fbpx
Բաժիններ

Բուֆոնը խոստովանել է, թե ինչու էր տեղափոխվել ՊՍԺ

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը բացատրել է, թե ինչու էր նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվել ՊՍԺ, որտեղ անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան:

«Ես զգում էի Փարիզում այդ փորձը ստանալու անհրաժեշտությունը, որպեսզի դուրս գայի իմ հարմարավետության գոտուց: Չկար ոչ մի երաշխիք, որ ամեն ինչ լավ էր ընթանալու: Բայց դա ինձ ավելի լավը դարձրեց մարդկային առումով:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՊՍԺ-ին ընձեռած հնարավորության համար, քանի որ ես առանց այդ հրավերի, հնարավոր է, նախորդ տարի թոշակի անցնելու որոշում կայացրած լինեի: Տեղափոխվելու մասին խոսել էի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիի հետ, և նա ասել էր, որ դա կարող էր դրական փորձ լինել ինձ համար:

Սակայն ես հետո սկսեցի կարոտել տունս և ցանկացա ավելի մոտ լինել ընտանիքիս: Ինձ չէր բավարարում այն, որ ամսվա ընթացքում ընդամենը 2 հանգստյան օր ունեի: Որոշեցի վերադառնալ Թուրին, բայց դա միակ շարժառիթը չէր: Այստեղ վերադառնալը նման էր իդեալական շրջապատում փակվելուն: Ես կրկին հայտնվեցի թիմակիցներիս կողքին: Ճիշտ որոշում եմ կայացրել՝ նույնիսկ չնայած նրան, որ թիմում հիմա պակաս կարևոր դեր ունեմ»,- Բուֆոնի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Բուֆոնը համեմատական է անցկացրել Ֆեդերերի ու Նադալի միջև ու ասել, թե ով է նրանցից ավելի տաղանդավոր

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ազար. «Միշտ մերժել եմ այդ ակումբին»

Տուխել. «Ինձ դուր չեկավ Նեյմարի արարքը»

Ռոնալդուն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Յուվենտուսից»

ՊՍԺ-ի առաջատարը կխաղա «Ռեալի» դեմ

Մբապեի մայրը բանակցում է «Ռեալի» հետ

Թոփ-10 ֆուտբոլիստներ, ովքեր 2020-ի ամռանը դառնալու են ազատ գործակալներ

Կավանին՝ Մեսիի հետ վիճաբանության մասին․ «Այդպիսին է ֆուտբոլը»

«Նա կարող է դառնալ առաջիկա 10 տարվա գլխավոր աստղը»․ Միշել Պլատինի

Լեոնարդո Բոնուչին երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ

«Դե Լիխտը զղջում է «Յուվենտուս» տեղափոխության համար». Կլյուվերտ

Ջան․ «Երիտասարդ ֆուտբոլիստները կորցնում են գլուխները չափից դուրս բարձր աշխատավարձերի պատճառով»

Ռոնալդուն ներողություն կխնդրի «Յուվենտուսի» ֆուտբոլիստներից

«Բարսելոնան» վերակենդանացնում է Նեյմարի տրանսֆերը

Ռոնալդուն մեկնաբանել է իր պահվածքը «Յուվենտուսի» վերջին խաղերում

Ռոնալդու․ «Ոչ ոքի դուր չի գալիս փոխարինվելը, բայց ես հասկանում եմ Սարիի որոշումը»

Նեյմարին ՊՍԺ-ում կարող է փոխարինել Բունդեսլիգայի աստղը