Արդեն 2 11-մետրանոց հետ մղած դարպասապահը, «Շիրակի» կարևոր հոբելյանը - VNews
Բաժիններ

Արդեն 2 11-մետրանոց հետ մղած դարպասապահը, «Շիրակի» կարևոր հոբելյանը

Բարձրագույն խմբի 11-րդ տուրը՝ 10 փաստով

11-րդ տուրի հանդիպումներից հետո առաջնությունում երկիշխանություն հաստատվեց: «Շիրակը», հաղթելով «Արարատին», միավորներով հավասարվեց առաջատարին: Նրանց կարող էր միանալ նաև «Արարատ-Արմենիան», սակայն պարտվեց «Գանձասար-Կապանին»:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին 2 պարտություն: Առաջնությունում անցկացված 53 հանդիպումներից 25-ում հաղթել են դաշտի տերերը, 18-ում՝ հյուրերը, 10 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

Աշոտ Բարսեղյան․ «Արարատ-Արմենիան» վտանգավոր թիմ է նույնիսկ 10 հոգով» (տեսանյութ)

5 խաղում 14 գնդակ խփվեց: Առաջնությունում անցկացված 53 հանդիպումներում գրանցվել է 138 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,6 գոլ):

2․ «Շիրակն» «Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակով նշեց Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 750-րդ հանդիպումը, ինչը ռեկորդային ցուցանիշ է հայկական ֆուտբոլում: Հերթական հաղթանակը 368-րդն էր «Շիրակի» համար ՀՀ առաջնություններում: Մնացած խաղերից 160-ում գրանցվել է ոչ-ոքի, 222-ում շիրակցիները պարտվել են: «Շիրակը» խփել է 1348 գոլ, բաց է թողել 857 գնդակ:

«Շիրակը» ռևանշի հասավ «Արարատից» առաջին շրջանում կրած պարտության դիմաց, որից հետո գյումրեցիներն արդեն 9 խաղ անպարտելի են:

Վարդան Մինասյան․ «Համոզված եմ՝ եթե մնայինք 11 ֆուտբոլիստով, այսպես չէր լինի» (տեսանյութ)

3․ «Ուրարտուն», որ մեկնարկային 7 հանդիպումներում չէր վայելել հաղթանակի բերկրանքը, վերջին 4 խաղերում 3-րդ հաղթանակը տոնեց՝ ռևանշի հասնելով առաջին շրջանում «Փյունիկից» 0-3 հաշվով կրած պարտության դիմաց:

4․ «Ալաշկերտը» շատ անհաջող է սկսել առաջնության 2-րդ շրջանը՝ Արմեն Ադամյանի օրոք կրելով 2-րդ անընդմեջ պարտությունը: «Լոռին» ալաշկերտցիների համար անհարմար մրցակից է դարձել, որի հետ առաջնության վերջին 4 հանդիպումներում էլ պարտվել են:

5․ «Լոռին» ընդհատեց առանց հաղթանակների 4 խաղերի շարքը՝ ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ պարտության մատնելով «Ալաշկերտին»: Վերջին 2 հանդիպումներում «Լոռին» 3 անգամ 11մ հարվածի իրավունք է ստացել, որոնք դիպուկ է իրացրել թիմի լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Ուրարտուից»

«Այսքանով խնդիրը ամբողջությամբ լուծված չենք համարելու, գործընթացը շարունակվելու է». Արթուր Ազարյանը՝ պայմանավորված խաղերի խնդրի մասին

«Փյունիկից» հեռացել է ևս մեկ ֆուտբոլիստ

Առաջնության մասնակից ֆուտբոլիստներից 2-ն են ԲԽ-ում ավելի շատ գոլ խփել, քան Գեղամ Հարությունյանը

Արմեն Սանամյան․ «Փորձում ենք եղած ֆուտբոլիստներով ու այս ֆիզիկական վիճակով բարելավել թիմի խաղը և հաղթանակներ տոնել»

ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցվել է. 5 ակումբ և 58 անձինք որակազրկվել են

«21 գոլը ռեկորդ է նույնիսկ ինձ համար». Երեք տարի անընդմեջ լավագույն ռմբարկու ճանաչվող Մորի Կոնեն

Վադիմ Բորեց․ «Լավ է, որ բնավորություն դրսևորեցինք, բայց մեզ նաև խաղային որակ է պետք» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան․ «Ժամանակ չկա․ պիտի շատ արագ հասկանամ իմ թիմի հնարավորությունները» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» չհաղթեց ԲԽ-ում 4-րդ անընդմեջ խաղում. VNews-ի ֆոտոշարքն «Ալաշկերտի» հետ հանդիպումից

Բարձրագույն խմբի 3 ակումբ ապահովել է իր տեղը եվրագավաթային խաղարկությունում

Գոլազուրկ ոչ-ոքի․ «Արարատ-Արմենիան» մնաց 2-րդ տեղում (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ հեռացավ «Փյունիկից»

Ազարովի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Նոային» «Արարատի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնը շանս է ստանում վերադառնալու. «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Շիրակը» չի կարողանում պահել չեմպիոնական տեմպը. Գոլազուրկ ոչ-ոքի «Լոռիի» հետ