-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը շատ կարևոր հաղթանակներ տոնեցին: Շանթը պարտության մատնեց իսրայելցի Օր Բրոնշտեյնին, Արամն առավելության հասավ հնդիկ Մուրալի Կարտիկեյանի նկատմամբ:
Մեր շախմատիստները վաստակեցին 7,5-ական միավոր: Ավարտական տուրից առաջ նրանք ընդամենը կես միավորով են հետ մնում մրցաշարի միանձնյա առաջատար, ուկրաինացի Եվգենի Շտեմբուլյակից: Այնպես որ հայ շախմատիստները չեմպիոնի տիտղոսի հավակնորդների թվում են:
Աշխարհի առաջնությունում Հայաստանի 3-րդ ներկայացուցիչը՝ Արթուր Դավթյանը պարտվեց հնդիկ Կալյան Արջունին ու զրկվեց մեդալների համար պայքարելու վերջին հնարավորությունից: Արթուրի օգտին 5,5 միավոր է գրանցված:
Աղջիկների մրցաշարում Մարիամ Ավետիսյանը հաշտություն կնքեց Չժու Ցզինյերի հետ: Մարիամն ունի 6 միավոր: Նա ևս մրցանակակիր դառնալու հնարավորություն չունի:
Լևոն Արոնյանը բավարարվեց 4–րդ տեղով
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո