fbpx
Բաժիններ

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Դարպասապահ՝ Վալերիո Վիմերկատի («Նոա»)

Պաշտպաններ՝ Սերոբ Գրիգորյան («Փյունիկ»), Դմիտրի Գուզ («Արարատ-Արմենիա»), Սոսլան Կագերմազով («Նոա»)

Կիսապաշտպաններ՝ Պետրոս Ավետիսյան («Արարատ-Արմենիա»), Զավեն Բադոյան («Արարատ»), Լևան Մատչարաշվիլի («Լոռի»), Արման Ասլանյան («Շիրակ»)

Հարձակվողներ՝ Կարեն Մելքոնյան («Ուրարտու»), Կիրիլ Բոր («Նոա»), Մորի Կոնե («Շիրակ»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Կարեն Մելքոնյան («Ուրարտու»)

20-ամյա ֆուտբոլիստը փոխարինման մտավ «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպման ամենաթեժ հատվածում: Գյումրեցիները նոր-նոր էին հավասարեցրել հաշիվը, և Ֆայզուլինը Մելքոնյանի միջոցով ցանկանում էր նոր թափ հաղորդել իր թիմի հարձակման գծին: Փոխարինելով ոչնչով աչքի չընկած Իգոր Ստանոևիչին՝ Կարենը ակտիվացրեց թիմի խաղը: Նրա շատ լավ փոխանցումից հետո հարվածային դիրքում հայտնվեց Եվգենի Կոբզարը, բայց վերջինս ինչպես հարկն է չեզրափակեց գրոհը: Հետո արդեն անձամբ Մելքոնյանը դիմեց դրիբլինգի ու, ներխուժելով տուգանային հրապարակ, պատրաստվում էր հարվածել, սակայն վերջին պահին խանգարեց մրցակիցը, և հարվածը թույլ ստացվեց:

«Շիրակը» վերջնամասում օգտագործեց հակագրոհի հնարավորությունն ու, թվում էր, հաղթանակ կտոնի, բայց Մելքոնյանն այստեղ էլ ասաց իր խոսքը: Ձախից ստանալով Ռոբերտ Դարբինյանի փոխանցումը՝ դիրքային պայքարում հաղթեց Աղվան Դավոյանին և դիպուկ հարվածով ոչ-ոքի ապահովեց «Ուրարտուի» համար: Երիտասարդ խաղացողը հաշվետու հանդիպմանը ցույց տվեց այսպիսի վիճակագրություն՝ 10 փոխանցում (8-ը հասել է հասցեատիրոջը, 80% ճշգրտություն), 1 առանցքային փոխանցում, 2 հարված (2-ն էլ՝ դարպասին, մեկ գոլ), հաղթած 8 մենապայքար (ընդհանուրի 57%-ը), 5 հաջողված դրիբլինգ: «Ուրարտուի» սաներից վերջին շրջանում քչերն են հաստատվում ակումբի առաջին թիմի մեկնարկային կազմում, ուստի Մելքոնյանը ջանասիրաբար աշխատելու արդյունքում կարող է հասնել այդ ամենին: Բայց նա այժմ պետք է իրեն դրսևորի արդեն երիտասարդական հավաքականում, որի կազմում նախապատրաստվում է առաջիկա պաշտոնական հանդիպումներին:

Բարձրագույն խմբի 10-րդ տուրը՝ 10 փաստով


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Փյունիկը» առաջարկում է «Ռոմային» ընկերական հանդիպում անցկացնել

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Պաշտոնական. Երևանի «Արարատն» արտասահմանցի գլխավոր մարզիչ ունի

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»

Օզբիլիս. «Հավաքականում միշտ լավ եմ զգում, իսկ ակումբային մակարդակով վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում»

Գոռ Մալաքյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի հավաքական

«Փյունիկը» ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի հետ

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Վադիմ Բորեց․ «Մենք էլ հույս ունենք, որ հնարավոր կլինի կայունության հասնել»

Աշոտ Բարսեղյան․ «Մենք այս ֆուտբոլիստներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել»

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

«Նոան» 10 հոգով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

«Նոա» – «Գանձասար-Կապան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դաժան պայքար, խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումից

Իլշատ Ֆայզուլին․ «Սա ամենացավալի միավորն է, որ վաստակել ենք այստեղ»

Վարդան Բիչախչյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին»