fbpx
Բաժիններ

Աշոտ Բարսեղյան․ «Մենք այս ֆուտբոլիստներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել»

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Նոայից» կրած պարտությունից հետո (1-2) հայտնել է խաղից իր տպավորությունների մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․

-Առաջին հերթին, շնորհավորում եմ «Նոային» հաղթանակի կապակցությամբ: Մեր խնդիրը եզրափակիչ հարվածներն են, տեսնում եք՝ ինչքան պահեր ենք ստեղծում: Մի քիչ պակասում են վերջին ստեղծարար փոխանցումը և եզրափակիչ հարվածը: Գիտեմ՝ ամեն անգամ կրկնվում ենք այդ թեմայի շուրջ: Մրցակիցը 10 հոգով էր, մենք էլ բավականին մեծ առավելություն ունեինք, որը պետք է օգտագործեինք: Մեր թիմը պայքարեց, աշխատեց: Սխալների պատճառով գոլեր ենք ընդունում, պետք է նայենք, տեսնենք՝ ինչն է պատճառը։ Ինձ թվում է՝ Արմեն Պետրոսյանը մարզչական շտաբի հետ միասին կվերլուծի այդ ամենը: Ընդհանուր առմամբ, թիմը խաղաց և պայքարեց: Շատ եմ ափսոսում, քանի որ սա շատ լավ թիմ է, շատ լավ պայքարում է, մի քիչ էլ հաջողություն պետք է լինի, որպեսզի մենք հասնենք արդյունքի:

Թեև մրցակիցը երկրորդ խաղակեսում 10 հոգով էր գործում, «Գանձասար-Կապանը» նախքան գոլ խփելն այդքան էլ շատ պահեր չստեղծեց: Ճիշտ է, լինում էին փոխանցումներ, բայց սրությունը շատ չէր: Դա կրկին այդ վերջին փոխանցմա՞ն խնդիրն է:

-Մենք մի պահ ընկանք մրցակցի տեմպի տակ: Բոլորս սպասում էինք՝ արդեն ժամանակն է, որ փոխանցումներով գնանք առաջ, ավելի շատ՝ եզրերով, ինչպես գոլը խփեցինք, փոխարենը մոտ 5-10 րոպե խաղացինք այն ֆուտբոլը, որը ձեռնտու էր մրցակցին: Միգուցե այս ամենը Ձեզ վրա այդպիսի տպավորություն թողեց: Բայց դա շատ կարճ տևեց, տղաները դրանից հետո սկսեցին փոխանցումներով գնալ առաջ, Արմեն Պետրոսյանը շատ գրագետ փոփոխություն կատարեց, այն առումով, որ Էմիլ Եղիազարյանը շատ լավ մտավ խաղի մեջ: Մարզիչն ինչպես ասել էր մարզման ժամանակ, ֆուտբոլիտները հենց այդ ոճով էլ խփեցին առաջին գոլը: Մենք հենց այդպես պետք է խաղայինք նաև մնացած հատվածում, այսինքն՝ հասարակ գործեինք, ներքևից փոխանցեինք ու եզրափակեինք: Ձեր ասածը տեղի էր ունեցել նախքան գոլը: Եղավ մի 5-10 րոպե, երբ հախուռն գրոհներ էին, չնայած մենք այդ պահին դեռ բավականին ժամանակ ունեինք: Բայց վերջում շտկվեց այդ ամենը: Խնդիրն այն է, որ երբ հայտնվում ենք եզրում, այդ ճակատագրական պահերին պետք է ճիշտ փոխանցում կատարվի, բայց մեր խաղում խոտան է լինում, և դա լավ չէ: Եզրից այդ մեկ փոխանցումը կարող է շատ հարցեր լուծել: Տղաները գնդակը հասցնում են եզր, բայց ճիշտ փոխանցում չեն կատարում՝ բարձր են տալիս, և այլն: Այդ պահերին կենտրոնացվածությունը պետք է ավելի բարձր լինի, որ գոնե վերջին փոխանցումը ճիշտ կատարենք: Իրոք, վտանգավոր պահեր շատ ունեցանք, բայց մենք պետք է դրանք իրացնենք:

Գևորգ Նռանյանը բացակայում էր թիմի հայտացուցակից: Ի՞նչն էր պատճառը:

-Գևորգը վնասվածք ուներ: Մեզ պետք էր Նռանյանը, բայց նա պատրաստ չէր խաղալու, մկանն էր ձգել: Դրա համար էլ նույնիսկ հայտացուցակում չէր հայտնվել: Գեղամ Հարությունյանն էլ դեռ 100%-անոց վիճակում չէ, բայց հանդիպումների միջոցով կամաց-կամաց կմտնի հունի մեջ, մեզ օգուտ կտա:

Մրցաշրջանից առաջ հայ բազմաթիվ խաղացողներ միացան «Գանձասար-Կապանին»: Թիմի արդյունքները դեռ բավարար չեն, բայց հայ գոնե որոշ ֆուտբոլիստներ այս ընթացքում, Ձեր կարծիքով, աճ գրանցե՞լ են՝ ստանալով բավարար խաղաժամանակ:

-Տեղացի շատ ֆուտբոլիստներ եկան մեր թիմ, շատ էինք ուզում նրանց միջոցով նաև մրցաշարային հարցեր լուծել, բայց պետք է անկեղծ լինենք՝ մենք այս խաղացողներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել։ Վերջին հաշվով՝ նրանք հայ ֆուտբոլիստներ են, բայց ազգային հավաքականի անդամներ չեն: Ճիշտ է, այդ մարդիկ իրենց ուժերի առավելագույնը ներդնում են, մարզումներին նվիրվում են, ես դժգոհություն չունեմ: Բայց այսօր, տեսեք, ուրիշներն իրենց կազմը 80%-ով համալրում են լեգեոներներով, և մենք խնդիրներ ենք ունենում: Տեսնում ենք, որ մեծ ցանկությունը, շատ աշխատանքը, պայքարելը, հոգի տալը քիչ է հաղթելու համար, չնայած, նորից եմ ասում՝ մեր թիմն ամեն ինչ անում է դրա համար:

Ֆուտբոլիստները, մարզչական շտաբը և ակումբի մյուս անդամները շատ լավ աշխատում են, ամեն ինչ անում ենք, բայց տեսնում ենք, որ մի քիչ էլի պետք է ավելացնենք, մի բան չի հերիքում, և այդ մի բանը որակյալ ֆուտբոլիստն է: Մենք հանդիպումների ժամանակ ֆունկցիոնալ առումով, տեխնիկապես և տակտիկապես չենք զիջում, գրագետ խաղում ենք, բայց կարող է մի սխալ անենք ու ամեն ինչ կորցնենք: Այդ սխալն էլ գալիս է փորձից, փոքր սխալ ենք թույլ տալիս և գոլ բաց թողնում, հետո շատ դժվար է լինում կորցրածը հետ բերելը: Մենք մեր խնդիրները գիտենք, տա Աստված, կշտկենք: Մենք հիասթափվելու բան չունենք: Թիմը շատ լավն է, ու մենք առաջ ենք նայում: Լավ է լինելու:

Վադիմ Բորեց․ «Մենք էլ հույս ունենք, որ հնարավոր կլինի կայունության հասնել»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Խաղերի մեծամասնությունը կկայանա Երևանից դուրս․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 14-րդ տուրին ընդառաջ

Ալեքսանդր Գրիգորյանը հաստատել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել

Կոբյալկոն Հայաստանում հանդես եկած միակ լեգեոներն է, որ արդյունավետության տարիքային ռեկորդ է սահմանել

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Վարդան Մինասյան․ «Խնդիր ունենք պաշտպանության կենտրոնում»

Վադիմ Բորեց․ «Այսօր դրական շատ պահեր եղան, որոնք մեզ բարձրացրին փոքր-ինչ այլ մակարդակ» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Այսօր խաղացինք սրտով, ոչ թե մտքով» (տեսանյութ)

«Նոան» արժանի հաղթանակ տարավ «Լոռիի» նկատմամբ․ VNews-ի ֆոտոշարքը

«Ես պրոֆեսիոնալ եմ»․ «Երևանի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Երևանին», «Նոան» պարտության մատնեց «Լոռիին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր

«Նոա» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Լազորենկո․ «Այս միավորը ռազմավարական առումով շատ կարևոր է մեզ համար» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Եթե որոշ խաղերում մրցավարները սխալվեցին, ապա այսօր նկատելի էր ինչ-որ կանխակալություն» (տեսանյութ)