Կուրտուա․ «Ամոթալի պարտություն էր» - VNews
Բաժիններ

Կուրտուա․ «Ամոթալի պարտություն էր»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Պրիմերայի 9-րդ տուրում «Մալյորկայից» կրած պարտության փաստը (0-1):

«Մենք սպասում էինք տեսնելու այսպիսի «Մալյորկայի»: Մարզիչն ասել էր մեզ, որ մրցակիցը հանդես է գալու առավելագույնս ինտենսիվ, և մենք պետք է դիմագրավեինք այդ ամենին: Ունեինք հնարավորություններ, սակայն մեզ չհերիքեց վերջին փոխանցումը: Մրցակիցը խփած գոլից հետո այլևս որևէ շանս չունեցավ: Կարծում եմ, որ սա ամոթալի պարտություն էր: Մենք պետք է հաղթեինք այստեղ:

Հակված չեմ այն մտքին, թե «Բարսելոնայի» հետ հանդիպման հետաձգման փաստն անդրադարձավ մեզ վրա: Առջևում խաղ ունեինք, իսկ հետո պետք է մրցեինք «Գալաթասարայի» հետ: Համարյա բոլորս մրցավեճերի էինք մասնակցել հավաքականների կազմերում: Շատ ժամանակ չենք ունեցել, որպեսզի մտածենք Էլ Կլասիկոյի կայացման ժամկետի փոփոխության մասին»,- Կուրտուայի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Մադրիդյան թիմը պարտության հետևանքով բաց է թողել Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական բարձրանալու հնարավորությունը և կայացած 9 տուրից հետո վաստակած 18 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը՝ «Բարսելոնայից» հետ մնալով մեկ միավորով: «Մալյորկան» միավորների քանակը հասցրել է 10-ի ու 13-14-րդ հորիզոնականներն է բաժանում «Վալյադոլիդի» հետ:

Զիդան․ «Մենք գերիշխում էինք, բայց չստեղծեցինք գոլային շատ հնարավորություններ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» տպավորիչ ցուցանիշը՝ Զիդանի օրոք

VAR-ը նորից օգնության հասավ. «Ռեալը» վստահ է հաղթանակ տանում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Ալավեսի» հետ խաղում

Գվարդիոլա․ «Այդ դեպքում «Ռեալը»՝ այս մրցաշարի արքան, կհաղթի մեզ»

«Ռեալի» պաշտպանը վնասվածք է ստացել ու ընթացիկ մրցաշրջանում այլևս չի խաղա

«Ռեալի» տնօրեն. «Պետք է փորձենք հաղթել «Սիթիին» ու դուրս գալ հաջորդ փուլ»

Մեկ կարևոր վերադարձ ու 5 կորուստ. «Ռեալի» հայտացուցակն «Ալավեսի» դեմ խաղի համար

Զիդան․ «Հոգնել եմ կրկնելուց, որ մենք դեռ ոչինչ չենք նվաճել»

Վինիսիուսը կարող է կորոնավիրուսով վարակված լինել ու բաց թողնել «Ալավեսի» դեմ խաղը

«Ռեալը» վաճառքի է հանել իր ֆուտբոլիստին՝ նրան գնելուց մեկ տարի անց

«Ռեալի» հարձակվողը ինքնամեկուսացել է․ նա շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ

«Թմրամոլ Սուպեր Մարիոն». Ինչու և ինչպես փոշիացավ լավագույն գոլահարներից մեկի կարիերան

Ու նորից. Ազարը վնասվածք ունի

«Ռեալը» որոշել է այս ամառվա գլխավոր տրանսֆերային թիրախին

Մբապեն կարող է 100 մլն. եվրո ստանալ «Ռեալ» տրանսֆերից հետո

«Բարսելոնան» հնարավոր է խանգարի «Ռեալին» ձեռք բերել Մբապեին