-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Նոայի» գլխավոր մարզիչ Վադիմ Բորեցը Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Գանձասար-Կապանի» նկատմամբ հաղթանակից հետո (2-1) հայտնել է խաղից իր տպավորությունների մասին ու պատասխանել լրագրողների հարցերին․
-Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի կապակցությամբ: Այն տրվեց հոգեբանական ու մարտական որակների շնորհիվ: Ցույց տվեցինք, որ ունենք թիմ, տղամարդիկ, և մենք, չնայած դժվարին իրավիճակին, կարող ենք հասնել արդյունքի: Խաղը շատ ծանր ստացվեց: «Գանձասար-Կապանն» ավելի լավ սկսեց, մոտավորապես առաջին 10-15 րոպեի ընթացքում ուներ պահեր, հարվածներ, բայց հետո մեր ձեռքը վերցրինք խաղն ու 2 գոլ խփեցինք, ունեինք այլ պահեր ևս:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում մեր ստացած կարմիր քարտն ամեն ինչ շրջեց: Վերադասավորվեցինք, կատարեցինք փոփոխություններ և ավելի շատ սկսեցինք խաղալ պաշտպանությունից, հաշվի թելադրանքով ու կարողացանք պահպանել այն: Շատ դժվար էր, «Գանձասար-Կապանը» ճնշում էր, բայց մենք նույնիսկ 10 հոգով վատ պահեր չունեինք, 3-ն ընդդեմ 2-ի իրավիճակով դուրս էինք եկել հակագրոհի, փորձում էինք հենց այդպիսի ոճով էլ նրանց հանկարծակիի բերել: Սրանք շատ կարևոր 3 միավորներ էին: Շնորհակալ եմ բոլորին կատարած աշխատանքի համար:
Վերջին շրջանում հարձակման գծի ֆուտբոլիստներին համարյա չեք փոխում: Դրա՞ շնորհիվ է, որ առջևի գծի խաղացողների համագործակցությունն աստիճանաբար ավելի լավ է ստացվում:
-Կասեմ, որ այսօր բավականին շատ էին լավ գրոհները: Տղաները սկսել են միմյանց ավելի լավ հասկանալ: Կազմը քիչ, թե շատ կայունանում է, ինչի շնորհիվ էլ ֆուտբոլիստներն ավելի լավ են համագործակցում: Այսօր լավ կոմբինացիաներ եղան հարձակումների ժամանակ: Մեզ հարկավոր է որոշ չափով բարելավել խաղը պաշտպանությունում: Առաջնության սկզբում պաշտպանությունն ավելի լավ տեսք ուներ, քան հարձակումը, որտեղ ինչ-որ բան չէր ստացվում, իսկ այսօր հարձակման գծում, ասենք այսպես՝ շատ եղան լավ պահեր, փոխարենը պաշտպանությունում նկատվեցին որոշ բաներ, որոնք մենք պետք է ուղղենք։
«Նոան» առաջնությունում ցանկացած հաղթանակից հետո, որպես կանոն, գրանցում է ոչ-ոքի կամ պարտություն: Հիմա հնարավոր կլինի՞ ցույց տալ կայունություն:
-Մենք էլ նման հույս ունենք: Հասնելու համար այն նպատակներին, որոնք մենք նշանառել ենք, մեզ պետք են ոչ թե, այսպես ասած, մեկանգամյա հաղթանակներ, այլ հարկավոր է մշտական կերպով միավորներ վաստակել: Պահանջվում է կենտրոնացվածություն, ցանկացած մրցավեճ ստացվում է շատ բարդ ու ընթանում է ուժեղ պայքար: Այսինքն, բոլոր հանդիպումները ծանր են, բոլորի ժամանակ էլ պետք է ուժերի առավելագույն չափով աշխատել, որպեսզի հասնել արդյունքի: Հարկավոր է դուրս գալ բարձր կայուն մակարդակ: Տղաները պիտի իմանան՝ նրանք ունեն որոշակի խաղամակարդակ, չպետք է դրանից ներքև իջնել, այլ անհրաժեշտ է պահպանել այն ու որոշ չափով բարելավել:
Ինչպե՞ս կորակեք թիմի ավագ Վլադիսլավ Կրյուչկովի գործողությունը, որը երկրորդ խաղակեսի մեկնարկից վայրկյաններ անց շատ կոպիտ խաղաց ու կարմիր քարտ ստացավ՝ թիմին դնելով ծանր իրավիճակում: Որևէ զրույց եղե՞լ է նրա հետ։
-Հանդիպումից հետո մի քանի բառ փոխանակել ենք, բայց հստակ շեշտադրումներ չեն եղել: Մենք կանցկացնենք խաղի վերլուծություն, կքննարկենք այդ իրավիճակները, բայց այդ ամենը կմնա կոլեկտիվի ներսում: Հասկանում եք՝ ցանկացած իրավիճակ մեզ ինչ-որ տեղ պետք է, իրադարձություններն այդպես զարգացան, և ստեղծված դրությունը մյուս տղաներին ստիպեց ցուցադրելու հոգեբանական ու կամային որակներ: Իհարկե, այդպիսի բաները պետք է բացառել և թիմին չթողնել 10 հոգով: Կքննարկենք դա կոլեկտիվի ներսում:
Աշոտ Բարսեղյան․ «Մենք այս ֆուտբոլիստներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել»
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո