fbpx
Բաժիններ

Ռամոսն Իսպանիայի հավաքականի՝ եզրափակիչ փուլ դուրս գալը նվիրել է Լուիս Էնրիկեին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսն Իսպանիայի հավաքականի՝ 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալը նվիրել է ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին:

«Սա Ձեզ համար, Լո՛ւիս»,- «Ինստագրամի» իր էջում գրել է Ռամոսը, որն արդեն հանդիսանում է երկրի գլխավոր թիմում ամենից շատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը (168):

Հիշեցնենք՝ Էնրիկեն լքել էր Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն աղջկա առողջական խնդիրների պատճառով: Իսպանացի մասնագետի դուստրը մահացել է 2019 թվականի սեպտեմբերին:

Իսպանացիներն ընտրական փուլի ավարտից 2 տուր առաջ հավաքել են 20 միավոր ու իրենց խմբում այլևս չեն կարող 2-րդ հորիզոնականից ցածր դիրք զբաղեցնել: Այդպիսով, «Կարմիր Ֆուրիան» երաշխավորել է իր մասնակցությունը եվրոպական մրցաշարի եզրափակիչ փուլին: Ավելի վաղ նման նվաճման էին հասել նաև Բելգիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Լեհաստանի և Ուկրաինայի հավաքականները:

Ռաուլ. «Ռամոսն Իսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» խորհրդանիշն է»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Վալենսիան» դժգոհ է Իսպանիայի Սուպերգավաթի պարգևավճարների չափից

Տեղի է ունեցել Իսպանիայի Սուպերգավաթի վիճակահանությունը

Հրա՞շք, թե՞ հերթական «հակամադրիդյան» քայլը. Բեյլը մարզվել է Ուելսի հավաքականի հետ

«Ռեալի» կերպարանափոխությունը՝ թվերով ու վիճակագրությամբ

Իսպանիայի, Գերմանիայի, Բելգիայի և Իտալիայի հավաքականների մարզաշապիկները՝ ԵՎՐՈ 2020-ի համար (լուսանկարներ)

«Ռեալի» հրաշամանուկ Կուբոն իր առաջին գոլն է խփել Լա լիգայում (տեսանյութ)

Կուրտուան գերազանցել է Նավասի ռեկորդային ցուցանիշը

Բենզեման շրջանցեց Ֆերենց Պուշկաշի ցուցանիշը

«Ռեալն» արտագնա խաղում ջախջախեց «Էյբարին» ու դարձավ առաջատար (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմն «Էյբարի» դեմ խաղում

«Ռեալում» Պոգբային ձեռք բերելու նոր տարբերակ են մտածել

«Ռեալի» հայտացուցակն «Էյբարի» հետ մրցավեճի համար

#Գոլային_օրացույց_28. Ո՞րն է նոյեմբերի 8-ի լավագույն գոլը (տեսանյութ)

Զիդանը պնդում է. «Մբապե՞ն. միայն ասել եմ նրա ցանկության մասին»

L’Equipe. ՊՍԺ-ում խուճապ է. Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխությունն իրական է դառնում

Ռոդրիգոն՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ