fbpx
Բաժիններ

«Դա ակնհայտ խախտում էր»․ Կլոպը՝ «Յունայթեդի» խփած գոլի դրվագի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայացած հանդիպման (1-1) շուրջ իր տպավորությունների մասին:

«Մենք բավականաչափ լավ էինք խաղում նրա համար, որ մեկ միավոր վաստակեինք: «Յունայթեդին» հնարավորություն տվեցինք խաղալու այնպես, ինչպես նրանք էին ցանկանում: Նրանք թիկունքում միշտ թողնում էին 5 ֆուտբոլիստ, և այդպես շարունակ: Մրցակիցը մեծ աշխատանք կատարեց խաղադաշտում: Այդքան էլ լավ չխաղացինք, մեզ ճնշման տակ էինք զգում այն իրավիճակներում, որոնցում նման բան իրականում չկար:

Կարծում եմ՝ բոլորը համամիտ կլինեն, որ «Յունայթեդի» գոլի դրվագում կար խախտում, սակայն VAR-ի առկայության պայմաններում դա այդքան էլ ակնհայտ չէր: Այդպիսին է իրավիճակը: Մենք չպարտվեցինք, սակայն պետք է նշեմ, որ դա ակնհայտ խախտում էր: Կար նկատելի հպում, որից հետո Դիվոկ Օրիգին ընկավ: «Յունայթեդը» շարունակեց խաղալ ու հակագրոհ կազմակերպեց:

Այո՛, այդտեղ հպում կար: Ես վստահ եմ, որ նրանք խոսել են այդ մասին, բայց «ոչ ակնհայտ խախտո՞ւմ»․ դա չի աշխատում: VAR-ն այսպես չպետք է աշխատի: Այդպես մենք գոլ բաց թողեցինք, որը չէր խփվել կանոնների սահմաններում: Չգիտեմ՝ ինչ կար Մանեի գոլի դրվագում, քանի որ չեմ դիտել կրկնապատկերը: Հնարավոր է՝ այդտեղ ձեռքով խաղ կար: Սակայն թվում է՝ ամեն ինչ պարզապես մեր դեմ ընթացավ:

Փոքր-ինչ փոխեցինք սխեման, և դա մեզ թույլ տվեց գոլ խփել: Դա փոխեց մրցավեճի ընթացքը: Ստադիոնը լռեց, քանի որ երկրպագուները, հնարավոր է, մտածեցին այն մասին, որ «Լիվերպուլը» շուտով ևս մեկ գոլ կխփի: Սակայն մենք մեկ միավոր վաստակեցինք ու ընթանում ենք առաջ:

Մրցակիցները մեր դեմ միշտ «ավտոբուս» են կանգնեցնում: Պետք է ավելի լավ խաղանք, բայց ամեն ինչ այնպիսին է, ինչպիսին կա: Չեմ կարծում, թե «Յունայթեդը» կարող է այսպես խաղալ, եթե նրա մրցակիցն այսքան երկար չվերահսկի գնդակը: Մենք հաճախ ենք մրցում այսպիսի թիմերի դեմ: Հնարավոր է՝ կարող էինք ավելի լավ հանդես գալ: Մեկ միավոր վաստակելը, միանշանակ, լավ է: Առաջ ենք շարժվում»,- Կլոպի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Ինչո՞ւ է Կլոպը հրաժարվել գլխավորել «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անգլիական գրանդը պատրաստ է 90 միլիոն եվրո վճարել Հալանդի համար

Ջեկոն կարող է վերադառնալ Անգլիա

«Մանչեսթեր Սիթին» «հարված» է պատրաստում «Մանչեսթեր Յունայթեդին»

«Այդ ստադիոնում խաղալն ամենից շատն եմ ատում»․ Յուրգեն Կլոպ

Հալանդի հորը նկատել են անգլիական ակումբի մարզաբազայում

Վան Դեյկը լքել է Հոլանդիայի հավաքականի ճամբարը

Վան Դեյկ. «Կլոպը գիտի՝ ինչի շնորհիվ կարող է քաղել ինձանից առավելագույնը»

Tuttosport. Ռոնալդուն «Յուվենտուսի» ղեկավարներին ասել է՝ ում է ցանկանում տեսնել թիմում

«Ռեալը» պատրաստ է իր կիսապաշտպաններից մեկին ներառել Պոգբայի տրանսֆերային գործարքում

«Լիվերպուլը» գնել է Բրենդան Ռոջերսի տունն ու տվել Կլոպին

Մանջուկիչը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Հենդերսոն. «Պատրաստ էի սպանել Սուարեսին»

Կլոպ. «Լիվերպուլը» անհրապույր աղջկանից դարձավ սուպերմոդել»

Ինչ տեսք կունենար ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, եթե չլիներ VAR-ը (նկար)

Կլոպ. «VAR-ը երբեք չի կարող անթերի աշխատել»

«Անորսալի վրիժառուները»․ Վրեժխնդրության 5 դեպք համաշխարհային ֆուտբոլում