-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) դարձել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, երկամարտում հայ ծանրորդը գրանցել է 340 կգ (150+190): Պոկում վարժությունում նա եղել է 4-րդը, իսկ հրում վարժությունում նվաճել փոքր արծաթե մեդալ:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը երկամարտի 335 կգ (151+184) արդյունքով գրավել է 4-րդ տեղը: Պոկում վարժությունում Մարգարյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ:
Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետ կոչմանը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո