Համաշխարհային ռեկորդի հեղինակ․ «Չեմ հիասթափվի, երբ Ռոնալդուն գերազանցի իմ ցուցանիշը» - VNews
Բաժիններ

Համաշխարհային ռեկորդի հեղինակ․ «Չեմ հիասթափվի, երբ Ռոնալդուն գերազանցի իմ ցուցանիշը»

Իրանի հավաքականի նախկին հարձակվող Ալի Դաեին հայտարարել է, որ չի տխրի, եթե «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցի իր համաշխարհային ռեկորդն ազգային ընտրանու կազմում խփած գոլերի քանակով:

Դաեին Իրանի հավաքականի մարզաշապիկով դարձել է 109 գոլի հեղինակ, իսկ Ռոնալդուի ակտիվում այս պահին գրանցված է 95 գնդակ:

«Ես շատ եմ հպարտանում իմ համաշխարհային ռեկորդով: Կարծում եմ՝ բոլոր իրանցիներն էլ հպարտանում են նրանով, ինչի հասել եմ կարիերայիս ընթացքում: Ռեկորդը պատկանում է ոչ թե ինձ, այլ իրանցի ամբողջ ժողովրդին:

Չեմ հիասթափվի, երբ Ռոնալդուն գերազանցի իմ ցուցանիշը: Համաշխարհային բոլոր ռեկորդները պիտի գերազանցվեն: Ուրախ եմ, որ ինձ շրջանցելու է այդպիսի մեծագույն ֆուտբոլիստ: Նա դեռևս հիանալի մարզավիճակում է: Կարծում եմ, որ Ռոնալդուն ֆուտբոլի պատմության լավագույն 3 խաղացողներից մեկն է: Նա իր հավաքականին տալիս է շատ ավելին, քան Մեսին՝ Արգենտինայի ընտրանուն: Հետևաբար, նրանց երկուսի միջև ես ընտրում եմ Կրիշտիանուին»,- Դաեիի խոսքերը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:

Ռոնալդու. «Ես չեմ փնտրում ռեկորդներ, նրանք են ինձ գտնում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Շեսնի․ «Ռոնալդուն բոլորիս մեկական iMac նվիրեց կարմիր քարտ ստանալուց հետո»

Ռոնալդուն կարանտինի ընթացքում ընտանիքով զբոսանքի է դուրս եկել

«Յուվենտուսի» նախագահն ակնարկել է, որ թիմը չի ընդունի Սկուդետոն, եթե մրցաշրջանն այլևս չշարունակվի

Ռոնալդուի մայրը դուրս է գրվել հիվանդանոցից․ Կրիշտիանուն լուսանկար է հրապարակել

«Յուվենտուսը» հաստատել է, որ ֆուտբոլիստների հետ համաձայնության է եկել աշխատավարձերի կրճատման վերաբերյալ

Ռոնալդուն նվազեցրել է աշխատավարձը 3.8 միլիոն եվրոյով

Դիբալան՝ կորոնավիրուսի մասին․ «Հոգնածություն և ծանրություն զգացի, մկաններս սկսեցին ցավել»

Կարագեր․ «Ռոնալդուն հասկանում է, որ իրեն միշտ նայել են որպես Մեսիից հետո երկրորդի»

Ֆերնանդեշ․ «Ուզում եմ հետևել Ռոնալդուի և Նանիի օրինակին ու տիտղոսներ նվաճել «Յունայթեդի» հետ»

«Յուվենտուսը» փորձում է գայթակղել «Յունայթեդին». նոր առաջարկ՝ Պոգբայի համար

Գվարդիոլան ցանկանում է «Յուվենտուսի» աստղին տեսնել իր թիմում

«Յուվենտուսը» պաշտոնական առաջարկ է արել «Ռեալի» ֆուտբոլիստին

«Ռոնալդուն ասաց, որ գնում է մոր մոտ, իսկ հիմա լողավազաններից է նկարներ հրապարակում». «Յուվենտուսի» նախկին նախագահ

Դիբալան ու ընկերուհին պատմել են իրենց առողջական վիճակի մասին կորոնավիրուսով վարակվելուց հետո

«Յուվենտուսը» փոխարինող է գտել Հիգուայինին

Մոհամեդ Սիսոկո. «Զիդանը 2 թոփ տրանֆեր է իրականացնելու»