Ֆինլանդիայի հավաքականը միակ թիմն է, որի դարպասն այս ընտրական փուլում չհաջողվեց գրավել - VNews
Բաժիններ

Ֆինլանդիայի հավաքականը միակ թիմն է, որի դարպասն այս ընտրական փուլում չհաջողվեց գրավել

Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Հայաստանի հավաքականն իր անկազմակերպ ու անփույթ խաղով հիասթափեցրեց երկրպագուներին՝ ԵՎՐՈ 2020-ի 8-րդ տուրում հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ընդունելով ֆինների հետ մրցավեճում: Այդ պարտությունը գործնականում զրկեց ՀՀ հավաքականին եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու վերջին հնարավորությունից՝ հերթական անգամ վճռորոշ պահին հուսախաբ անելով հայ ֆուտբոլասերներին, որոնց վաղեմի երազանքը կրկին անկատար մնաց:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Հայաստանի հավաքականը ֆինների հետ անցկացրած 6-րդ խաղում 5-րդ պարտությունը կրեց: Այդ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներն ընդամենը 1 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 11 գնդակ: Ֆինների հետ վերջին 4 հանդիպումներում ՀՀ հավաքականն այդպես էլ չի գտել մրցակցի դարպասի բանալին:

«Մեր երազանքները խաշվեցին ֆիննական բաղնիքում»․ Մեր հավաքականի ֆուտբոլիստների գնահատականը Ֆինլանդիայի հետ խաղում

Արդեն ընտրական 2-րդ մրցաշարն է, որ Հայաստանի հավաքականը ֆինների հետ երկու հանդիպումներում էլ պարտվում է: Նախկինում դա պատահել էր 2006թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Մեր ընտրանին Բեռնար Կազոնիի գլխավորությամբ նախ Երևանում պարտվել էր 0-2 հաշվով, ապա Տամպերեում զիջել էր 1-3 հաշվով: Այդ միակ գոլի հեղինակն Արմեն Շահգելդյանն էր:

2․ Ֆինների հետ խաղում բաց թողած 3-րդ գնդակը, որի հեղինակը Տեմու Պուկին էր, 100-րդն էր Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում անցկացրած 66 հանդիպումներում: Մեր ֆուտբոլիստները 64 գոլ են խփել:

3․ Եվրոպայի առաջնության ընտրական այս մրցաշարում Ֆինլանդիայի հավաքականը միակն է, որի դարպասը մեր ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց գրավել՝ փոխարենը բաց թողնելով 5 գնդակ:

Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ֆինլանդիա – Հայաստան խաղից հետո (տեսանյութ)

4․ Ֆինլանդիան այն 30 հավաքականներից մեկն է, որի հետ հանդիպումներում Հայաստանի հավաքականին դեռ չի հաջողվել հաղթանակ տոնել: Ֆինների հետ 6 հանդիպումներում մեր ֆուտբոլիստներն ընդամենը մեկ միավոր են վաստակել, ինչը հնարավոր միավորների ընդամենը 5,5 տոկոսն է:

5․ Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարում խոշոր հաշվով առաջին պարտությունը կրեց, որն առաջինն էր նաև ֆինների հետ հանդիպումներում: Խոշոր հաշվով վերջին պարտությունը ՀՀ հավաքականը կրել էր երկու տարի առաջ՝ 2017թ. հոկտեմբերի 5-ին Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ 1-6 հաշվով զիջելով լեհերին:

Հայաստանի հավաքականն անցկացրած 209 հանդիպումներում խոշոր հաշվով 34-րդ պարտությունը կրեց: Դրանցից 23-ը գրանցվել են ընտրական մրցախաղերում, 11-ը՝ ընկերական հանդիպումներում:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Տիգրան Բարսեղյան. «Գոլերս նվիրել եմ հայրենակիցներիս»

Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա

Հայաստանի հավաքականը պահպանել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է Հայաստանում և Ադրբեջանում իր հովանու ներքո խաղերի անցկացումը

«Ֆուտբոլիստներին նույնիսկ հանդերձարան չտրամադրեցին». Հայաստանի հավաքականը լուրջ խնդիրների է բախվել Էստոնիայում

Արշակ Կորյանի տրանսֆերային արժեքն աճել է

Վահան Բիչախչյանը հերթական գոլն է խփել Սլովակիայի առաջնությունում (տեսանյութ)

Արտակ Գրիգորյանը շարքից դուրս է մնացել կարճ ժամանակով

WhoScored․ Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ տուրի խորհրդանշական հավաքականում

2 տարի է՝ հավաքականը հոկտեմբերին չի հաղթում, այլազգի 11-րդ ֆուտբոլիստն ընտրանու կազմում

Էստոնիա – Հայաստան խաղում հաղթող չեղավ (տեսանյութ)

Էստոնիա – Հայաստան հանդիպման առաջին կեսից հետո հաշիվը հավասար է (տեսանյութ)

Էստոնիա – Հայաստան խաղում հաշիվը հավասարվեց՝ 1-1 (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյանը բացում է հաշիվն էստոնացիների դեմ խաղում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականն ավարտել է նախավարժանքը (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականը ժամանել է մարզադաշտ (լուսանկարներ)