-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում մեկօրյա հանգստից հետո կայացան 8-րդ տուրի մրցախաղերը:
Մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Աստղիկ Հակոբյանը 3 անընդմեջ հաղթանակներից հետո հաշտություն կնքեց հոլանդուհի Էլինե Ռուբերսի հետ: Աստղիկը վաստակել է 6 միավոր և ընդամենը կես միավորով է հետ մնում 3 առաջատարներից:
Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Շանթ Սարգսյանը հաղթեց ռումինացի Գեորգե Ստոլերիուին ու վաստակեց 6 միավոր: Շանթն էլ կես միավոր է զիջում 2 առաջատարներին: Տարիքային նույն խմբում Արթուր Դավթյանը հաշտություն կնքեց սլովակ Վիկտոր Գազիկի հետ: Արթուրն ունի 5,5 միավոր:
Նույնքան միավոր ունի նաև մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Մամիկոն Ղարիբյանը, որը հաշտություն կնքեց հնդիկ Ղոշ Արոնյակի հետ:
Մեր մյուս շախմատիստներից Արսեն Դավթյանը հաղթեց, Սրբուհի Սարգսյանը և Ալեքս Սահակյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ: Միակ պարտությունը կրեց Աննա Խաչատրյանը:
Հավակնորդների մրցաշարի ուղեգրի նվաճման Արոնյանի հերթական փորձը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո