fbpx
Բաժիններ

Ջերարդ․ «Ներկայիս «Լիվերպուլը» կարող է հաղթել աշխարհի ցանկացած թիմի»

«Լիվերպուլի» նախկին ավագ, իսկ ներկայումս «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը հիանում է մերսիսայդյան թիմի՝ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ գրանցած հաջողություններով:

«Ամեն օր կարոտում եմ «Լիվերպուլը»: Կարոտում եմ այն ժամանակները, երբ ներկայացնում էի այդ ակումբը: Կարոտում եմ «Մելվուդը»՝ մեր մարզաբազան, և խաղացողների կատակները:

«Լիվերպուլն» այժմ անհավանական ֆուտբոլ է ցուցադրում: Կլոպն ակումբը կառուցել է իր փիլիսոփայության համաձայն: Ես հաճույք եմ ստանում, երբ դիտում եմ թիմի հանդիպումները: Ներկայիս «Լիվերպուլը» կարող է հաղթել աշխարհի ցանկացած թիմի՝ դա լինի ներքին առաջնությունում, թե Չեմպիոնների լիգայում: Հիմա ցանկացած խաղում «Լիվերպուլին» համարում եմ ֆավորիտ:

Երկրպագուները պետք է գոհ լինեն նրանից, որ «Լիվերպուլը» մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Բայց, կարծում եմ, Կլոպը հասկանում է, որ յուրաքանչյուր մրցավեճում հարկավոր է ներդնել առավելագույն ուժերը»,- Ջերարդի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

Օուեն. «Ջերարդից միայն մի ֆուտբոլիստ էր ավելի լավը»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վան Դեյկը լքել է Հոլանդիայի հավաքականի ճամբարը

Վան Դեյկ. «Կլոպը գիտի՝ ինչի շնորհիվ կարող է քաղել ինձանից առավելագույնը»

«Լիվերպուլը» գնել է Բրենդան Ռոջերսի տունն ու տվել Կլոպին

Հենդերսոն. «Պատրաստ էի սպանել Սուարեսին»

Կլոպ. «Լիվերպուլը» անհրապույր աղջկանից դարձավ սուպերմոդել»

Ինչ տեսք կունենար ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, եթե չլիներ VAR-ը (նկար)

Կլոպ. «VAR-ը երբեք չի կարող անթերի աշխատել»

Կլոպի զավեշտալի արձագանքը, երբ լրագրողը Գվարդիոլայի անունը սխալ է ասել (տեսանյութ)

Կլոպը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին» կնոջ պատճառով

«Սիթին» մտադիր է ամրապնդել կազմը ու մրցել «Լիվերպուլի» հետ

Գվարդիոլան չի պատժվի

Մոուրինյո. «Ամեն ինչ վճռված է»

Գվարդիոլա․ «Կարող ենք հպարտանալ նրանով՝ ինչպես խաղացինք Եվրոպայի ուժեղագույն թիմի դեմ»

Կլոպ․ «Սա միակ միջոցն էր, որով կարող էինք հաղթել «Սիթիին»

Գվարդիոլան հեգնել է «Լիվերպուլի» հետ խաղը սպասարկած մրցավարներին (տեսանյութ)

Կլոպը և նրա ապշեցուցիչ թիմը․ «Լիվերպուլը» գերկարևոր խաղում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)