Մանչինի․ «Բուֆոնին և Դե Ռոսիին ուզում եմ հրավիրել հավաքական» - VNews
Բաժիններ

Մանչինի․ «Բուֆոնին և Դե Ռոսիին ուզում եմ հրավիրել հավաքական»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին և «Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսիին ազգային թիմ հրավիրելու հնարավորության մասին:

«Նրանք 2006 թվականին աշխարհի չեմպիոն դարձած վերջին ֆուտբոլիստներն են, որ դեռևս խաղում են, ուստի կցանկանայի նրանց ևս մեկ անգամ հրավիրել հավաքական: Ջիջիի համար փորձեցինք հրաժեշտի խաղ կազմակերպել Հոլանդիայի հավաքականի հետ ընկերական մրցավեճում: Իսկ Դանիելեին կարելի էր հրավիրել նույնիսկ այս 2 պաշտոնական հանդիպումների համար, բայց նա վնասվածք ստացավ:

Իհարկե, մենք կփորձարկենք նաև երիտասարդ ֆուտբոլիստների, ինչպիսիք են Կաստրովիլին, Տոնալին ու Դի Լորենցոն, քանի որ ցանկանում ենք, որ նրանք նշեն իրենց նորամուտը, կան այլ խաղացողներ ևս: Բայց մենք նախ պետք է լավ ավարտենք մեր ելույթներն ընտրական փուլում»,- Մանչինիի խոսքերը մեջբերում է FOX Sports-ը:

Իտալիայի հավաքականը Հայաստանի ընտրանու հետ միասին ընդգրկված է ընտրական J խմբում և անցկացրած 7 խաղում տոնած նույնքան հաղթանակի շնորհիվ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Սկուադրա Աձուրան» արդեն ապահովել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը: Մանչինիի գլխավորած թիմը սեպտեմբերի 15-ին հյուրընկալվելու է Լիխտենշտեյնի հավաքականին:

Հայաստանի և Իտալիայի երիտասարդական հավաքականների խաղի տոմսերի գինը 1000 դրամ է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը

Սարի․ «Իրականում միակ մարդը, որի հետ վիճում եմ, Հիգուայինն է»

Անչելոտին Ռոնալդուին չի ընդգրկել իր երազանքի թիմում

Բուֆոնը հայտարարել է՝ մինչև երբ է պատրաստվում ֆուտբոլ խաղալ

Ռոնալդուն «Յուվենտուսի» առաջին ֆուտբոլիստն է 1960 թվականից ի վեր, որ հասել է նման ցուցանիշի

Ռոնալդուն տուգանայինից առաջին գոլը խփեց «Յուվեի» կազմում՝ օգնելով հաղթել թուրինյան դերբին (տեսանյութ)

Ջանլուիջի Բուֆոնը՝ Ա Սերիայի բացարձակ ռեկորդակիր

«Յուվենտուսը» նոր փոխանակում է պատրաստում

Գրիզմանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում

Աղբյուր․ Դե Ռոսին նոր մրցաշրջանից կդառնա Ա սերիայի թիմի գլխավոր մարզիչը

«Բարսելոնան» Գրիզմանի ծառայություններն առաջարկել է 3 ակումբի

«Յուվենտուսը» 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ա սերիայում (տեսանյութ)

«Շնորհակալություն «Յուվենտուսին». Արտուրը խոսել է իր տրանսֆերի մասին

«Փոխշահավետ գործա՞րք, թե՞ տրանսֆերային ֆեյլ». Ով, ինչու և ինչպես կշահի/կկորցնի Արտուր ու Պյանիչ տրանսֆերից

Պյանիչ․ «Շատ ուրախ եմ ու ամեն ինչ կտամ ակումբի համար» (տեսանյութ)

Marca-ի արագ արձագանքը․ Պյանիչն ասում էր․ «Ո՞վ չի երազում «Ռեալում» խաղալու մասին»