fbpx
Բաժիններ

«Մոյզե Քինը դեռ երեխա է»․ Իտալիայի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ

Խաղի մանրամասները

Եվրոպա, Եվրոպայի առաջնություն , Մ21, , Որակավորման Փուլ

14 Հոկտեմբեր 2019 - 20:30

0

Հայաստան (Մ21)

1

Իտալիա (Մ21)

0 - 1 - 19`

Իտալիայի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոն կարծիք է հայտնել, որ «Էվերտոնի» հարձակվող Մոյզե Քինը հուզական տեսանկյունից դեռ բավականաչափ հասուն չէ:

«Ես տեսնում եմ տղայի, որը ցանկանում է հաջողության հասնել, բայց, հնարավոր է, դեռ չի հասել այն հասունությանը, որը նրան պետք է: Նշանակություն ունի այն, թե ինչպես ես արձագանքում սխալներին:

Մոյզեն հուզական առումով փաստացի դեռ երեխա է, որը նայում է մեծահասակների աշխարհին՝ առայժմ չիմանալով, թե ինչպես հաղորդակցվել նրանց հետ»,- Նիկոլատոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

19-ամյա ֆուտբոլիստն «Էվերտոնի» կազմում Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 8 հանդիպման (2 անգամ է եղել մեկնարկային կազմում)՝ չբացելով գոլերի հաշիվը:

Իտալիայի Մ-21 հավաքականը վաղը՝ հոկտեմբերի 14-ին, Երևանի ֆուտբոլի ակադեմիայում ուժերն է չափելու Հայաստանի հասակակից ընտրանու հետ, բայց Քինը բացակայելու է նախորդ խաղում կարմիր քարտ ստանալու պատճառով: Իտալացիները հոկտեմբերի 10-ին հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի են գրանցել Իռլանդիայի Մ-21 հավաքականի հետ մրցավեճում, իսկ Հայաստանի ընտրանին հոկտեմբերի 11-ին Գյումրիում 2 անպատասխան գնդակ է ուղարկել Լյուքսեմբուրգի երիտասարդական հավաքականի դարպասը:

Հայաստանի և Իտալիայի երիտասարդական հավաքականների խաղի տոմսերի գինը 1000 դրամ է

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի Մ-21 հավաքականը 6 անպատասխան գնդակ ընդունեց Իտալիայի ընտրանուց (տեսանյութ)

Մոյզե Քինը դուբլ ձևակերպեց Հայաստանի Մ-21 հավաքականի դեմ խաղում (տեսանյութ)

Իտալիայի Մ-21 հավաքականն արդեն 2 գոլի առավելություն ունի Հայաստանի ընտրանու դեմ խաղում (տեսանյութ)

Իտալիա Մ-21 – Հայաստան Մ-21․ Ուղիղ եթեր (տեսանյութ)

Հայտնի է՝ երբ կմեկնարկի Իտալիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը

Իտալիա Մ-21 – Հայաստան Մ-21․ Մեկնարկային կազմեր

«Ռեալը» 4 տրանսֆերային թիրախ ունի

Վահան Բիչախչյան․ «Գոլ բաց թողնելուց հետո սկսում ենք ավելի լավ խաղալ․ պիտի 0-0-ի ժամանակ այդպես գործենք» (տեսանյութ)

Անտոնիո Ֆլորես․ «Ոչ ճշգրիտ գործողությունները շատ էին, գնդակը շատ շուտ էինք կորցնում» (տեսանյութ)

4-րդ պարտությունն այս ընտրական փուլում․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան Մ-21 – Իռլանդիա Մ-21 հանդիպումից

Հայաստանի Մ-21 հավաքականը պարտություն կրեց Իռլանդիայի ընտրանուց (տեսանյութ)

Հայաստան Մ-21 – Իռլանդիա Մ-21․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

France Football. Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի հավակնորդների անվանացուցակը

Արման Մկրտչյան․ «Արեցինք առավելագույնը և լավ պայքարեցինք» (տեսանյութ)

Արմեն Նահապետյան․ «Արժանի էինք ոչ-ոքիի» (տեսանյութ)

Անտոնիո Ֆլորես․ «Ֆուտբոլիստները հավատում են իրենց ուժերին, ինչի շնորհիվ հավաքականն օրեցօր կաճի» (տեսանյութ)