Ռուսաստանի հավաքականը ձեռք բերեց Եվրոյի եզրափակիչ փուլի ուղեգիր, հոլանդացիները հաղթանակ տոնեցին (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Ռուսաստանի հավաքականը ձեռք բերեց Եվրոյի եզրափակիչ փուլի ուղեգիր, հոլանդացիները հաղթանակ տոնեցին (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորում 8 տուր

13 Հոկտեմբեր 2019 - 20:00

1

Բելառուս

2

Նիդեռլանդներ

0 - 1 Ջորջինյո Վեյնալդում - 32`

0 - 2 Ջորջինյո Վեյնալդում - 41`

1 - 2 Ստանիսլավ Դրագուն - 53`

 

Հոլանդիայի հավաքականը միավորների քանակը հասցրել է 15-ի և բարձրացել C խմբի 1-ին հորիզոնական: 12-ական միավոր ունեն Գերմանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի ընտրանիները, բայց Յոահիմ Լյովի գլխավորած թիմը նրանց համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել: Բելառուսի հավաքականն ունի 4 միավոր և նախավերջին՝ 4-րդ հորիզոնականում է:

ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի շրջանակում քիչ առաջ ավարտվել է ևս 3 հանդիպում:

I խումբ

Կիպրոս 0-5 Ռուսաստան

Գոլերը՝ 0-1՝ Չերիշև 9՛, 0-2՝ Օզդոև 23՛, 0-3՝ Ձյուբա 79՛, 0-4՝ Գոլովին 89՛, 0-5՝ Չերիշև 90+2՛
Կարմիր քարտ՝ Լայֆիս (Կիպրոս) 28՛

I խումբ

Շոտլանդիա 6-0 Սան Մարինո

Գոլերը՝ 1-0, 2-0, 3-0՝ ՄակԳին 12՛, 27՛, 45+1՛, 4-0՝ Շենքլենդ 65՛, 5-0՝ Ֆինդլեյ 67՛, 6-0՝ Արմսթրոնգ 87՛

Ռուսաստանի հավաքականը միավորների քանակը հասցրել է 21-ի և ապահովել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը: Ռուսները 2-րդ հորիզոնականում են ու 11 միավորով գերազանցում են մոտակա հետապնդող Կիպրոսի ընտրանուն: Ավելի վաղ ուղեգիր էր ձեռք բերել նաև Բելգիայի հավաքականը, որը 24 միավորով խմբի առաջատարն է:

E խումբ

Հունգարիա 1-0 Ադրբեջան

Գոլը՝ Կորհուտ 10՛

Հունգարիայի հավաքականը 12 միավորով զբաղեցնում է խմբի 2-րդ հորիզոնականը և առաջատար Խորվաթիայի ընտրանուն, որը նրա համեմատ մեկ հանդիպում պակաս է անցկացրել, զիջում է մեկ միավորով: Ադրբեջանի հավաքականը մեկ միավորով եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը:

Բելգիայի հավաքականը շարունակում է միավորներ չկորցնել՝ սահմանելով պատմական ռեկորդ (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հունգարիայում հանդիպումները կանկացվեն հանդիսականների հետ

Կարոտախտ_#15. Եվրոների ամենաէպիկ խաղերից մեկը, թվագիտությունն ու Տոլդոն

«Պլանները փոխվեցին». Որ հավաքականները շահեցին կամ տուժեցին ԵՎՐՈ 2020-ի հետաձգումից

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն չեն հաստատել Ռուսաստանի հավաքականի՝ ԱԱ 2022-ից զրկելու մասին լուրը

Ռուսաստանի հավաքականին զրկել են 2022թ. աշխարհի առաջնությանը մասնակցությունից

Պաշտոնական. Ռուսաստանը զրկվեց Օլիմպիական խաղերին և Մունդիալ 2022-ին մասնակցելու իրավունքից

Դե Լիխտը հավաքական հրավիրվելու մասին իմացել է համացանցի միջոցով

Իսպանիայի և Հոլանդիայի հավաքականներն ընկերական խաղ կանցկացնեն մարտին

Ռուսաստանի հավաքականը կարող է 4 տարով որակազրկվել միջազգային մրցաշարերից

Տարվա տեսարանը. Դե Յոնգի ու Վեյնալդումի գոլի տոնումը՝ հակառասիստական ժեստով (տեսանյութ)

Գերմանիայի, Հոլանդիայի, Բելգիայի և Ռուսաստանի գերվստահ հաղթանակները, Ուելսը նույնպես ձեռք բերեց ԵՎՐՈ 2020-ի ուղեգիր (տեսանյութ)

Իտալիան հենց մեկնարկում 2 գնդակ ուղարկեց Հայաստանի դարպասը (տեսանյութ)

Վան Դեյկը լքել է Հոլանդիայի հավաքականի ճամբարը

Գերմանիան, Հոլանդիան, Խորվաթիան և Ավստրիան նվաճեցին ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգրեր (տեսանյութ)

Գերմանիայի և Հոլանդիայի մեկնարկային կազմերն այսօր կայանալիք խաղերում

Ազար եղբայրների բենեֆիսը․ Բելգիան խոշոր հաշվով հաղթեց Ռուսաստանին (տեսանյութ)