fbpx
Բաժիններ

Գերկարևոր հանդիպում Գյումրիում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 11-րդ տուրին ընդառաջ

«ՆՈԱ»«ԵՐԵՎԱՆ»

18 հոկտեմբերի, ժ.15:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է «Նոան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-0

1-ին շրջան. 09.08.2019 «Երևան» 0-2 «Նոա»
Գոլերը՝ 0-1՝ Վլադիսլավ Կրյուչկով 71՛, 0-2՝ Դավիթ Մանոյան 76՛, 11մ

«Նոա»՝ 6-րդ տեղ (14 միավոր), «Երևան»՝ 10-րդ տեղ (0 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Նոան» առաջնության 2-րդ շրջանը սկսեց «Գանձասար-Կապանի» նկատմամբ տոնած հաղթանակով: Վերջին 4 խաղերում թիմը 7 միավոր վաստակեց՝ միակ պարտությունը կրելով «Ալաշկերտից»:

2․ «Երևանին» ոչ մի կերպ չի հաջողվում ընդհատել պարտությունների տխուր շարքն ու առաջին միավորը վաստակել: ՀՀ առաջնություններում ավելի անհաջող հանդես է եկել միայն «Լոռին», որը 1997թ. մեկնարկից 17 խաղ անընդմեջ պարտվել է և միայն վերջին՝ 18-րդ տուրում է առաջին միավորը վաստակել:

3․ «Նոան» սեփական հարկի տակ անցկացրած 5 հանդիպումներում 7 միավոր է վաստակել: Թիմը հաղթել է «Ուրարտուին» (2-0) և «Գանձասար-Կապանին» (2-1), գոլազուրկ ոչ-ոքի խաղացել «Շիրակի» հետ: «Արարատ-Արմենիային» և «Ալաշկերտին» հաջողվել է հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել «Նոային»:

4․ Առաջնության 10 հանդիպումներում «Նոայի» օգտին գրանցված 11 գոլերից 5-ը խփել է Մաքսիմ Մայրովիչը: Նա ոչ միայն թիմի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է ընթացիկ առաջնությունում, այլև Բարձրագույն խմբում «Նոայի» ռմբարկուն է: Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում բոլորից արդյունավետ էր գործել թիմից հեռացած Էդուարդ Ավագյանը, որը 4 գոլ էր խփել:

5․ «Երևանում» արդյունավետ է գործում Ռամազան Իսաևը՝ դառնալով թիմի խփած 5 գոլերից 4-ի հեղինակը:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված «Նոայի» ֆուտբոլիստ Վլադիսլավ Կրյուչկովը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Խաղերի մեծամասնությունը կկայանա Երևանից դուրս․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 14-րդ տուրին ընդառաջ

Կառլեն Մկրտչյանը վերսկսել է մարզումները

Ալեքսանդր Գրիգորյանը հաստատել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել

Կոբյալկոն Հայաստանում հանդես եկած միակ լեգեոներն է, որ արդյունավետության տարիքային ռեկորդ է սահմանել

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Վարդան Մինասյան․ «Խնդիր ունենք պաշտպանության կենտրոնում»

Վադիմ Բորեց․ «Այսօր դրական շատ պահեր եղան, որոնք մեզ բարձրացրին փոքր-ինչ այլ մակարդակ» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Այսօր խաղացինք սրտով, ոչ թե մտքով» (տեսանյութ)

«Նոան» արժանի հաղթանակ տարավ «Լոռիի» նկատմամբ․ VNews-ի ֆոտոշարքը

«Ես պրոֆեսիոնալ եմ»․ «Երևանի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Երևանին», «Նոան» պարտության մատնեց «Լոռիին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Երևան»․ Մեկնարկային կազմեր

«Նոա» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)