fbpx
Բաժիններ

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Բարձրագույն խմբի 10-րդ տուրը՝ 10 փաստով

10-րդ տուրի հանդիպումներով մեկնարկեց առաջնության 2-րդ շրջանը: «Արարատը» մեծացրեց միավորների տարբերությունը «Շիրակից» և ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքը: «Փյունիկի» օգտին առաջին ոչ-ոքին գրանցվեց:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Դաշտի տերերից միակ հաղթանակը տարավ «Արարատ-Արմենիան»: Առաջնությունում անցկացված 48 հանդիպումներից 22-ում հաղթել են դաշտի տերերը, 16-ում՝ հյուրերը, 10 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

Podcast #6. Հայաստանի Բարձրագույն խումբ. Ինչպիսի՞ն է պատկերը առաջին շրջանից հետո

5 խաղում 17 գնդակ խփվեց: Առաջնությունում անցկացված 48 հանդիպումներում գրանցվել է 124 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,58 գոլ):

2․ «Արարատն» ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ հաղթեց «Երևանին» և 22 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 10 խաղում արարատցիները վաստակել են այնքան միավոր, որքան նախորդ ողջ առաջնությունում անցկացրած 32 հանդիպումներում: Ընդ որում, նախորդ առաջնությունում «Արարատն» ընդամենը 5 հաղթանակ էր տոնել, մինչդեռ ներկայումս արարատցիներն արդեն 7 անգամ հաղթել են մրցակիցներին:

«Արարատի» արդյունքը շարունակում է լավագույնը մնալ վերջին 11 տարիներին: Ավելի հաջող արարատցիները հանդես էին եկել 2008թ.՝ Վարուժան Սուքիասյանի օրոք 10 խաղում վաստակելով 25 միավոր:

Ալեքսանդր Տարխանով․ «Խայտառակ մրցավարություն էր»

3․ Արմեն Ադամյանի գլխավորությամբ «Ալաշկերտն» առաջնությունում առաջին պարտությունը կրեց: Մինչ այդ նրա օրոք անցկացրած առաջնության 4 խաղերում էլ ալաշկերտցիները հաղթել էին՝ մրցակիցների դարպասը խփելով 12 գնդակ: Ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտին» առաջին անգամ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Դրա հետևանքով ալաշկերտցիները չկարողացան կրկնել 2017/18թթ. առաջնությունում գրանցած թիմային իրենց ռեկորդը, երբ մեկնարկից 9 խաղ շարունակ գոլի հեղինակ էին դարձել:

4․ Դարպասն անառիկ պահած «Շիրակի» 4 անընդմեջ խաղերի շարքն ընդհատվեց, իսկ ահա թիմի անպարտելի հանդիպումների թիվը հասավ 8-ի: Այդ ցուցանիշը լավագույնն է ընթացիկ առաջնության մասնակիցների մեջ: Վերջին 5 խաղերից 4-ը «Շիրակն» ավարտել է ոչ-ոքի: Թիմի ներկայիս արդյունքը լավագույնն է վերջին 3 մրցաշրջաններում: Մինչ այդ շիրակցիները 2016/17թթ. առաջնության 10 հանդիպումներում 21 միավոր էին վաստակել: Իսկ լավագույն արդյունքը «Շիրակի» օգտին գրանցվել է 2002թ. առաջնությունում, որում Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ գյումրեցիները 10 խաղում 26 միավոր էին վաստակել:

«Շիրակին» վերջապես հաջողվեց առաջնության հանդիպումներում գրավել «Ուրարտուի» դարպասը: Դրա համար գյումրեցիներից 420 րոպե պահանջվեց: Վերջին գոլը շիրակցիները խփել էին անցյալ տարվա մայիսի 5-ին կայացած խաղի 88-րդ րոպեին: Աչքի էր ընկել Սոլոմոն Իմե Ուդոն: Այդ խաղում «Շիրակը» հաղթել էր 2-0 հաշվով: Դա «Ուրարտուի» հետ առաջնության վերջին 6 հանդիպումներում «Շիրակի» միակ հաղթանակն էր:

Վարդան Բիչախչյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին»

5․ «Գանձասար-Կապանին» ոչ մի կերպ չի հաջողվում առաջնությունում հաղթել «Նոային»: Մրցակիցների միջև անցկացված 6 հանդիպումներից 4-ում հաղթել է «Նոան», 2-ում գրանցվել է ոչ-ոքի: Մաքսիմ Մայրովիչը 2-րդ գոլը խփեց «Գանձասար-Կապանի» դարպասն ու դարձավ մրցակիցների դիմակայության լավագույն ռմբարկուն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ալաշկերտն» իր առաջին ձեռքբերումն է կատարել ձմռանը

«Արարատն» առաջին համալրումն է կատարել ձմռանը

«Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ

«Փյունիկը» դժգոհ է ՀՖՖ-ի որոշումից. ակումբի հայտարարությունը

Թովմաս Գրիգորյան․ «Արմեն Մելիքբեկյանին առաջարկել եմ երկուշաբթի օրվանից գնալ արձակուրդ»

2 հայ, 1 լեգեոներ․ «Նոան» բաժանվել է 3 ֆուտբոլիստից

5 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

Թովմաս Գրիգորյան. «Լոռիի» դեպքում նվիրատվություն չի լինելու, այլ հստակ գործարք»

«Գանձասար-Կապանից» հեռացել է 6 ֆուտբոլիստ

«Նոան» առաջարկել է ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու, իսկ նախագահի հարցում դեռ չի կողմնորոշվել

«Հիմա չպետք է մտածենք փողի մասին․ Տիգրանը թող այնպիսի թիմում խաղա, որ հետագայում միանա ավելի հզոր թիմի»․ Աշոտ Բարսեղյան

Բարձրագույն խմբի 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Փյունիկ» ՖԱ-ն ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Մխիթարյան-200․ Հենրիխի համար հոբելյանական էր «Վերոնայի» դեմ խաղում խփած գոլը

Ջոնել Դեսիրեն ԲԽ-ի պատմության մեջ միակ լեգեոներն է, որին հաջողվել է պենտա-տրիկի հեղինակ դառնալ