fbpx
Բաժիններ

Գարեգին Կիրակոսյանը հեռահար հարվածով գեղեցիկ գոլ է խփել Մոլդովայի առաջնությունում (տեսանյութ)

Մոլդովայի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում «Սֆինտուլ Գեորգեն» հյուրընկալվելիս 4-0 հաշվով առավելության է հասել «Կոդրու Լոզովայի» նկատմամբ:

«Սֆինտուլ Գեորգեի» կազմում 34-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել 23-ամյա կիսապաշտպան Գարեգին Կիրակոսյանը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը, մրցակցի դարպասը գրավելուց հետո նաև ստացել դեղին քարտ:

Զգուշացվելու պատճառը եղել է այն, որ հայ խաղացողը հաջողության հասնելուց հետո բարձրացրել է մարզաշապիկը: «Արարատի» նախկին ֆուտբոլիստը հատուկ գրության միջոցով առողջություն է մաղթել նախկին թիմակից, ներկայումս «Լոռիի» կիսապաշտպան Արամ Քոչարյանին, որը վերջերս ենթարկվել է ծնկան հոդի կողմնային կապանի արտրոսկոպիկ վիրահատության ու բաց է թողնելու 1,5-2 ամիս։

Կիրակոսյանն ընթացիկ առաջնությունում արդեն դարձել է 3 գոլի հեղինակ:

«Սֆինտուլ Գեորգեն» վաստակած 50 միավորով 8 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը և առաջատար «Շերիֆից» հետ է մնում 9 միավորով, վերջինս մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել:

Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» հետ նվաճեց Ղազախստանի գավաթը


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գարեգին Կիրակոսյանի գոլն օգնել է իր թիմին դուրս գալու Մոլդովայի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ)

Մերոնք պարզապես «ռմբահարեցին» մրցակիցներին․ Հայ ֆուտբոլիստների ելույթներն արտերկրում վերջին օրերին

Գարեգին Կիրակոսյանն իր առաջին գոլն է խփել Մոլդովայի առաջնությունում (տեսանյութ)

Գարեգին Կիրակոսյանի տպավորիչ գոլը մոլդովական թիմի կազմում (տեսանյութ)

«Արարատը»՝ ընթացիկ առաջնության 3 հակառեկորդի հեղինակ

«Արարատից» հեռացել է 5 ֆուտբոլիստ, Աբրահամ Խաշմանյանը՝ թիմի առաջիկա անելիքների մասին

«Արարատի» մղձավանջային վիճակագրությունն ընդդեմ «Ալաշկերտի»․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ» – «Ալաշկերտ» խաղին ընդառաջ

Գավաթի խաղարկություն, «Բանանց» – «Արարատ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները

«Բանանց» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

«Շիրակ» – «Արարատ». Ամենաուշագրավ տեղեկությունները՝ հանդիպմանն ընդառաջ

Թոփ-10 հիասքանչ գոլ Հայաստանի Բարձրագույն խմբի աշնանային հատվածից (տեսանյութ)

Ովքեր էին լավագույն 3 ֆուտբոլիստները Բարձրագույն խմբի 15-րդ տուրում՝ ըստ Vivaro News-ի

«Շիրակ- «Արարատ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

Ով է «Բանանցի» համար «մարդասպան» դարձած ֆուտբոլիստը և «Շիրակին» քանի խաղ է բաժանում հակառեկորդից

Բարձրագույն խմբի՝ հոկտեմբերի ամսվա լավագույն գոլերի հնգյակը (տեսանյութ)

Ինչը պատահեց «Փյունիկի» պատմության մեջ 2-րդ անգամ և Գևորգ Կասպարովի ուշագրավ ցուցանիշը