fbpx
Բաժիններ

Գևորգ Ղազարյանը՝ հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ ուղեկցած 16-րդ ֆուտբոլիստ

Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Հայաստանի ազգային հավաքականը 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 2 անչափ կարևոր միավոր կորցրեց Լիխտենշտեյնի ընտրանու հետ մրցախաղում:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Լիխտենշտեյնի հետ մրցավեճում գրանցված ոչ-ոքին առաջինն էր Հայաստանի հավաքականի համար 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: 7 խաղից հետո վաստակած 10 միավորով մեր ընտրանին ընթանում է 3-րդ տեղում: Այս արդյունքը 2-րդն է ՀՀ հավաքականի պատմության մեջ Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի 7 հանդիպումներում:

Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Իսկ լավագույն արդյունքը գրանցվել էր 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որում Վարդան Մինասյանի գլխավորությամբ ՀՀ հավաքականը մեկնարկային 7 հանդիպումներում 11 միավոր էր վաստակել (Իռլանդիա՝ 0-1, Մակեդոնիա՝ 2-2, Սլովակիա՝ 3-1, Անդորրա՝ 4-0, Ռուսաստան՝ 0-0, 1-3, Անդորրա՝ 3-0):

2․ Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի 7-րդ տուրը բավական հաջող է դասավորվել Հայաստանի հավաքականի համար: Մեր ֆուտբոլիստները 3-րդ անգամ խաղն ավարտեցին ոչ-ոքի: Մինչ այդ 2 անգամ 7-րդ տուրում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի (2000թ.՝ Ուկրաինա, 2016թ.՝ Դանիա):

3 անգամ մեր ֆուտբոլիստների համար 7-րդ տուրը հաղթական է եղել (2004թ.՝ Հս. Իռլանդիա՝ 1-0,  2008թ.՝ Լեհաստան՝ 1-0 և 2012թ.՝ Անդորրա՝ 3-0): Միայն 1996թ. ընտրական մրցաշարի 7-րդ տուրում է ՀՀ հավաքականը պարտվել՝ 0-2 հաշվով զիջելով դանիացիներին:

3․ Հայաստանի հավաքականը, 4-րդ անգամ մրցելով Լիխտենշտեյնի ընտրանու հետ, 2-րդ ոչ-ոքին գրանցեց: Առաջինը գրանցվել էր անցյալ տարվա նոյեմբերի 19-ին Վադուցում կայացած Ազգերի լիգայի մրցաշարում՝ 2-2: Լիխտենշտեյնը մեկն է այն 16 հավաքականներից, որոնց հետ մրցախաղերում Հայաստանի ընտրանին առայժմ անպարտելի է: Այդ հավաքականներից առավել հաճախ՝ 8 անգամ մեր ֆուտբոլիստները մրցել են Անդորրայի ընտրանու հետ՝ տոնելով 7 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի:

4․ Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում Հայաստանի հավաքականը 65-րդ խաղն անցկացրեց՝ իր օգտին 13-րդ ոչ-ոքին գրանցելով: Մնացած հանդիպումներից 15-ում մեր ֆուտբոլիստները հաղթել են, 37-ում՝ պարտվել, խփել են 64 գնդակ, բաց են թողել 97 գոլ: Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում նախորդ ոչ-ոքին գրանցվել էր 4 տարի առաջ՝ 2015թ. սեպտեմբերի 7-ին դանիացիների հետ կայացած երևանյան խաղում (0-0):

Արամ Հայրապետյան. «Եթե Ֆինլանդիայում էլ այսպես խաղանք, ընդհանրապես շանս չի լինի» (տեսանյութ)

5․ Վերջին 5 հանդիպումներում ՀՀ հավաքականը դաշտից չի հեռացել առանց գոլի: Ընտրական մրցաշարի 7 հանդիպումներից միայն մեկում՝ ֆինների հետ մրցավեճում մեր ֆուտբոլիստներին չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը: Միևնույն ժամանակ ՀՀ հավաքականին ընտրական մրցաշարում առայժմ միայն մեկ խաղում՝ Լիխտենշտեյնի ընտրանու հետ երևանյան մրցավեճում է հաջողվել դարպասն անառիկ պահել:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Արամ Հայրապետյանը Եվրո 2020-ի ընտրական փուլում՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը՝ ԱՊԼ վերադառնալու մասին. «Ամեն ինչ կարող է պատահել»

«Չեմ պատկերացնում, թե ինչպես աշխատել այդ մարզչի հետ». Հարոյանը՝ Խաշմանյանի մասին

Բեյլի ու Սուարեսի կողքին. Transfermarkt-ը հրապարակել է Մխիթարյանի արժեքը՝ տրանսֆերների հանրագումարով

Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանը հոբելյաններ նշեցին իտալացիների հետ մղձավանջային խաղում

Խայտառակ վերջաբան. Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունն ու ամենագոլառատ խաղը

Ռոբերտո Մանչինի. «Ցավում եմ Հայաստանի մարզչի համար»

Արյունահեղություն Սիցիլիայում. Իտալիա – Հայաստան խաղի ֆոտոշարքը

Բոնուչի. «Սա նոր ժամանակաշրջանի սկիզբ է Իտալիայի համար»

Մխիթարյան. «Նա կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»

Մանչինչի. «Պաշտոնական խաղում ամեն օր չէ, որ 9 գոլ ես խփում»

ՀՖՖ-ն՝ իտալացիներին. «Դուք ոչինչ չգիտեք հյուրընկալության մասին»

Էդգար Բաբայան. «Շատ կներե՛ք. կփորձենք՝ նման բան այլևս չստացվի»

Արթուր Սարկիսով. «Որքան շատ էինք տանջվում, այնքան ավելի շատ էինք կործանվում»

Հովհաննես Համբարձումյան. «Շատ վատ արդյունք, շատ վատ խաղ, արժանի պարտություն» (Տեսանյութ)

Հունաստանը պարտության մատնեց Ֆինլանդիային, բոսնիացիները հաղթանակ տոնեցին (տեսանյութ)