fbpx
Բաժիններ

Չկայացած տրանսֆերներ, որ կարող էին փոխել պատմության ընթացքը․ Մաս 1-ին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տրանսֆերային 10 չկայացած տեղափոխություններ, որոնց իրականանալը կարող էր լիովին փոխել ֆուտբոլի պատմության ընթացքը: Սա շարքի առաջին մասն է: Տվյալները՝ GoalNet-ի:

10․ Ֆերգյուսոնի գլխավոր հիասթափությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ իր ամենամեծ հիասթափությունը եղել է 1988 թվականին Պոլ Գասկոյնի հետ պայմանագիր չստորագրելը: 21-ամյա անգլիացու խաղով այն ժամանակ հիացած էր ամբողջ Անգլիան: Նա անմիջապես դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Տոտենհեմի» տրանսֆերային գլխավոր նպատակը: Ամեն ինչ գնում էր նրան, որ Գասկոյնը շուտով պայմանագիր էր կնքելու Ֆերգյուսոնի թիմի հետ, սակայն լոնդոնյան ակումբը վերջին պահին բնակարան գնեց ֆուտբոլիստի ծնողների համար, և դա որոշիչ գործոն դարձավ հօգուտ «Տոտենհեմի»:

9․ Ռիվալդոն կարող էր հայտնվել Պրեմիեր լիգայում, բայց ոչ թոփ-ակումբում

«Բոլթոնը» 2000-ականների սկզբին Պրեմիեր լիգայի ամուր միջակ թիմերից էր և մշտապես պայքարում էր ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության ուղեգիր տվող հորիզոնականների համար: Ակումբը նաև հնարավորություն ունեցավ համալրվելու մեծանուն ֆուտբոլիստներով՝ Ջեյ-Ջեյ Օկոչա, Յուրի Ջորկաեֆ, Ֆերնանդո Հիերո: Սակայն «Բոլթոնը» 2004 թվականին որոշեց անել անհնարինը և Մառախլապատ Ալբիոն հրավիրել բրազիլացի Ռիվալդոյին: Ամեն ինչ հասավ նույնիսկ նրան, որ 2002 թվականի աշխարհի չեմպիոնը հանդես եկավ հայտարարությամբ․ «Ես պատրաստ եմ ընդունել այդ մարտահրավերը: Ցանկանում եմ դառնալ այն ֆուտբոլիստը, որը «Բոլթոնին» պատմության մեջ առաջին անգամ դուրս կբերի Եվրոպա»: Ռիվալդոն դրանից մի քանի օր անց պայմանագիր կնքեց հունական «Օլիմպիակոսի» հետ: Թվում է՝ նա, ամեն դեպքում, ընդհանրապես պատրաստ չէր ընդունելու այդ մարտահրավերը:

Մերժվածները. Թոփ 5 ֆուտբոլիստ, որ անարդարացիորեն երբեք չեն ստացել «Ոսկե գնդակը»

8․ Ինչպես Կանտոնան դարձավ «Յունայթեդի» արքան

Ֆրանսիացի տաղանդավոր ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնայի համար 1991 թվականը բարդ ժամանակաշրջան էր, և նա նույնիսկ մտածում էր ֆուտբոլը թողնելու մասին: Այդուհանդերձ, նրան մտափոխեցին, ու Էրիկը եկավ փորձաշրջան անցնելու անգլիական համեստ «Շեֆիլդ Ուենսդեյում»: Նրա ժամանումից հետո եղանակը քաղաքում էապես վատթարացավ, ինչի պատճառով էլ ֆրանսիացին հնարավորություն չունեցավ խաղադաշտում ցուցադրելու իր որակները: Մարզչական շտաբը փակ դահլիճում մեկշաբաթյա մարզումներից հետո չէր կարողացել վերջնական կարծիք ձևավորել ֆրանսիացու խաղային տվյալների վերաբերյալ, ու Կանտոնային խնդրեցին մնալ, մինչև եղանակային պայմանները կբարելավվեն: Նա, իհարկե, մերժեց այդ առաջարկը: Կանտոնան ընդունեց «Լիդսի» հրավերը և նրա կազմում նվաճեց Անգլիայի առաջին դիվիզիոնի հաղթողի կոչումը: Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ դարձավ ոչ միայն ակումբի, այլև անգլիական ֆուտբոլի լեգենդ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Մանչեսթեր Յունայթեդի» գերազանց թիմային գոլն «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում (տեսանյութ)

Զավեշտալի դեպք «Ստանդարդ» – «Արսենալ» խաղի առաջին կեսում (տեսանյութ)

Հալանդն ավելի մոտ է մանչեսթերյան ակումբ տեղափոխությանը՝ չնայած Գերմանիա մեկնելուն

WhoScored. Չեմպիոնների լիգայի խմբային փուլի լավագույն ֆուտբոլիստը

Երկրպագուները փորձել են կտրել Իբրահիմովիչի արձանի ոտքերը՝ ի նշան բողոքի

Սանեն մոտ է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուն

«Լիվերպուլը համաձայնեցրել է «Զալցբուրգի» հարձակվողի տրանսֆերը

Հալանդը մեկնել է Գերմանիա բանակցություններ վարելու համար

Անչելոտիի փաստաբանն արդեն Լոնդոնում է

Ռոնալդուն նշել է՝ որ մրցակցից է խուսափում ՉԼ 1/8 եզրափակիչում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլը՝ թվերով ու փաստերով

Զիդան. «Եթե մեզ բաժին հասնի «Լիվերպուլը», մենք նրանց դուրս կթողնենք»

Ռոնալդուն զայրանում է երկրպագուի վրա, որը փորձում էր նրա հետ լուսանկարվել (տեսանյութ)

«Չելսին» երկու տրանսֆեր է դիտարկում ձմռանը

«Արսենալի» գլխավոր մարզչական թիրախը

#FergieTime7. 3 պատճառ՝ ինչու է «Ոսկե գնդակը» վերածվել կլոունադայի (տեսանյութ)