«Ադամյանի ֆուտբոլային հեքիաթը»․ Բունդեսլիգայի անդրադարձը հայ ֆուտբոլիստի անցած ճանապարհին (տեսանյութ) - VNews
Բաժիններ

«Ադամյանի ֆուտբոլային հեքիաթը»․ Բունդեսլիգայի անդրադարձը հայ ֆուտբոլիստի անցած ճանապարհին (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի յութուբյան պաշտոնական ալիքն անդրադարձել է «Հոֆենհայմի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանին, որը մրցաշարի 7-րդ տուրում «Բավարիայի» հետ կայացած խաղում (2-1) դարձել է դուբլի հեղինակ:

Հայ ֆուտբոլիստին նվիրված տեսանյութը վերնագրվել է այսպես՝ «Ադամյանի ֆուտբոլային հեքիաթը․ 4-րդ լիգայից մինչև Բունդեսլիգա»: Պատմվում է, որ 26-ամյա խաղացողը դեռ 2017 թվականին հանդես էր գալիս Գերմանիայի 4-րդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Շտայնբախում», ինչից հետո հենց նույն տարում միացել է 2-րդ Բունդեսլիգայում ելույթ ունեցող «Յան Ռեգենսբուրգին»:

Ադամյանը, 2 մրցաշրջան անցկացնելով այդ ակումբում, մասնակցել է 66 խաղի ու դարձել 20 գոլի հեղինակ: Առանձնացվել է նաև նախորդ մրցաշրջանում «Համբուրգի» հետ կայացած հանդիպումը, որում «Յան Ռեգենսբուրգը» հեղինակավոր մրցակցին ջախջախել էր 5-0 հաշվով, Սարգիսն էլ իր ակտիվում հեթ-տրիկ էր գրանցել: Դե իսկ «Բավարիայի» հետ անմոռանալի խաղը հայ ֆուտբոլիստի համար առաջինն էր «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում 1-ին Բունդեսլիգայի շրջանակում:

Հիշեցնենք, որ Ադամյանը ներկայումս գտնվում է Հայաստանի ազգային հավաքականի ճամբարում՝ նախապատրաստվելով ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում Լիխտենշտեյնի (հոկտեմբերի 12) և Ֆինլանդիայի (հոկտեմբերի 15) ազգային թիմերի հետ կայանալիք արտագնա մրցավեճերին:

Սարգիս Ադամյան․ «Բոլորը շնորհավորում էին ինձ» (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Թվեք թոփ թիմերի բոլոր մարզիչներին վերջին 10 տարվա կտրվածքով. VNews-ի Quiz-ը

«Բավարիա». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Հեռացածներ, համալրումներ ու թիրախներ. Եվրոպական գրանդերի բոլոր տրանսֆերները՝ VNews-ում

Կլո՞պ, թե՞ Գվարդիոլա. Լևանդովսկին ընտրել է իր սիրելի մարզչին

Ինչ պայմաններ էր «Ռեալն» առաջարկել Լևանդովսկիին 2013 թվականին

«ՍուպերԲավարիան», որ ցանկանում էր տեսնել Գվարդիոլան

«ԱնSpasito». Եվրոպայի թոփ լիգաների անկանխատեսելի 5 չեմպիոնությունները

«Ես Ալաբային նմանեցնում եմ Բեկենբաուերին». Ռումենիգե

«Բավարիան» սահմանել է Տիագո Ալկանտարայի գինը

Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Բավարիայի» էֆեկտը․ մարզմանը ժամանեց 10 հազար եվրոյանոց Պոլոյով, հեռացավ 116 հազար եվրոյանոց Աուդիով (ֆոտո)

Ադամյանը «Հոֆենհայմի» երկրպագուների նախընտրած հարձակման եռյակում է

«Բավարիան» ներկայացրեց իր արտագնա մարզաշապիկը 2020/21 մրցաշրջանի համար (նկարներ)

«Հոֆենհայմը» քվեարկություն է սկսել՝ ընտրելու երկրպագուների վարկածով տարվա թիմը

Ալֆոնսո Դևիս և Ջորջին. Ամենաիդեալական զույգը ֆուտբոլում (տեսանյութ)

Ադամյանն սկսել է մարզվել (ֆոտո)