-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները համոզիչ հաղթանակներով մեկնարկեցին Բաթումում սկսված Եվրոպայի թիմային առաջնությունում:
Տղամարդկանց հավաքականը 3,5-0,5 հաշվով պարտության մատնեց Նորվեգիայի ընտրանուն: Այս մրցախաղում մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանին հանգստանալու հնարավորություն էր տրվել: Նրա փոխարեն առաջին խաղատախտակի վրա հանդես եկած Գաբրիել Սարգսյանը հաղթեց Արյան Տարիին:
Մեր թիմին հաղթական միավորներ պարգևեցին նաև Հայկ Մարտիրոսյանն ու Արման Փաշիկյանը, որոնք առավելության հասան համապատասխանաբար Բենջամին Նոտկևիչի և Բենջամին Հալդորսենի նկատմամբ:
Միակ կես միավորը մրցակցին զիջեց Հրանտ Մելքումյանը՝ հաշտություն կնքելով Յոհան Սալոմոնի հետ:
Հայաստանի կանանց հավաքականն էլ 3,5-0,5 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ընտրանուն: Այս մրցախաղում էլ բացակայում էր մեր հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը: Առաջին խաղատախտակի վրա հանդես եկած Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Անաստասիա Նազարովայի հետ:
Մեր մյուս շախմատիստուհիները հաղթեցին մրցակցուհիներին: Սիրանուշ Ղուկասյանը խաղում էր Հեյնի Պուուսկայի հետ, Մարիա Գևորգյանի մրցակցուհին Ալիյա Դանենբերգն էր, իսկ Աննա Սարգսյանը պարտության մատնեց Սարաբելա Նորլամոյին:
Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը հավակնում են չեմպիոնի տիտղոսին
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո