fbpx
Բաժիններ

Արմեն Գյուլբուդաղյանցը միակն էր, որի օրոք հավաքականը հասել է խփած և բաց թողած գնդակների դրական տարբերության

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականն ինչ-որ չափով անսպասելի էր, թեև Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ ունեցած անփառունակ ելույթներից հետո ֆուտբոլային հանրության շրջանում հերթական անգամ մեծ հիասթափություն էր տիրում և մեծամասնությունը պահանջում էր նրանից թողնել մեր ընտրանու ղեկը:

Սակայն, մեծ հաշվով, ՀՖՖ նոր ղեկավարությունը նրա առջև ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու խնդիր չէր դրել, ուստի առաջադրանքը չկատարելու մասին խոսք անգամ չի կարող լինել:

Ինչևէ, Արմեն Գյուլբուդաղյանցն էլ արժանացավ Հայաստանի հավաքականի նախկին այն մարզիչների ճակատագրին, որոնց վիճակված չէր ընտրական մրցաշարի մեկնարկից մինչև ավարտը մնալ իրենց պաշտոնում՝ պաշտոնանկ արվելով կամ հրաժարական տալով:

Գյուլբուդաղյանցն այդ շարքում 7-րդն է Էդուարդ Մարգարովից (պաշտոնանկ է արվել ընտրական 3-րդ մրցախաղից հետո), Օսկար Լոպեսից (2-րդ), Բեռնար Կազոնիից (7-րդ), Յան Պոուլսենից (5-րդ), Բեռնար Շալանդից (4-րդ) և Վարուժան Սուքիասյանից (3-րդ) հետո: Ի տարբերություն նրանց, Արմեն Գյուլբուդաղյանցը բոլորից ուշ՝ ընտրական մրցաշարի 8-րդ տուրից հետո հրաժարական տվեց:

Միայն 4 մարզիչների՝ Խորեն Հովհաննիսյանին (1998թ. ԱԱ ), Սուրեն Բարսեղյանին (2000թ. ԵԱ), Վարուժան Սուքիասյանին (2002թ. ԱԱ) և Վարդան Մինասյանին է (2012թ.ԵԱ, 2014թ. ԱԱ) հաջողվել ՀՀ հավաքականի ղեկին մնալ ընտրական մրցաշարի մեկնարկից մինչև ավարտ:

Առանց ավագի, առաջնորդի, ուղեղի ու գոլահարի. Հայաստանի հավաքականում [շատ] «բան չի փոխվել»

2008թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում նման բախտի կարող էր արժանանալ նաև երջանկահիշատակ Իան Պորտերֆիլդը, եթե անբուժելի հիվանդությունը վաղաժամ չզրկեր նրան կյանքից:

Արմեն Գյուլբուդաղյանցը ՀՀ ազգային հավաքականը գլխավորած 18-րդ մարզիչն էր: Պաշտոնապես նա մեր ընտրանու ղեկը ստանձնեց  2018թ. հոկտեմբերի 7-ին, երբ ՀՖՖ գործկոմի նիստում հաստատվեց նրա թեկնածությունը: Իսկ 6 օր անց Արմեն Գյուլբուդաղյանցն իր սաներին առաջին անգամ խաղադաշտ դուրս բերեց:

Նրա նորամուտը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում շատ անհաջող ստացվեց: Բոլորի համար անսպասելի մեր ընտրանին սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվեց Ջիբրալթարի հավաքականին: Դա Ազգերի լիգայի մրցաշարի 3-րդ տուրի հանդիպումն էր:

Մինչ այդ ՀՀ հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ մրցաշարը սկսել էր Երևանում Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ տոնած դժվարին հաղթանակով (2-1), ապա անփառունակ ելույթ էր ունեցել Մակեդոնիայի հետ կայացած արտագնա խաղում (0-2):

Թեև մնացած 3 հանդիպումներում հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ 7 միավոր վաստակեց (Մակեդոնիա՝ 4-0, Ջիբրալթար՝ 6-2, Լիխտենշտեյն՝ 2-2), սակայն դա բավարար չէր խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար, ինչը ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու հնարավորություն կընձեռեր:

Գյուլբուդաղյանցի օրոք Հայաստանի հավաքականը լիովին ձախողվեց ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի մեկնարկում՝ զիջելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն (1-2) ու ֆիններին (0-2): Սակայն հաջորդ 4 հանդիպումներում մեր ֆուտբոլիստները կերպարանափոխվեցին, իրենց լավագույն կողմերով դրսևորեցին՝ տոնելով 3 հաղթանակ (Լիխտենշտեյն՝ 3-0, Հունաստան՝ 3-2, Բոսնիա և Հերցեգովինա՝ 4-2), զիջելով միայն խմբի առաջատար իտալացիներին (1-3), որոնց շնորհիվ հիանալի հնարավորություն ստացան պայքարելու ուղեգրի համար:

Տակտիկական սխալներ, ոչ նպատակային փոփոխություններ․ Ֆինլանդիա – Հայաստան խաղի մարտավարական կողմը

Ցավոք, Լիխտենշտեյնի (1-1) և Ֆինլանդիայի (0-3) հավաքականների հետ հաջորդ հանդիպումներում Հայաստանի հավաքականն իր անկազմակերպ ու անփույթ խաղով հիասթափեցրեց երկրպագուներին՝ հերթական անգամ վճռորոշ պահին հուսախաբ անելով նրանց, որոնց վաղեմի երազանքը կրկին անկատար մնաց:

Իսկ ահա Գյուլբուդաղյանցի օրոք Հայաստանի հավաքականի վիճակագրությունը շատ տպավորիչ է: Եթե հաշվի առնենք անցկացրած հանդիպումներում վաստակած հնարավոր միավորների տոկոսը, ապա հավաքականը գլխավորած մարզիչների մեջ ընդհանուր ցուցանիշներով Արմեն Գյուլբուդաղյանցը կրկնեց Արթուր Պետրոսյանի արդյունքը (47,2 տոկոս), որը երկրորդն է Անդրանիկ Ադամյանից հետո (50 տոկոս), ով ընդամենը 2 ընկերական խաղում է գլխավորել հավաքականը:

Ընդ որում Գյուլբուդաղյանցի օրոք ՀՀ հավաքականը խփած և բաց թողած գնդակների ավելի լավ տարբերություն ունի: Այս առումով Գյուլբուդաղյանցը բացառիկ արդյունքի է հասել: Նա ՀՀ հավաքականը գլխավորած միակ մարզիչն է, որի օրոք մեր ընտրանին հասել է խփած և բաց թողած գնդակների դրական տարբերության (+5):

Ընտրական մրցախաղերում էլ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքականը գլխավորած մարզիչների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց (հնարավոր միավորների 41,6 տոկոսը)՝ գերազանցելով նույնիսկ Վարդան Մինասյանին (40,7 տոկոս): Ազգերի լիգայի մրցաշարում էլ Գյուլբուդաղյանցի արդյունքը լավագույնն է:

«Մեր երազանքները խաշվեցին ֆիննական բաղնիքում»․ Մեր հավաքականի ֆուտբոլիստների գնահատականը Ֆինլանդիայի հետ խաղում

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ ազգային հավաքականի մարզիչների ցուցանիշները:

Ընդհանուր ցուցանիշներ

Մարզիչներ Խ Հ Ո Պ Գ Մ % Թվական
1.Վարդան Մինասյան 46 15 6 25 59-66 51 36,9 2007, 2009-2014, 2018
2.Վարուժան Սուքիասյան 24 5 8 11 29-39 23 31,9 2000-2001, 2016
3.Խորեն Հովհաննիսյան 16 2 5 9 10-41 11 22,9 1996-1997
4.Սուրեն Բարսեղյան 14 4 2 8 11-19 14 33,3 1998-1999
5. Արմեն Գյուլբուդաղյանց 12 5 2 5 25-20 17 47,2 2018-2019
6. Արթուր Պետրոսյան 12 5 2 5 21-22 17 47,2 2016-2018
7.Յան Պոուլսեն 12 3 4 5 9-19 13 36,1 2008-2009
8.Միխայ Ստոյկիցա 10 4 1 5 11-17 13 43,3 2003-2004
9.Իան Պորտերֆիլդ 10 2 4 4 5-9 10 33,3 2006-2007
10.Սամվել Դարբինյան 9 1 1 7 5-21 4 14,8 1995-1996
11.Բեռնար Շալանդ 9 1 1 7 9-23 4 14,8 2014-2015
12.Հենկ Վիսման 8 1 1 6 5-14 4 16,6 2005-2006
13.Բեռնար Կազոնի 8 1 1 6 5-18 4 16,6 2004-2005
14.Էդուարդ Մարգարով 6 1 2 3 1-5 5 27,7 1992-1994
15.Սարգիս Հովսեփյան 5 0 1 4 2-12 1 6,6 2015
16.Թոմ Ջոնս 4 1 1 2 2-6 4 33,3 2007
17.Անդրանիկ Ադամյան 2 1 0 1 2-2 3 50 2002, 2003
18.Օսկար Լոպես 2 0 1 1 2-4 1 16,6 2002

Ընտրական մրցախաղեր

Մարզիչներ Խ Հ Ո Պ Գ Մ %
1.Վարդան Մինասյան 27 10 3 14 37-33 33 40,7
2.Վարուժան Սուքիասյան 13 0 5 8 8-27 5 12,8
3.Սուրեն Բարսեղյան 10 2 2 6 8-15 8 26,6
4.Խորեն Հովհաննիսյան 10 1 5 4 8-17 8 26,6
5.Արմեն Գյուլբուդաղյանց 8 3 1 4 13-15 10 41,6
6.Իան Պորտերֆիլդ 8 2 2 4 4-8 8 33,3
7.Արթուր Պետրոսյան 7 2 1 4 9-18 7 33,3
8.Սամվել Դարբինյան 7 1 1 5 5-13 4 19
9.Բեռնար Կազոնի 7 1 1 5 4-15 4 19
10.Միխայ Ստոյկիցա 6 2 0 4 5-12 6 33,3
11.Հենկ Վիսման 5 1 0 4 5-10 3 20
12.Յան Պոուլսեն 5 0 1 4 3-14 1 6,6
13.Բեռնար Շալանդ 4 0 1 3 3-6 1 8,3
14.Սարգիս Հովսեփյան 4 0 1 3 2-8 1 8,3
15.Էդուարդ Մարգարով 3 0 1 2 0-4 1 11,1
16.Օսկար Լոպես 2 0 1 1 2-4 1 16,6
17.Թոմ Ջոնս 2 0 1 1 0-3 1 16,6

Ազգերի լիգա

Մարզիչներ Խ Հ Ո Պ Գ Մ %
1.Արմեն Գյուլբուդաղյանց 4 2 1 1 12-5 7 58,3
2.Վարդան Մինասյան 2 1 0 1 2-3 3 50

Ընկերական մրցախաղեր

Մարզիչներ Խ Հ Ո Պ Գ Մ %
1.Վարդան Մինասյան 17 4 3 10 20-30 15 29,4
2.Վարուժան Սուքիասյան 11 5 3 3 21-12 18 54,5
3.Յան Պոուլսեն 7 3 3 1 6-5 12 57,1
4.Խորեն Հովհաննիսյան 6 1 0 5 2-24 3 16,6
5.Արթուր Պետրոսյան 5 3 1 1 12-4 10 66,6
6.Բեռնար Շալանդ 5 1 0 4 6-17 3 20
7.Միխայ Ստոյկիցա 4 2 1 1 6-5 7 58,3
8.Սուրեն Բարսեղյան 4 2 0 2 3-4 6 50
9.Էդուարդ Մարգարով 3 1 1 1 1-1 4 44,4
10.Հենկ Վիսման 3 0 1 2 0-4 1 11,.1
11.Անդրանիկ Ադամյան 2 1 0 1 2-2 3 50
12.Թոմ Ջոնս 2 1 0 1 2-3 3 50
13.Իան Պորտերֆիլդ 2 0 2 0 1-1 2 33,3
14.Սամվել Դարբինյան 2 0 0 2 0-8 0 0
15.Բեռնար Կազոնի 1 0 0 1 1-3 0 0
16.Սարգիս Հովսեփյան 1 0 0 1 0-4 0 0

Կատարե՛ք խաղադրույք Հայաստանի հավաքականի խաղերի վրա:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Իտալիա-Հայաստան խաղից առաջ. Ամփոփում (տեսանյութ)

Տարվա վերջինը․ Հայաստանի հավաքականի բաց մարզումը Իտալիայի հետ խաղից առաջ (Տեսանյութ)

Հայաստանի հավաքականի մարզումը «Ռենցո Բարբերայում»․ VNews-ի ֆոտոշարքը

Ուղեգիրը գրպանում դրած. Իտալիայի հավաքականի մարզումը Հայաստանի հետ խաղից առաջ (տեսանյութ)

Ուղիղ. Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսը Իտալիա – Հայաստան խաղից առաջ

Իտալիայի հավաքականը մարզվեց «Ռենցո Բարբերայում»․ VNews-ի ֆոտոշարքը

#Vlog_1. Ոչ ֆուտբոլային Պալերմոն՝ VNews-ի աչքերով (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանն ընդդեմ Վահան Բիչախչյանի․ ֆուտբոլիստները չելենջ են անցկացրել (տեսանյութ)

Լեոնարդո Բոնուչի. «Նպատակ չունեի Հայաստանին 10 հոգով թողնելու, բնազդաբար ստացվեց»

Մեր անսարք «ավտոբուսը»․ Հայաստան – Հունաստան խաղի տակտիկական մանրամասները

Ուղիղ. Ռոբերտո Մանչինիի մամուլի ասուլիսը Իտալիա – Հայաստան խաղից առաջ

Այն մարզադաշտը, որտեղ տեղի կունենա Իտալիա – Հայաստան խաղը․ VNews-ի ֆոտոշարքը

Ռոման Բերեզովսկին բացատրել է՝ ինչու հավաքականի հետ չի մեկնել Իտալիա

Ինչպես Հայաստանի հավաքականը մեկնեց ու ժամանեց Իտալիա (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը ժամանեց Իտալիա․ VNews-ի ֆոտոշարքը

Հայաստանի հավաքականի մեկնումն Իտալիա․ VNews-ի ֆոտոշարքը