Մոյզե Քինը, Կուտրոնեն ու ևս 21 ֆուտբոլիստ․ Իտալիայի Մ-21 հավաքականի հայտացուցակը Հայաստանի ընտրանու հետ խաղի համար - VNews
Բաժիններ

Մոյզե Քինը, Կուտրոնեն ու ևս 21 ֆուտբոլիստ․ Իտալիայի Մ-21 հավաքականի հայտացուցակը Հայաստանի ընտրանու հետ խաղի համար

Իտալիայի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոն հրապարակել է ընտրանու հայտացուցակը՝ նախատեսված 2021թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Իռլանդիայի (հոկտեմբերի 10) և Հայաստանի (հոկտեմբերի 14) հավաքականների հետ առաջիկա հանդիպումների համար:

Նշենք, որ Հայաստանի ընտրանին, որը գլխավորում է իսպանացի Անտոնիո Ֆլորեսը, հոկտեմբերի 11-ին Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում մրցելու է Լյուքսեմբուրգի հավաքականի հետ, ապա Երևանի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալելու իտալացիներին: Մեր երիտասարդականն ընտրական մրցաշարը սկսել է 2 պարտությամբ՝ մրցակցի հարկի տակ զիջելով Իռլանդիայի (0-1) ու Իսլանդիայի (1-6) հավաքականներին:

Իտալիայի հավաքականի՝ 23 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակը՝

Դարպասապահներ․ Մարկո Կարնեսեկի («Տրապանի»), Մատիա Դել Ֆավերո («Պյաչենցա»), Ալեսանդրո Պլիցարի («Լիվոռնո»)

Պաշտպաններ․ Կլոդ Աջապոնգ («Վերոնա»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Էնրիկո Դելպրատո («Լիվոռնո»), Մատեո Գաբիա («Միլան»), Ռիկարդո Մարկիցա («Սպեցիա»), Լուկա Պելեգրինի («Կալյարի»), Լուկա Ռանիերի («Ֆիորենտինա»), Մարկո Սալա («Վիրտուս Էնտելա»)

Կիսապաշտպաններ․ Մարկո Կարարո («Պերուջա»), Դավիդե Ֆրատեզի («Էմպոլի»), Մանուել Լոկատելի («Սասուոլո»), Ջուլիո Մաջորե («Սպեցիա»), Ֆաբիո Մայստրո («Սալերնիտանա»), Սանդրո Տոնալի («Բրեշիա»), Նիկոլո Զանելատո («Կրոտոնե»)

Հարձակվողներ․ Պատրիկ Կուտրոնե («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Մոյզե Քին («Էվերտոն», Անգլիա), Անդրեա Պինամոնտի («Ջենոա»), Ջանլուկա Սկամակա («Ասկոլի»), Ռիկարդո Սոտիլ («Ֆիորենտինա»):

Հավելենք, որ Իտալիայի հավաքականն ընտրական մրցաշարում արդեն անցկացրել է մեկ հանդիպում՝ սեփական հարկի տակ 5-0 հաշվով հաղթելով Լյուքսեմբուրգի ընտրանուն:

Հայտնի է Հայաստանի Մ-21 հավաքականի հայտացուցակը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Հայաստանի Մ-21 հավաքականը 6 անպատասխան գնդակ ընդունեց Իտալիայի ընտրանուց (տեսանյութ)

Մոյզե Քինը դուբլ ձևակերպեց Հայաստանի Մ-21 հավաքականի դեմ խաղում (տեսանյութ)

Իտալիայի Մ-21 հավաքականն արդեն 2 գոլի առավելություն ունի Հայաստանի ընտրանու դեմ խաղում (տեսանյութ)

Իտալիա Մ-21 – Հայաստան Մ-21․ Ուղիղ եթեր (տեսանյութ)

Հայտնի է՝ երբ կմեկնարկի Իտալիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը

Իտալիա Մ-21 – Հայաստան Մ-21․ Մեկնարկային կազմեր

Վահան Բիչախչյան․ «Գոլ բաց թողնելուց հետո սկսում ենք ավելի լավ խաղալ․ պիտի 0-0-ի ժամանակ այդպես գործենք» (տեսանյութ)

Անտոնիո Ֆլորես․ «Ոչ ճշգրիտ գործողությունները շատ էին, գնդակը շատ շուտ էինք կորցնում» (տեսանյութ)

4-րդ պարտությունն այս ընտրական փուլում․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան Մ-21 – Իռլանդիա Մ-21 հանդիպումից

Հայաստանի Մ-21 հավաքականը պարտություն կրեց Իռլանդիայի ընտրանուց (տեսանյութ)

Հայաստան Մ-21 – Իռլանդիա Մ-21․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արման Մկրտչյան․ «Արեցինք առավելագույնը և լավ պայքարեցինք» (տեսանյութ)

Արմեն Նահապետյան․ «Արժանի էինք ոչ-ոքիի» (տեսանյութ)

Անտոնիո Ֆլորես․ «Ֆուտբոլիստները հավատում են իրենց ուժերին, ինչի շնորհիվ հավաքականն օրեցօր կաճի» (տեսանյութ)

Ռուդիկ Մկրտչյան․ «Լավ ֆուտբոլ խաղացինք» (տեսանյութ)