Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը հետապնդում է առաջատարին - VNews
Բաժիններ

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը հետապնդում է առաջատարին

Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության 5-րդ տուրում էլ հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Արամ Հակոբյանը՝ պարտության մատնելով իսպանացի Միգել Սանթոս Ռուիսին:

Դա մրցաշարում Արամի արդեն 3-րդ հաղթանակն էր, որի շնորհիվ նա վաստակեց 4 միավոր: Հայ շախմատիստը լրացուցիչ գործակիցների հաշվարկով գերազանցում է նույնպիսի արդյունք ունեցող 2 մասնակցի և ընթանում է 2-րդ տեղում: Նա ընդամենը կես միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող ուկրաինացի շախմատիստ Եվգենի Շտեմբուլյակից:

Շանթ Սարգսյանը 3-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց՝ հաշտություն կնքելով ղազախ Ժանդոս Ագմանովի հետ: Շանթը 3,5 միավորով 7-րդ տեղում է:

Իր օգտին 3-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց նաև Արթուր Դավթյանը, որի մրցակիցը հնդիկ Սաուրաբ Անանդն էր: Արթուրն ունի 3 միավոր:

Աղջիկների մրցաշարում Մարիամ Ավետիսյանը ոչ-ոքի խաղաց չինացի Յույսին Սունի հետ: Մարիամն ունի 3 միավոր: Նա 1,5 միավորով է հետ մնում 2 առաջատարներից:

Լևոն Արոնյանը Ֆաբիանո Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արթուր Դավթյան. «Օլիմպիական խաղերը պետք է հետաձգել, եթե մարզիկները չեն կարողանում պատրաստվել»

Հակոբ Սերոբյանն ամփոփեց Հայաստանի առաջնությունը, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը պատմեցին իրենց մարզավիճակի մասին (տեսանյութ)

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակակիրները

Արթուր Դավթյանը դարձել է բազմամարտի Հայաստանի չեմպիոն

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Մարիա Գևորգյանն անկասելի է

Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Սուսաննա Գաբոյանը պահպանեց առաջատարի դիրքը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Հինգ մրցախաղերից երեքն արդյունավետ ելք ունեցան

Գործող չեմպիոնուհին պարտությամբ մեկնարկեց

Տարվա ելույթ, տարվա առաջընթաց և այլ անվանակարգեր. Ինչով առանձնացավ 2019-ը հայկական սպորտի համար

Արթուր Դավթյանը՝ Վորոնինի գավաթի հաղթող

Աշխարհի Գավաթ. Արթուր Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Աշխարհի գավաթ. Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ