fbpx
Բաժիններ

Գերմանիան 10 հոգով հաղթեց Էստոնիային, որի կազմում կար հայկական ակումբների 2 ֆուտբոլիստ (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 8 տուր

13 Հոկտեմբեր 2019 - 22:45

0

Էստոնիա

3

Գերմանիա

0 - 1 Իլկայ Գյունդոգան - 51`

0 - 2 Իլկայ Գյունդոգան - 57`

0 - 3 Տիմո Վերներ - 71`

Կարմիր Քարտ Էմրե Ջան - 14`

 

Գերմանիայի հավաքականն այս հաղթանակի շնորհիվ միավորների քանակը հասցրել է 15-ի և C խմբում 1-2-րդ տեղերն է բաժանում նույնքան միավոր ունեցող Հոլանդիայի ընտրանու հետ: Լավագույն եռյակը եզրափակող Հյուսիսային Իռլանդիայի հավաքականն ունի 12 միավոր: Ինչ վերաբերում է էստոնացիներին, ապա նրանք մեկ միավորով զբաղեցնում են վերջին՝ 5-րդ տեղը:

Ի դեպ, Էստոնիա – Գերմանիա հանդիպմանը դաշտի տերերի կազմում մասնակցել է հայկական ակումբների 2 ֆուտբոլիստ: Ամբողջական խաղեր են անցկացրել «Ալաշկերտի» պաշտպան Նիկիտա Բարանովը (38-րդ րոպեին ստացել է դեղին քարտ) և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Իլյա Անտոնովը:

E խումբ

Ուելս 1-1 Խորվաթիա

Գոլերը՝ 0-1՝ Վլաշիչ 9՛, 1-1՝ Բեյլ 45+3՛

Խորվաթիայի հավաքականը 14 միավորով խմբի առաջատարն է: Մոտակա հետապնդող Հունգարիայի ընտրանին իր ակտիվում գրանցել է 12 միավոր, լավագույն եռյակը եզրափակող Սլովակիայի հավաքականը՝ 10 միավոր: Ուելսի ընտրանին 8 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 4-րդ հորիզոնականը:

G խումբ

Լեհաստան 2-0 Հյուսիսային Մակեդոնիա

Գոլերը՝ 1-0՝ Ֆրանկովսկի 74՛, 2-0՝ Միլիկ 80՛

Սլովենիա 0-1 Ավստրիա

Գոլը՝ Պոշչ 21՛
Կարմիր քարտ՝ Պոպովիչ (Սլովենիա) 89՛

Լեհաստանի հավաքականը 19 միավորով խմբի առաջատարն է, իսկ Ավստրիայի ընտրանին 16 միավորով 2-րդ հորիզոնականում է: 11-ական միավորով 3-4-րդ տեղերն են բաժանում Հյուսիսային Մակեդոնիայի ու Սլովենիայի հավաքականները:

Ռուսաստանի հավաքականը ձեռք բերեց Եվրոյի եզրափակիչ փուլի ուղեգիր, հոլանդացիները հաղթանակ տոնեցին (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գերմանիայի, Հոլանդիայի, Բելգիայի և Ռուսաստանի գերվստահ հաղթանակները, Ուելսը նույնպես ձեռք բերեց ԵՎՐՈ 2020-ի ուղեգիր (տեսանյութ)

Իտալիան հենց մեկնարկում 2 գնդակ ուղարկեց Հայաստանի դարպասը (տեսանյութ)

Կրոս. «Գերմանիայի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի ֆավորիտ չէ»

Գերմանիան, Հոլանդիան, Խորվաթիան և Ավստրիան նվաճեցին ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգրեր (տեսանյութ)

Գերմանիայի և Հոլանդիայի մեկնարկային կազմերն այսօր կայանալիք խաղերում

Նոյեր․ «Հավաքականում կարիերաս ավարտելու որոշման համար պիտի ինչ-որ բան զգամ ներսից»

Աբրահամ Խաշմանյանը 10-րդ մարզիչն է, որ պարտությամբ է նշել նորամուտը Հայաստանի հավաքականում

Արտակ Գրիգորյան․ «Այն հույսով եմ, որ հաստատ լավ է լինելու» (տեսանյութ)

Հովհաննես Համբարձումյան․ «Վերջին փոխանցումն ու գոլն էին պակասում, որ հավասարեցնեինք հաշիվը» (տեսանյութ)

Չստացված խաղակես․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Հունաստան մրցավեճի առաջին խաղակեսից

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Հունաստանի ընտրանու դեմ խաղում

Լյովը կողմնորոշվել է՝ ինչպես օգտագործել Նոյերին ու տեր Շտեգենին Գերմանիայի հավաքականի առաջիկա խաղերին

Հայաստանի ազգային հավաքականի մարզումային երկրորդ օրվա ամփոփումը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը ևս մեկ կարևոր կորուստ ունի առաջիկա խաղերից առաջ

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Աստղերը բացակայում են, 39-ամյա Կասպարովի վերադարձը․ Խաշմանյանի հրապարակած հայտացուցակի հետքերով