fbpx
Բաժիններ

Լուրջ կորուստներ, մեր 2 հրաշագործ ձախլիկների վերադարձը․ Ազգային հավաքականի հայտացուցակի հետքերով

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 7 տուր

12 Հոկտեմբեր 2019 - 22:45

1

Լիխտենշտեյն

1

Հայաստան

0 - 1 Տիգրան Բարսեղյան - 19`

1 - 1 Yanik Frick - 72`

Բախտը կարծես սիրում է ամենակարևոր պահին երես թեքել մեզնից, հատկապես՝ ֆուտբոլում: ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի առաջիկա վճռորոշ հանդիպումներին մոտենում ենք առանց 2 առանցքային ֆուտբոլիստների՝ Հենրիխ Մխիթարյանի և Կառլեն Մկրտչյանի, հարցականի տակ է նաև Կամո Հովհաննիսյանի մասնակցությունը: Բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ միակ ելքն անձնատուր լինելն է։ Մեր ազգային թիմը հիմա պետք է լինի ավելի միասնական, քան երբևէ:

Ըստ խաղային դիրքերի անդրադառնանք հավաքական հրավիրված ֆուտբոլիստներին, նրանց մարզավիճակին և հնարավորություններին: Մեզ փաստացի սպասվում են 2 լրիվ տարբեր մարտավարություններ ենթադրող մրցավեճեր՝ ընդդեմ Լիխտենշտեյնի ու Ֆինլանդիայի հավաքականների:

Ի՞նչ կլիներ, եթե Արամը չլիներ․․․

Հավաքականի նախորդ հանդիպումներից առաջ մտավախություն կար, որ «Ուրարտուում» խաղային պրակտիկայից զրկված Արամ Հայրապետյանը գուցե լիարժեք պատրաստ չլիներ ընտրանու խաղերին: Բայց այս ֆուտբոլիստը կրկին ապացուցեց, որ հավաքականին անսահման նվիրվածության և մարտական բնավորության շնորհիվ կարողանում է հաղթահարել ամեն տեսակ բարդությունները: Նա հիմա կրկին հանդիսանում է «Ուրարտուի» հիմնական դարպասապահը, վերջին 3 խաղից 2-ում դարպասն անառիկ է պահել:

Հրավիրված մյուս դարպասապահների պարագայում պատկերը բավականին տխուր է: Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովն իրենց ակումբներում՝ համապատասխանաբար բելառուսական «Դնյապրոյում» և «Ուրարտուում» հավաքականի վերջին խաղերից հետո գեթ մեկ րոպե խաղաժամանակ չեն ստացել: Հենրի Ավագյանն էլ «Ալաշկերտի» կազմում ոչ մի հանդիպման չի մասնակցել Բարձրագույն խմբում, խաղադաշտ է մտել միայն սուպերգավաթային մրցավեճում՝ 3 գոլ բաց թողնելով «Արարատ-Արմենիայից»:

Հավաքական չեն հրավիրվել «Գանձասար-Կապանի» դարպասապահներ Գրիգոր Մելիքսեթյանն ու Գևորգ Կասպարովը, ովքեր փոխնեփոխ պաշտպանում են թիմի դարպասը: Ընտրանու նախորդ հավաքին մասնակցած Արման Մելիքսեթյանն էլ «Նոայում» վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել միայն օգոստոսի 18-ին: Բարձրագույն խմբում կայուն խաղաժամանակ ստացող հայ հազվագյուտ դարպասապահներից է «Լոռիի» ֆուտբոլիստ Վարդան Շահատունին, բայց նա այժմ գտնվում է երիտասարդական հավաքականի ճամբարում:

Քանի խաղ է Հայաստանի հավաքականն անցկացրել առանց Մխիթարյանի՝ սկսած Եվրո-2012-ի ընտրական փուլից

Արարատի վերադարձը, մրցակցություն՝ պաշտպանության կենտրոնում

Պաշտպանների թվում միանգամից աչքի է զարնում Ժոաո Ժորդի Մոնրո Արարատի վերադարձը հավաքական: Նա ընտրանու կազմում 2 ընկերական խաղի էր մասնակցել 2018 թվականին, երբ հավաքականը գլխավորում էր Վարդան Մինասյանը, բայց դրանից հետո հրավերի չէր արժանացել: Ընդգծենք, որ նրա թիմը՝ «Բոյակա Չիկոն», հիմա հանդես է գալիս Կոլումբիայի՝ հեղինակությամբ 2-րդը համարվող Պրիմերա Բ-ում, և 23-ամյա ֆուտբոլիստը մշտական խաղաժամանակ է ստանում այնտեղ։ Նա նոմինալ աջ պաշտպան է, բայց անհրաժեշտության դեպքում կարող է փակել նաև ձախ թևը: Արարատի դեպքում խնդիր է այն, որ հոգնեցուցիչ ճանապարհորդություն է ունենալու դեպի Հայաստան, հետո կրկին լինելու են թռիչքներ, և այս խաղացողի համար շատ բարդ է լինելու այդ ամենից առաջացող ֆիզիկական ու հոգեբանական դժվարություններին դիմակայելը:

Հուսով ենք, որ չի առաջանա նրա խաղալու անհրաժեշտությունը, և Կամո Հովհաննիսյանը պատրաստ կլինի հանդիպումներին: «Ժետիսուի» ֆուտբոլիստն այս պահին մարզվում է անհատական ծրագրով: Նա վերջին շրջանում լավագույնս է փակել երկար ժամանակ խնդրահարույց համարված ձախ պաշտպանի դիրքը, իսկ հակագրոհային ֆուտբոլ խաղալու պարագայում մեզ շատ պետք կգան նաև Կամոյի ռեակտիվ միացումները հարձակումներին: Այս դիրքի համար է հրավիրվել նաև «Գանձասար-Կապանի» պաշտպան Արման Հովհաննիսյանը, որը բոսնիացիների հետ վերջին մրցավեճում նորամուտը նշեց հավաքականում: Ընտրանու հայտացուցակում չէ «Ալաշկերտի» ձախ պաշտպան Գագիկ Դաղբաշյանը, որն այս պահին այդքան էլ լավ մարզավիճակում չէ, բացակայում է նաև «Ուրարտուից» Նարեկ Պետրոսյանը, որը մինչև վերջերս ապաքինվում էր վնասվածքից: Աստիճանաբար հունի մեջ է մտնում «Փյունիկից» Սերոբ Գրիգորյանը, և նրան մոտ ապագայում գուցե կրկին տեսնենք հավաքականում:

Վարազդատ Հարոյանը («Ուրալ») և Հովհաննես Համբարձումյանը («Ենոսիս») նույնպես լավ մարզավիճակում են, վերջինս Կիպրոսի չեմպիոն «Ապոելի» հետ խաղում նույնիսկ դուբլի հեղինակ դարձավ: Քննարկման է ենթակա այն հարցը, թե պաշտպանության կենտրոնում ով տեղ կզբաղեցնի Հարոյանի կողքին: «Ալաշկերտի» պաշտպան Հայկ Իշխանյանը հրաշալի մարզավիճակում է: Բավական է միայն նշել, որ նա «Արարատ-Արմենիայի» հետ վերջին խաղում ցույց է տվել ֆանտաստիկ վիճակագրություն՝ հաղթելով մասնակցած բոլոր 12 մենապայքարներում (7-ը՝ օդային), ինչպես նաև ցույց է տվել փոխանցումների 80% ճշգրտություն: 30-ամյա ֆուտբոլիստն իրեն լավ դրսևորեց նաև բոսնիացիների հետ հանդիպմանը՝ հաղթելով մասնակցած 10 մենապայքարից 8-ում (5-ը՝ օդային):

Մինչդեռ Անդրե Չալըշըրը շվեդական «Գյոթեբորգում» անցկացրած վերջին 2 խաղում էլ կարմիր քարտ է ստացել՝ ընթացքում որակազրկման պատճառով բաց թողնելով մեկ մրցավեճ: Նա գնդակի հետ վարվեցողությամբ առավելություն ունի այս մրցակցությունում (թիմի կազմում վերջին հանդիպմանը՝ փոխանցումների 91% ճշգրտություն), ավելի արագ է, բայց Իշխանյանը համարյա անգերազանցելի է երկրորդ հարկում, մենապայքարներում հաղթում է նաև դիրքի ճիշտ ընտրության ու ֆիզիկական որակների հաշվին: Այդ ամենը մեզ շատ պետք կգա հատկապես ֆինների հետ մրցավեճում: Հավաքական է հրավիրվել «Ալաշկերտի» մեկ այլ պաշտպան ևս՝ Տարոն Ոսկանյանը, որը մասնակցել էր Լիխտենշտեյնի հավաքականի հետ երևանյան խաղին:

Հայաստանի հավաքականն իր առաջին մարզումն է անցկացրել Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների դեմ խաղերից առաջ (ֆոտոշարք)

Հենրիխն ու Կառլենը չկան, իսկ Մարկոսը և Օզբիլիսը վերադարձել են

Կառլեն Մկրտչյանի բացակայությունը զգալի կորուստ է մեր ազգային թիմի համար, քանի որ այդ խաղացողը դեռևս անփոխարինելիի համբավ ունի՝ անկախ ֆունկցիոնալ վիճակից: Մարզչական շտաբի ընտրությունն այս գոտում, մեղմ ասած, սեղմ է: Դիրքը կփակեն «Ալաշկերտից» Արտակ Գրիգորյանը և բուլղարական «Արդայից» Ռումյան Հովսեփյանը: Արտակը որոշակի ցավերի պատճառով բաց թողեց իր թիմի վերջին խաղը, և հուսանք, որ ամեն ինչ արդեն անցյալում է: Ստեղծված իրավիճակում զարմանալի է, որ կրկին անտեսվել է «Արարատ-Արմենիայի» հենակետային կիսապաշտպան, բավականին լավ մարզավիճակում գտնվող Գոռ Մալաքյանը: Այս անգամ չի հրավիրվել նաև Մալաքյանի թիմակից Արմեն Համբարձումյանը: Արտակ Եդիգարյանն էլ «Փյունիկում» մի քանի հանդիպում անցկացրեց հենակետայինի դիրքում, բայց այն կարծես ամենահարմարավետը չէ այս խաղացողի համար:

Եթե հենակետային գոտում ֆուտբոլիստների պակաս կա, ապա ենթահաձակվողների դիրքում ընտրությունը շատ մեծ է: Նախ, շատ հաճելի է, որ հավաքական է վերադարձել Մարկոս Պիզելին, առավել ևս՝ Մխիթարյանի բացակայության պայմաններում: Նրա նման ստեղծագործ ֆուտբոլիստի ներկայությունը մեզ շատ պետք կգա հատկապես Լիխտենշտեյնի ընտրանու հետ մրցավեճում, երբ հարկ կլինի «ջլատել» մրցակցի հագեցած պաշտպանությունը: Ֆինների հետ խաղում մեր մարզչական շտաբը գուցե շեշտն ավելի շատ դնի արագ ու հակագրոհների վրա հիմնված ֆուտբոլի վրա՝ մեկնարկային կազմի համար ընտրելով այլ դերակատարների: Եթե առաջին հանդիպմանն ավելի համարձակ լինենք ու գործենք մեկ հենակետայինով (ինչպես Լիխտենշտեյնի հավաքականի հետ երևանյան խաղում էր, երբ Ավետիսյանն ու Մխիթարյանը միասին էին հիմնական կազմում), Մարկոսի կողքին կարող են հայտնվել Էրիկ Վարդանյանը կամ Պետրոս Ավետիսյանը: Էրիկն այսօր «Փյունիկի» ընդգծված առաջատարն է (Օզբիլիսը, գալով «Փյունիկ», որոշակիորեն թեթևացրել է նրա բեռը) և կարող է անհատական որակների, հատկապես՝ դրիբլինգի շնորհիվ մշտական սրություն ապահովել:

Կիպրոսը ներկայացնող ԱԵԼ-ից Գևորգ Ղազարյանը և դանիական «Հոբրոյից» Էդգար Բաբայանը կհավակնեն ձախ ենթահարձակվողի դիրքին: Ղազարյանի նման մեծ ծավալի աշխատանք կատարող ֆուտբոլիստն ազգային թիմին շատ է անհրաժեշտ հանդիպումների մեկնարկից, իսկ Բաբայանը, եթե կարիք լինի, իր սուր գործողությունների ու արագության հաշվին կարող է փոխարինման մտնել և օգնել թիմին։ Աջ եզրում Տիգրան Բարսեղյանն ու Արաս Օզբիլիսն են: Եթե 1-2 տարի առաջ Օզբիլիսն ակնհայտ ֆավորիտ կլիներ այս մրցակցությունում, ապա հիմա իրավիճակն այլ է։ Բարսեղյանը շատ արդյունավետ է անցկացրել հավաքականի վերջին հանդիպումները, ամրապնդվել հիմնական կազմում: 26-ամյա ֆուտբոլիստը «Կայսարի» կազմում վերջին շրջանում այնքան հաճախ գոլ չի խփում, ինչքան Ղազախստանի առաջնության մեկնարկում էր, բայց օրերս նվաճել է երկրի գավաթը:

Մյուս կողմից, աստիճանաբար իր լավագույն մարզավիճակն է հավաքում Արաս Օզբիլիսը, որի կախարդական տեխնիկային կարելի է հետևել արդեն Հայաստանի առաջնությունում՝ «Փյունիկի» կազմում: Նա հասցրել է մասնակցել 6 հանդիպման, իր հաշվին գրանցել 2-ական գոլ ու արդյունավետ փոխանցում, առանցքային մասնակցություն ունեցել նաև երևանյան թիմի՝ «Լոռիի» հետ վերջին խաղում խփած երկրորդ գոլին: Սա այս ֆուտբոլիստի հնարավորությունների չնչին մասն է միայն, իհարկե: Բայց Արասը, այս պահին չլինելով ֆունկցիոնալ առումով առավելագույն վիճակում, առանց գնդակի աշխատանքում որոշ չափով թերանում է, և դա կարևոր հանգամանք է առաջիկա մրցավեճերից առաջ: Փոխարենը Բարսեղյանն այդ առումով որոշակի առաջընթաց է գրանցել: Եթե հենց Տիգրանը հայտնվի հավաքականի մեկնարկային կազմում, Օզբիլիսն ուղղակի իդեալական տարբերակ կլինի փոխարինման մտնելու համար:

Հայաստանի հավաքականի առաջին մարզումը (տեսանյութ)

Կարապետյանը և Ադամյանը՝ խաղադաշտում միասի՞ն

Այո՛, մենք Սարգիս Ադամյանին վերջապես դիտարկում ենք իրեն հարազատ կենտրոնական հարձակվողի դիրքում: Ամբողջ աշխարհն է խոսում այն մասին, թե ինչպես դեռ ոչ վաղ անցյալում 4-րդ Բունդեսլիգայում խաղացող ֆուտբոլիստը դուբլ ձևակերպեց Գերմանիայի ամենատիտղոսակիր թիմի հետ խաղում՝ նրա իսկ հարկի տակ: 26-ամյա ֆուտբոլիստը հավաքականում փորձարկվել է մի քանի դիրքերում, բայց ժամանակը ցույց տվեց, որ նրանից առավելագույնը կարելի է քաղել այն դեպքում, երբ գործում է հարձակման կենտրոնում կամ դրան շատ մոտ: Ադամյանը, Մխիթարյանն ու Ղազարյանը բոսնիացիների հետ երևանյան մրցավեճում միմյանց միջև բաժանել էին «կեղծ 9 համարի» դիրքը, և ամեն ինչ բավականին լավ ստացվեց: Մենք Ադամյանից օգտակար գործողության ավելի բարձր գործակից ենք սպասում նաև առանց գնդակի աշխատանքի ժամանակ, քանի որ, օրինակ՝ «Բավարիայի» հետ հանդիպմանը նա, մասնակցելով 16-ի մենապայքարի, 14-ում պարտվել է:

Որակազրկումից հետո շարք է վերադարձել «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։ Սա նշանակում է, որ մենք նույն ֆինների հետ մրցավեճում հնարավորություն կունենանք կիրառելու նաև 4-4-2 կամ 4-4-1-1 սխեման՝ համարյա բոսնիացիների հետ հանդիպման օրինակով: Տվյալ պարագայում Կարապետյանն ու Ադամյանը կարող են գործել կողք կողքի: Սարգսի համար սա անսովոր չի լինի, քանի որ իր նախկին ակումբում՝ «Յան Ռեգենսբուրգում» էլ այդ սխեմայի կիրառության պարագայում ելույթ էր ունենում որպես «2-րդ հարձակվող»: Ինչ վերաբերում է Կարապետյանին, ապա նա «Սոչիում» վերջին 5 պաշտոնական խաղից միայն 2-ում է եղել մեկնարկային կազմում՝ 3 դեպքում մտնելով փոխարինման: Այս հարձակվողն այդ ընթացքում մեկ գոլ է խփել՝ հաղթական գնդակ գրանցելով Մոսկվայի «Դինամոյի» հետ մրցավեճում:

Կարապետյանն այս ընտրական փուլում 3 գոլ է խփել, և հրավիրված մյուս հարձակվողի՝ «Փյունիկի» ներկայացուցիչ Արթուր Միրանյանի համար դժվար է շանս ստանալը: 23-ամյա ֆուտբոլիստը Բարձրագույն խմբում վերջին 5 հանդիպումներում մրցակիցների դարպասը գրավել է 3 անգամ: Եթե Արթուրը պահի այս տեմպն ու նաև ավելացնի, ապա մոտ ապագայում, անկասկած, կունենա իրեն դրսևորելու հնարավորություն:

Հ․ Գ․ Ավարտենք նրանով, ինչով սկսեցինք: Հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գալով ձեռք է բերել բնավորություն, պայքարի տենչ, և այսօրվա ֆուտբոլում այդ որակներն առնվազն պակաս կարևոր չեն, քան տակտիկական կամ ֆիզիկական բաղկացուցիչները: Այնպես որ, այս հույժ կարևոր պահին եկել է դրանք ի ցույց դնելու պահը: Դա պետք է տեսնենք մենք, զգան՝ մրցակիցները, ընդ որում՝ սեփական մաշկի վրա․․․


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Թվեք Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը Հայաստանի հավաքականի կազմում. VNews-ի Quiz-ը

Առանց ավագի, առաջնորդի, ուղեղի ու գոլահարի. Հայաստանի հավաքականում [շատ] «բան չի փոխվել»

Ռոբերտ Արզումանյան․ «Ֆեդերացիայի նախագահն ինչո՞վ է զբաղված․ բացատրություն եմ պահանջում»

Տակտիկական սխալներ, ոչ նպատակային փոփոխություններ․ Ֆինլանդիա – Հայաստան խաղի մարտավարական կողմը

Ֆինլանդիայի հավաքականը միակ թիմն է, որի դարպասն այս ընտրական փուլում չհաջողվեց գրավել

Թվել Հայաստանի հավաքականի մարզիչներին՝ ըստ իրենց հաղթանակների քանակի. VNews-ի Quiz-ը

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Անավարտ ճամփորդություն ու գորշ խաղ. Ֆինլանդիա-Հայաստան խաղը լուսանկարներով

«Մեր երազանքները խաշվեցին ֆիննական բաղնիքում»․ Մեր հավաքականի ֆուտբոլիստների գնահատականը Ֆինլանդիայի հետ խաղում

Բոսնիացիները չկարողացան միավորներով շրջանցել Հայաստանի հավաքականին, Իտալիան շարունակում է հաղթել, մյուս արդյունքները (տեսանյութ)

Էդգար Բաբայան. «Հենոն ուժեղ է, բայց մենք պետք է փորձենք առանց նրա էլ լավ խաղալ» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ֆինլանդիա – Հայաստան խաղից հետո (տեսանյութ)

Մեր մրցակիցները. Առաջին կեսից հետո բոսնիացիները ոչ-ոքի են խաղում, Իտալիան հաղթում է (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն ու գործնականում լքում է պայքարը (տեսանյութ)

ԳՈԼ. Ֆինլանդիայի հավաքականը երկրորդ գնդակն է ուղարկում Հայաստանի ընտրանու դարպասը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է ֆիններին նվազագույն հաշվով (տեսանյութ)