«Ռեալի» կիսապաշտպան․ «Մեսին միշտ եղել է իմ կուռքը» - VNews
Բաժիններ

«Ռեալի» կիսապաշտպան․ «Մեսին միշտ եղել է իմ կուռքը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն, որը հիմա վարձավճարով խաղում է «Մալյորկայում», պատմել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:

Ճապոնացին 10 տարեկան հասակում է հայտնվել «Բարսելոնայի» ակադեմիայում, իսկ 2011 թվականին իր առաջին մրցաշրջանում անցկացրած 30 խաղում դարձել է 73 գոլի հեղինակ, ինչից հետո նրան սկսել են անվանել «ճապոնական Լիոնել Մեսի»՝ արգենտինացու խաղաոճին նմանեցնելով գնդակի հետ պատանու վարվելակերպը:

«Դեռ կան լրագրողներ, որոնք ինձ այդպես են անվանում: Ինձ համար մեծ պատիվ է այնպիսի մեծագույն խաղացողի հետ համեմատվելը, ինչպիսին Մեսին է, բայց ես դեռ շատ բան պետք է անեմ, որպեսզի մի օր դառնամ այնպիսին, ինչպիսին նա է: Մեսիին անձամբ չեմ ճանաչում, թեև երբ երեխա էի, նրանից ստորագրություն էի խնդրել Լա Մասիայում:

Նա միշտ եղել է իմ կուռքը: Չգիտեմ՝ հիմա քանի տարեկան է, սակայն տպավորիչ է, որ շարունակում է այդքան շատ գոլեր խփել:

Ֆուտբոլային աշխարհից ում հետ կցանկանայի ծանոթանա՞լ․ կուզենայի խաղալ Պոլ Պոգբայի դեմ ու խոսել նրա հետ: Ես երբեք ստադիոնից չեմ հետևել նրա խաղին: Երիտասարդ ֆուտբոլիստներից ինձ, իհարկե, ամենաշատը դուր է գալիս Մբապեն: Նա լավագույնն է»,- ճապոնացու խոսքերը մեջբերում է Marca-ն:

Տակեֆուսա Կուբոյի խաբքն ուրախություն է պարգևել երկրպագուներին (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» ընդհատեց ոչ-ոքիների շարքը և վստահորեն հաղթեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Գրիզմանի նրբագեղ գոլը «Վիլյառեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Սուարեսի հիանալի գոլը Մեսիի տպավորիչ անցումից և փոխանցումից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Վիլյառեալի» դեմ մրցավեճում

Զիդան․ «Արդեն հոգնել եմ այն խոսակցություններից, թե «Ռեալը» հաղթում է մրցավարների շնորհիվ»

Ռամոս․ «Ես 11մ իրացնելու կատարյալ անձնավորություն եմ»

Անչելոտին Ռոնալդուին չի ընդգրկել իր երազանքի թիմում

Ինչ էր անում Կազեմիրոն, երբ Ռամոսն իրացնում էր 11-մետրանոցը (ֆոտո)

Ռամոս․ «Մրցավարը չէ, որ հաղթում կամ պարտվում է Լա լիգայում»

Նախկին մրցավար Անդուխար Օլիվերը մեկնաբանել է «Ռեալի» 11-մետրանոցի դրվագը (տեսանյութ)

Ռամոսի գոլը կրկին հաղթանակ պարգևեց «Ռեալին» (տեսանյութ)

Nike ապրանքանիշը ֆինանսական կորուստներ է հասցրել «Բարսելոնային»

Նեյմարն ու ՊՍԺ-ն պայմանավորվածության են հասել

Հաքիմիի գործակալ․ «Աշրաֆը տեղափոխվեց «Ինտեր», քանի որ Զիդանը չզանգեց նրան»

«Ռեալի» մեկնարկային կազմը Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում

AS․ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա», եթե ակումբը կրկին առաջարկ ներկայացնի ՊՍԺ-ին