fbpx
Բաժիններ

Պաշտոնական․ «Ման․ Յունայթեդը» նոր պայմանագիր է կնքել իր հեռանկարային ֆուտբոլիստի հետ

«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է 18-ամյա հարձակվող Մեյսոն Գրինվուդի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին: Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2023 թվականը և հնարավորություն կտա այն երկարաձգելու ևս մեկ տարով:

Գրինվուդը «Կարմիր Սատանաների» ակադեմիայի սան է, ակումբի համակարգում է գտնվում 7 տարեկանից սկսած: Հարձակվողը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որ թիմի կազմում դուրս է եկել խաղադաշտ՝ սկսած Պրեմիեր լիգայի հիմնադրման պահից:

«Մեծացել եմ որպես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու, այս մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալն իմ երազանքն էր, որն իրականություն դարձավ: Երբ խաղում եմ «Յունայթեդում», հասկանում եմ, որ ներկայացնում եմ ամբողջ ակադեմիան, ինչպես նաև խաղադաշտում իմ ելույթներով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիչներիս իմ նկատմամբ հավատի համար: Անընդհատ սովորում եմ մարզչից ու ամբողջ անձնակազմից և գիտեմ, որ սա իդեալական ակումբ է իմ որակները կատարելագործելու համար»,- ասել է Գրինվուդը:

Անգլիացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին խաղադաշտ է դուրս եկել 9 անգամ ու դարձել 2 գոլի հեղինակ:

Ֆերգյուսոնը խաղ է «վաճառել»՝ թանկարժեք ժամացույցի դիմաց

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Tuttosport. Ռոնալդուն «Յուվենտուսի» ղեկավարներին ասել է՝ ում է ցանկանում տեսնել թիմում

«Ռեալը» պատրաստ է իր կիսապաշտպաններից մեկին ներառել Պոգբայի տրանսֆերային գործարքում

Մանջուկիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ինչ տեսք կունենար ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, եթե չլիներ VAR-ը (նկար)

«Անորսալի վրիժառուները»․ Վրեժխնդրության 5 դեպք համաշխարհային ֆուտբոլում

Կլոպը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին» կնոջ պատճառով

Իբրահիմովիչն ընտրություն է կատարում երկու գրանդ ակումբների միջև

«Յունայթեդը» վստահ հաղթանակ տոնեց «Բրայթոնի» դեմ խաղում (տեսանյութ)

Սուլշեր․ «Ֆուտբոլիստը պետք է ձանձրալի կյանք ունենա»

«Ռեալում» Պոգբային ձեռք բերելու նոր տարբերակ են մտածել

Հերերա. «Հասկացա, որ «Մանչեսթեր Յունայթեդի» համար ֆուտբոլն ամենակարևորը չէ»

Ձմեռը մոտ է. «Յունայթեդը» 2 թոփ տրանսֆեր է պատրաստում

«Էսպանյոլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ևս փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին

«Ռոման» պարտվեց, «Յունայթեդը» հաղթեց խոշոր հաշվով, մյուս արդյունքները (տեսանյութ)

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Խեղված ճակատագրեր». Ֆուտբոլիստներ, որոնք վնասվածքից հետո այդպես էլ չվերադարձան իրենց մակարդակին