-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում կայացան 8-րդ տուրի մրցախաղերը:
Ուշադրության կենտրոնում Շանթ Սարգսյանի և մրցաշարի միանձնյա առաջատար, ուկրաինացի Եվգենի Շտեմբուլյակի մրցախաղն էր: Հիշեցնենք, որ նախորդ տուրում Շտեմբուլյակը հաղթել էր Արամ Հակոբյանին, որը մրցաշարում առաջին պարտությունն էր կրել:
Շանթին չհաջողվեց վրեժխնդիր լինել՝ հաշտություն կնքելով առաջատարի հետ: Շանթը վաստակեց 5,5 միավոր, իսկ Շտեմբուլյակը Ռուիզ Միգել Սանթոսի հետ 6,5 միավորով գլխավորեց աղյուսակը:
Նախորդ տուրում կրած անհաջողությունից հետո Արամ Հակոբյանը կրկին վերելքով խաղաց՝ հաղթելով ռուսաստանցի Սեմյոն Խանինին: Արամն ունի 6 միավոր:
Տուրը հաղթական էր նաև Արթուր Դավթյանի համար, որի մրցակիցը հնդիկ Բելուրկար Նիթիշն էր: Արսենի օգտին 4,5 միավոր է գրանցված:
Աղջիկների մրցաշարում Մարիամ Ավետիսյանը ոչ-ոքի խաղաց էստոնացի Մարգարետ Օլդեի հետ ու վաստակեց 4,5 միավոր: Մարիամը 2,5 միավորով է հետ մնում առաջատարից:
Լևոն Արոնյանը բավարարվեց 4–րդ տեղով
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո