: Ունեինք նաև երրորդ գոլը խփելու լավ հնարավորություն, սակայն Արտյոմ Գևորգյանը նպաստավոր դիրքից չկարողացավ գրավել դարպասը: Կարծում եմ՝ Արտյոմի դեպքում խնդիր հանդիսացավ այն, որ երկար ժամանակ բացակայել էր, կար պրակտիկայի խնդիր, բավականին երկար ժամանակ չէր խաղացել: Ամեն դեպքում, միավոր վաստակեցինք:

Կարելի՞ է ասել, որ գրանցված հաշիվը համապատասխանում է հանդիպման ընթացքին, քանի որ թե՛ «Ուրարտուն», թե՛ «Շիրակը» բավականաչափ վտանգավոր պահեր ստեղծեցին:

-Իմ կարծիքով՝ մենք ավելի մոտ էինք հաղթանակին:

Ռուդիկ Մկրտչյանը և Մարկո Պրլևիչն այսօր բացակայում էին: Վնասվածքնե՞ր ունեին:

-Այո:

Իսկ Մկրտչյանը չի՞ հասցնի վերականգնվել մինչև երիտասարդական հավաքականի առաջիկա հանդիպումները:

-Իմ կարծիքով՝ երևի կհասցնի:

Ակումբային ֆուտբոլում երկշաբաթյա դադար է լինելու: Այդ ժամանակահատվածի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

-Եթե չեմ սխալվում, ֆեդերացիան երեկ է հայտնել, թե հաջորդ մրցավեճը երբ ենք անցկացնելու: Կուզենայինք այս դադարի ընթացքում 1 ընկերական խաղ ունենալ: Խնդիրն այն էր, որ չկար հստակություն մոտակա պաշտոնական հանդիպման ժամկետի շուրջ, ուստի պայմանավորվածություն դեռ չունենք որևէ թիմի հետ։ Հուսով ենք՝ կկարողանանք պայմանավորվել: Այս խաղից հետո 3 օր հանգիստ տրամադրեցինք տղաներին, դրանից հետո թիմը կվերադառնա: Մեծ սպասելիքներ ունեմ, որ վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստները կկարողանան ապաքինվել: Պրլևիչն ուղեղի ցնցում է ստացել դեռ «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում: Չունեինք այլ տարբերակ, ուստի մասնակցեց «Լոռիի» հետ խաղին, բայց, ցավոք, վնասվածքն ավելի խորացավ: Ռուդիկի դեպքում մկանային խնդիր է, հետևի մկանը մի փոքր զգալ է տալիս: Հուսով եմ՝ Մկրտչյանը նախ երիտասարդական հավաքականին կօգնի, հետո արդեն կմիանա թիմին: Շատ են սպասելիքները նաև Մկոյանից, որ կարողանա այս դադարի ընթացքում լիարժեք վերականգնվել ու մասնակցել հաջորդ մրցավեճին:

Ժիրայր Մարգարյանին շատ դիրքերում էինք տեսել, այսօր փոխարինման մտավ ու հանդես եկավ նաև կիսապաշտպանության կենտրոնում: Հաշվի առնելով, որ գոլային փոխանցում կատարեց՝ լա՞վ եք գնահատում նրա խաղը, լա՞վ ներգրավվեց հանդիպմանը:

-Միանշանակ: Լավ մտավ խաղի մեջ: Իմ կարծիքով՝ նախավարժանքը մի փոքր լավ չէր կատարել, ինտենսիվությունը մի փոքր այն չէր, ինչ պետք էր, ընթացքում կարողացավ դա շտկել, դառնալ գոլային փոխանցման հեղինակ: Այսպես ասեմ՝ Մարգարյանն ունիվերսալ ֆուտբոլիստ է, նրան այսօր հենց դրա համար էլ պահել էինք, քանի որ, կենտրոնում չունենալով բավարար քանակի խաղացողների, Սոլոմոն Իմե Ուդոյին իջեցրել էինք կենտրոնական պաշտպանի դիրք, Ռուդիկ Մկրտչյանն էլ վնասվածք ուներ: Գումարած՝ Ռաֆիկ Միսակյանն էլ մի խնդիր ունի, դրա ուղղությամբ էլ ենք աշխատանքներ տանում, մոտավորապես 60-65-րդ րոպեից սկսած ծանրաբեռնվածության հետ կապված մկանային խնդիրներ են առաջ գալիս ու կարծես լիարժեք 90 րոպե չի կարողանում անցկացնել: Աղվան Դավոյանն էլ էր այսօր վնասվածքով: Դրա համար էլ Մարգարյանին պահեցինք, որպեսզի կարողանայինք թե՛ կենտրոնում, թե՛ եզրում օգտագործել:

Հետաքրքիր վիճակագրություն կա․ «Շիրակը» հաղթել է աղյուսակի առաջին 6 հորիզոնականներում գտնվող թիմերին, իսկ ստորին տեղերի ներկայացուցիչներից առավելության է հասել միայն «Երևանի» նկատմամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Այդ հարցը շատ եք տալիս: Ճիշտն ասած, դրա պատասխանը չունեմ: Իսկ եթե վերլուծություն կատարել եք, կարող եք հուշել, ավելի լավ կլինի՝ ձեր տված հարցին դուք պատասխանեք, մենք էլ դրա վրա ուշադրություն դարձնենք (ժպտում է՝ խմբ․): Ասել եմ, էլի կասեմ՝ յուրաքանչյուր խաղում պայքարում ենք միայն հաղթանակի համար: Այսօր էլ, կարծում եմ, թիմը վատ հանդես չեկավ: Բավականին ագրեսիվ էինք: Եթե փորձենք խաղակեսերով էլ նայել, ապա մրցակիցն առաջին խաղակեսում 1 պահ ունեցավ և դա օգտագործեց: Երկրորդ խաղակեսում 2-3 տարրական սխալ թույլ տվեցինք, որի հետևանքով էլ մրցակիցը պահեր ստեղծեց: Իմ կարծիքով՝ արտառոց բան չկա, երևի նման կերպ է դասավորվում, բայց եթե ոչ հիմա, հետո էլ ունենաք դրա պատասխանը, հեռախոսս հասանելի է, խնդրեմ, հուշեք (ժպտում է՝ խմբ․):

Ինչ-որ միջադե՞պ էր տեղի ունեցել հանդիպումից հետո:

-Ոչ: Բան չկա: Ես ու մրցակցի գլխավոր մարզիչը միմյանց շատ ջերմորեն շնորհակալություն հայտնեցինք:

Իլշատ Ֆայզուլին․ «Սա ամենացավալի միավորն է, որ վաստակել ենք այստեղ»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ալեքսանդր Գրիգորյանը հաստատել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել

Կոբյալկոն Հայաստանում հանդես եկած միակ լեգեոներն է, որ արդյունավետության տարիքային ռեկորդ է սահմանել

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Վարդան Մինասյան․ «Խնդիր ունենք պաշտպանության կենտրոնում»

Վադիմ Բորեց․ «Այսօր դրական շատ պահեր եղան, որոնք մեզ բարձրացրին փոքր-ինչ այլ մակարդակ» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Այսօր խաղացինք սրտով, ոչ թե մտքով» (տեսանյութ)

«Նոան» արժանի հաղթանակ տարավ «Լոռիի» նկատմամբ․ VNews-ի ֆոտոշարքը

«Ես պրոֆեսիոնալ եմ»․ «Երևանի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Երևանին», «Նոան» պարտության մատնեց «Լոռիին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր

«Նոա» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Լազորենկո․ «Այս միավորը ռազմավարական առումով շատ կարևոր է մեզ համար» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Եթե որոշ խաղերում մրցավարները սխալվեցին, ապա այսօր նկատելի էր ինչ-որ կանխակալություն» (տեսանյութ)

11-մետրանոցներից խփված գոլերը վճռեցին «Ալաշկերտ» – «Արարատ» հանդիպման ելքը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)