fbpx
Բաժիններ

Կուտրոնե․ «Հայաստանի հավաքականը զարմացրեց, բայց կարծում եմ՝ պետք է ավելի շատ գոլեր խփեինք»

Անգլիական «Վուլվերհեմփթոնի» և Իտալիայի Մ-21 հավաքականի հարձակվող Պատրիկ Կուտրոնեն 2021թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանու հետ երևանյան մրցավեճում տոնած հաղթանակից հետո (1-0) հայտնել է հանդիպումից իր տպավորությունների մասին։

«Բարդ խաղ էր: Չկարողացանք շատ գոլեր խփել, բայց ամենակարևորը հաղթանակն է: Հիմա պետք է շարունակենք հաղթել:

Հայաստանի հավաքականը զարմացրեց, բայց կարծում եմ՝ մենք պետք է ավելի շատ գոլեր խփեինք, ինչը չկարողացանք անել, և խաղն ավարտվեց միայն 1-0 հաշվով:

Հայաստանի ընտրանին շատ լավ թիմ է: Մեզ համար դժվարություններ էր ստեղծում փոխանցումներ կատարելու ժամանակ ու խաղավերջում փորձում էր գոլ խփել, բայց մենք հաղթեցինք, և կարևորը դա է:

Հայաստանում եմ 3-րդ անգամ (2016-ին՝ Իտալիայի Մ-19 հավաքականի կազմում, այս տարվա ամռանը՝ «Վուլվերհեմփթոնի» հետ՝ խմբ․), խաղացել եմ լավ թիմերի դեմ: Կարևորն այն է, որ միշտ հաղթել ենք, ու ես ուրախ եմ դրա կապակցությամբ: Երևանը լավ քաղաք է, հայերը շատ լավ մարդիկ են: Կարող եմ ասել, որ լավ մրցակիցների հետ ենք խաղացել»,- ասել է Կուտրոնեն:

Վահան Բիչախչյան․ «Գլուխ կախելու պատճառ չունենք․ արժանապատիվ խաղ ենք ցուցադրել» (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի Մ19 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Թուրքիայից

Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Լեհաստանի հասակակից ընտրանուն (տեսանյութ)

Ռաֆայել Նազարյան․ «Առաջին խմբում քաոս է տիրում»

Հայաստան Մ-19 – Լիբանան Մ-19 խաղի գոլերը (տեսանյութ)

Հայաստանի Մ19 և Մ17 հավաքականները նոր մարզիչներ ունեն

Նունու Էշպիրիտու Սանտու. «Վալյեխոն ու Կուտրոնեն պատրաստ են «Փյունիկի» դեմ խաղին»

Պաշտոնական․ Պատրիկ Կուտրոնեն կարիերան կշարունակի «Վուլվերհեմփթոնում»

Աղբյուր. Պատրիկ Կուտրոնեն «Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստ է

Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստները՝ Պորտուգալիայի հետ խաղի մասին (տեսանյութ)

Մ-19 հավաքականի 4 ֆուտբոլիստներ՝ սկաուտների ուշադրության կենտրոնում․ Արթուր Ոսկանյանը՝ այս և այլ հարցերի շուրջ (տեսանյութ)

Արթուր Ոսկանյան․ «Մեզ չի հետաքրքրում՝ մրցակիցների ֆուտբոլիստներն ինչ առաջնություններում են խաղում»

Հայաստանի Մ-19 հավաքականի «բաց» մարզումը՝ լի ստանդարտ խաղարկումներով (տեսանյութ)

Արթուր Ոսկանյան․ «Մենք խաղալու ենք հաղթանակի համար» (տեսանյութ)

Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստների հարցազրույցները ԵՎՐՈ-2019-ին ընդառաջ (տեսանյութ)

Հայաստանի Մ19 հավաքականը սկսեց եռօրյա մարզահավաքը

Հայաստանի Մ19 հավաքականը մարզահավաք կանցկացնի Եվրո 2019-ից առաջ